Մտավոր և հոգեկան առողջության հիմքերը

Սկիզբը՝ այստեղ

gene-implicated-schizophrenia-risk-also-associated-risk-cannabis-dependence-1349992406Ձեզ ենք ներկայացնում 13 կետերից բաղկացած մտավոր և հոգեկան առողջության հիմքեր, որոնք մշակվել են քրիստոնյա հոգեբանների կողմից և ուղղված են նախ և առաջ այն մարդկանց, ովքեր ուզում ենք փոխել իրենց կյանքը և ազատվել աղանդի և/կամ անհատի անցանկալի ազդեցությունից, ինչպես նաև վերանայեն իրենց ներքին որոշ համոզմունքներ.
1. Առողջ դատողությունն ԱՐԺԵՎՈՐՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին աշխարհից սեփական անձի արժևորման սպասումը։ Մենք բոլորս կախված ենք ուրիշների կարծիքներից. սպասում ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ ասի, թե մենք գեղեցիկ ենք, խելացի, հավատացյալ։ Սակայն հիշեք` եթե այլ մարդիկ պիտի իրենց խոսքերով ձեզ արժևորեն, ապա նրանք էլ իրավունք ունեն ձեզ արժեզրկելու։ Աստված, ձեզ ստեղծելով, արդեն արժևորել է ձեզ։ Continue reading

Advertisements

Անբարոյական պահվածքը՝ Աստծուց տրված փորձություն, իսկ արծաթասիրությունը՝ ֆինանսական օրհնություն. Բարի գալուստ աղանդ

կազմակերպություն / աղանդՆախորդ հոդվածում ներկայացվեցին տեղեկություններ մանիպուլյացիայի վերաբերյալ և մանիպուլյատորների կողմից աղանդներում օգտագործվող մեթոդների մասին` մասնավորապես <Կյանքի Խոսք> կազմակերպության ղեկավար Ա. Սիմոնյանի որոշ քարոզներից վերլուծություններ։ Հիշեցնենք, որ բոլոր աղանդների հիմքում ընկած է մարդկանց վտանգավոր մանիպուլյացիան, որի նպատակն է անձի խորքային փոփոխությունը և տարաբնույթ կախվածություններ առաջացնելը։ Մանիպուլյացիան ձգտումն է մոտեցնել մարդուն այն մտքերին, զգացմունքներին և վարքին, որոնք այլ հանգամանքներում նա չէր դրսևորի։ Եվ մանիպուլյացիայի նպատակով օգտագործվում է մարդու հավատքի և Աստծո նկատմամբ ունեցած ձգտումը։ Continue reading