Նոր կրոնական շարժումների առաջնորդներ

«ԴԻԱԼՈԳ» Կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն/«Dialog» Educational-Analytical Center of Religion and Public Relations

21-րդ դարի հասարակությունում մարդը առավել քան երբևէ ազատ է սեփական կյանքի համար պատասխանատվություն կրելու և որոշումներ կայացնելու համար։ Եվ չնայած իր անկախության՝ շատ ավելի հաճախ է մանիպուլյատիվ մեխանիզմների արդյունքում հայտնվում տարատեսակ գաղափարական հիմք ունեցող կառույցների և անհատների տեսադաշտում։

Դրանցից առավել հայտնին կրոնական հիմքով ստեղծված կառույցներն են, որոնց կարելի է դասակարգել որպես դասական աղանդ, տոտալիտար աղանդ, կուլտ կամ նոր կրոնական շարժում։ Սակայն վերջին ժամանակներում հանդիպում են նաև աղանդի նմանվող, «աղանդակերպ» գործունեություն վարող, սակայն ոչ կրոնական գաղափարախոսություն ունեցող զանազան խմբավորումներ։

Հասարակության աչքերում աղանդ բառը խիստ նեգատիվ, շատ դեպքերուն նաև՝ վիրավորական երանգավորում ունի, սակայն ժամանակին այն օգտագործվել է ավանդական եկեղեցիներից այլ գաղափարարախոսությունների տարանջատման նպատակով և անձին որևէ վիրավորանք հասցնելու միտում չի ունեցել։ Համաշխարային պրակտիկայում 21-րդ դարում աղանդ բառն օգտագործվում է ոչ միայն հիմնական դավանանքից շեղված կրոնական գաղափարները տարանջատելու նպատակով, այլ առհասարակ՝ ոչ պարտադիր կրոնական հիմք ունեցող կազմակերպությունների համար, որոնք կարող են հանդես գալ որպես դասական/ավանդական/ հիմքից կտրված՝ հոգեբանական, սոցիալական, տնտեսական, ֆինանսական կամ այլ…

View original post 1,178 more words

Կայացավ «Կրոն և հանրային կապեր․արդի դիտարկումներ» գիտաժողովը

2022թ․ ապրիլի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կրոն և հանրային կապեր. արդի դիտարկումներ» թեմայով գիտաժողովը։

Գիտաժողովին բացման և օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։

🔘Գիտաժողովի առաջին մասում «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը հանդես եկավ «Փափուկ ուժը ազգային մշակույթի համատեքստում» զեկույցով, որի շրջանակներում ներկայացվեց արդի քաղաքականության մեջ կիրառվող նոր գործիքները և դրանց ազդեցությունը ազգային հոգևոր և մշակութային զարգացման վրա։

🔘Հաջորդ զեկույցի թեման էր «Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակության դրսևորումները», որի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց Հայոց և Հունաց ցեղասպանությունների վերջին փուլի՝ Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կոտորածների, հայկական ու հունական թաղամասերի կանխամտածված հրկիզման փաստերը, Զմյուռնիայի հոգևոր և մշակութային ժառանգությունը։

🔘Գիտաժողովի երկրորդ մասում Արարատի մարզի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու, մանկավարժ, պատմաբան Անահիտ Սարգսյանը խոսեց դեռահասների շրջանում կրոնական ընկալումների զարգացման մասին «Կրոն․ արդի դիտարկումներ դեռահասների շրջանում» զեկույցով։ Գիտաժողովին հյուրընկալել էին նաև դեռահասներ, ովքեր իրենց կրոնական ընկալմամբ կիսվեցին ներկաների հետ, պատասխանեցին նրանց հարցերին։

🔘Հաջորդ զեկույցը «Անձի հոգևոր կյանքի փոփոխությունները համաճարակային պայմանններում և դրանց դրսևորումները վիրտուալ դաշտում» ներկայացրեց աստվածաբան, թվային մարկետոլոգ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի Ինտերնետային բաժնի ՍՄՄ մասնագետ, պաշտոնական կայքի խմբագիր Շահանե Հարությունյանը։ Ինչպիսի՞ նոր աստվածաբանական եզրույթներ են առաջացել վիրտուալ աշխարհում, ի՞նչ է համաճարակային աստվածաբանություն, արդյո՞ք տարբերվում է վիրտուալ ներկայությունը կրոնական արարողություններին իրական ներկայությունից՝ հարցեր, որոնք առաջացել են վերջին տարիներին վիրտուալ աշխարհում և ինչպես համադրել դրանք մեր իրական կյանքի հետ։

🔘Գիտաժողովի հաջորդ զեկուցողը Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանն էր՝ «Ժամանակակից մեդիամարդը և նրա հետ հաղորդակցությունը Եկեղեցում» թեմայով։ Ինչպե՞ս հաղորդակցվել ժամանակակից մարդու հետ մեդիադաշտում, արդյո՞ք Եկեղեցին կարիք ունի գովազդի, իր կողմից կատարված աշխատանքների ներկայացմանը և ինչպիսի՞ կրոնական և հոգևոր պատկերացումներ են ակնկալվում հոգևոր լրատվական դաշտից։

🔘Գիտաժողովի վերջում Քրիստոենական հոգեբանության կենտրոնի համահիմնադիր, հոգեբան, «Հայբուսակ» համալսարանի և «Ճգնաժամայաին կառավարման ակադեմիայի» դասախոս Արմինե Վահանյանը ներկայացրեց «Մանիպուլյատիվ մեխանիզմների կիրառումը տարաբնույթ կրոնական կազմակերպությունների կողմից» զեկույցը։ Զեկույցի ընթացքում ներկայացվեցին կրոնական կազմակերպությունների կողմից ներգրավման մանիպուլյատիվ մեխանիզմները և դրանց հակազդման մեթոդները։

Գիտաժողովը ներկաների և զեկուցողների կողմից արժանացավ բարձր գնահատականի՝ արծածված արդի թեմաների, ինչպես նաև բովանդակալից, արդյունավետ քննարկումների համար։