ԳՆՈՍՏԻԿՈՒԹՅԱՆ ԹՊՐՏԱՑՈՂ ՈԳԻՆ. ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ ԵՎ ՎԱԼԴՈՐՖՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի

գիտելիք կամ ճանաչողություն,

որը հայտնված չէ Քրիստոսով

և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա,

սատանայից է»։

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Ես եմ ճանապարհը.

Քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի

աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և

քննական-համեմատական տեսություն» գրքից։

Գանձասար, 1995թ.

անտրոպոսոֆիա ՇտայներԱյս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության գաղափարական ակունքները և դրա հետ կապված հոգևոր ռիսկերը՝ քրիստոնեական ուղղադավան ընկալման դիրքերից։ Այս հոդվածը նպատակ չունի վիրավորել կամ մեղադրել այն մարդկանց, ովքեր բարի նպատակներից ելնելով՝ իրենց երեխաներին ուղղորդել են վալդորֆյան դպրոց՝ հիմնվելով դպրոցի կողմից հանրությանը հրամցվող դրական գույների ու հեղինակության վրա: Յուրաքանչյուր պարենային ապրանք գնելիս իր առողջության մասին մտածող սպառողը բացի համային զգացողություններից` ծանոթանում է նաև ապրանքի բաղադրությանը։ Նույնպես և սեփական զավակի հոգևոր առողջության մասին մտածող հայ քրիստոնյա ծնողներին առաջարկում ենք ծանոթանալ վալդորֆյան դպրոցների մանկավարժության ներքո թաքնված գաղափարախոսություններին: Այս հոդվածը կարող են չընթերցել այն մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա չեն համարում, այլ համարում են էզոթերիկ ուսմունքների, հատկապես՝ անտրոպոսոֆիայի հետևորդ: Հոդվածը նպատակ չունի վիրավորել մարդու ազատկամային ընտրության կամ խղճի ազատության իրավունքը, այլ միայն այլընտրանքային կարծիք կամ վերլուծություն է՝ գրված Հայ առաքելական եկեղեցու ուղղադավան քրիստոնեական վարդապետության և համամարդկային անվտանգության դիրքերից:  Continue reading

Advertisements