Ինչպե՞ս վարվել փողոցում քարոզող Եհովայի վկաներին հանդիպելիս

10978626_796909733718913_2620104808198282230_nՎերջերս շատ են դեպքերը, երբ մարդիկ Եհովայի վկաների հետ զրուցելիս նյարդայնանում են, ագրեսիվ պահվածք են դրսևորում, անգամ ատելության զգացողություն ունենում (ինչը նկատել եմ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: Օրինակ կիպրոսցիները շատ բարի և խաղաղ ժողովուրդ են, բայց մի քանի անգամ ականատես եղա, երբ քիչ էր մնում ծեծի ենթարկեին Եհովայի վկաներին գրականություն բաժանելու համար): Ամենևին միտում չունենալով պաշտպանելու որևէ աղանդի դեմ ուղղված ատելության արտահայտությունները, հասկանում եմ նաև, որ որոշ պարագաներում այլ կերպ հնարավոր չի լինում: Երբ մարդը հակամարտության մեջ է մտնում մի կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք ակնհայտ խափանում են քո ազգի դարերով վաստակած արժեքները, քո երեխաների արյունով ձեռք բերված խաղաղությունը, հնարավոր չէ պահպանել լիակատար սառնասրտություն: Որովհետև դու ունես անցյալի հիշողություն, ներկայի խնդիրներ և ապագայի տեսլականներ, ունես ներդրում՝ կատարած երկրիդ համար, գիշեր-ցերեկ աշխատում ես, որպեսզի երկիրդ ոտքի կանգնի, իսկ քո առջև կանգնած են մարդիկ, որոնք հրաժարվել են իրենց անցյալից, քանդում են ներկան, հրաժարվում են երկիրը պաշտպանելուց, նստած են տաքուկ գրասենյակներում` ապահովված ամերիկյան հագուստով, սնունդով (ոչ միայն ֆիզիկական, այլ նաև «հոգևոր»), և դատարկ հայացքով նայում են դեպի անհասկանալի «դրախտային» ապագան, որը մեկ աշխարհի վերջ է խոստանում, մեկ էլ անհասկանալի թագավորություն, որի նկարներում պատկերված են բացառապես ամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, մեկ-մեկ էլ չինացիներ` հեծանիվների և փայտե ջրաղացների ֆոնի վրա…..Մի կողմից ուրախ եմ, որ այդ թագավորությունում հայեր չեն նախատեսվում, բայց դե մյուս ազգերն էլ են մեղկ….
Եվ այս պարագայում զարմանալ
10450856_796909730385580_4922809234343935034_nի չէ, երբ Եհովայի վկաների հետ սթափ մտքով, վերլուծական խոսքով, օրենքի մեջբերումով, Աստվածաշնչյան խոսքերով խոսելիս փորձում ես երկխոսության մեջ մտնել, իսկ քեզ վարժված «ամերիկյան» ժպիտով պատասխանում են` կրոնի ազատության մասին Սահմանադրության մի կետը մատնանշելով, զոմբիացված ուղեղով իրենց ղեկավարների թեզիսները անգիր արած նմանօրինակ նախադասություններով: Նորմալ մարդը չի կարող չզայրանալ, չնյարդայնանալ, մանավանդ այն պարագայում, երբ հնարավոր է իր բարեկամը, կամ հարազատը նույնպես Եհովայի վկա է, և ցավը խորքից է գալիս:

Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ Եհովայի վկայի հետ բանավեճի մտնելը անհույս գործ է: Փողոցում Եհովայի վկաներ տեսնելիս ամենակարևորն է անտարբեր չլինել ոչ թե իրենց նկատմամբ, այլ իրենց կողմից իրականացվող գործունեության: Գրքերը բաժանելիս վերցրեք, քանի որ այն գոնե վնաս չի հասցնի մեկ ուրիշին: Երբ տեսնում եք քարոզում են որևէ մեկին, մոտեցեք և դիմեք հենց նրան, ում քարոզում են` բացատրելով, որ Եհովայի վկաները աղանդ են և այս պահին նրանց լսելը կարող է վտանգավոր լինել թե՛ իր, և թե՛ ընտանիքի համար: Ստենդներ տեսնելիս օրենքի մեջբերումով պահանջեք այն հավաքել, քանի որ Եհովայի վկաները իրավունք չունեն հանրային քարոզչություն անցկացնելու և հոգևորսությամբ զբաղվելու: Կարող եք այս հարցերում դիմել ոստիկանությանը, երբ խախտվում են ձեր իրավունքները, պահանջեք թաղապետարանից առանց թույլտվության ստենդներ չտեղադրեն, ինչպես նաև կոլեկտիվ կարծիքի ճնշում գործադրել, օրինակ՝ պահանջել դուրս գալ այգուց, որտեղ մարդիկ եկել են հանգստանալու, իսկ նրանց զզվեցնում են գրքերով և հարցերով:

ՀԻՇԵ՛Ք, Եհովայի վկաների ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՏԵՂԾԵԼ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՂԾ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ, ԻՆՉԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԳՈՐԾԵԼ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ:

Ալմաստ Մուրադյան

Կարդացե՛ք նաև՝ Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին

Advertisements