Եհովայի վկաները, պետությունը, բանակը (մաս 2-րդ)

rutherford-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d6%80%d6%86%d5%b8%d6%80%d5%a4

Ջոզեֆ Գրանկլին Ռուտերֆորդը

Սկիզբը՝ այստեղ

1933թ. վերջնականորեն տապալվեցին Ռուտերֆորդի քաղաքական խաղերը, և արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը Պրուսիայում հետևյալ մեկնաբանությամբ. «Աստվածաշնչի գիտական ուսումնասիրության անվան տակ Աստվածաշնչի ուսումնասիրողները և նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները իրականացնում են պետության և եկեղեցու դեմ ուղղված գործունեություն։ Այս երկու ինստիտուտներն անվանելով Սատանայի գործիք` նրանք խարխլում են ազգային միասնականության հիմքերը…. Նրանց պայքարի ձևերն առանձնանում են հետևորդների վրա ֆանատիկ ազդեցությամբ…. Այդ կազմակերպության ուղղվածությունը խիստ տարբերվում է մեր ներկայիս պետության նպատակներից, նրա մշակութային և բարոյական արժեքներից…. Այդ նպատակով պետք է արգելել կազմակերպության գործունեությունը` քաղաքացիներին և պետությանը պաշտպանելու նպատակով»։

Գրասենյակի փակումից հետո կազմակերպության կոչերը առանցքային փոփոխությունների ենթարկվեցին։ Իրենց հետևորդների կյանքի մասին մտածելու և նրանց պաշտպանելու փոխարեն (օրինակ, թույլ տալով յուրաքանչյուրին որոշում կայացնել Continue reading

Advertisements

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱԿԸ (մաս 1-ին)

14797470_1147581158651767_1970089125_nՈրտեղի՞ց են եկել Եհովայի վկաների կողմից զենք չվերցնելու և պետության բանակում չծառայելու մոտեցումները: Ի՞նչ իրադարձություններ են ընկած դրա հիմքում:

Առաջին անգամ այդ հարցը Եհովայի վկաների համար արդիական դարձավ նացիստական Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

Նախնական շրջանում Եհովայի վկաներն իրենց հետևորդներին առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն` ներկայանալով որպես քրիստոնեական կազմակերպություն։ Սակայն իրականում տարբեր ձեռնարկներով ուսումնասիրվում էին Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունները` սեփական, կամայական թարգմանությամբ։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների Աստվածաշնչում` ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած, հաշվառվել են 1200 զգալի դավանաբանական փոփոխություններ։ Քանի որ շատերը հիմնականում տեղյակ չեն այդ փոփոխություններից, Եհովայի վկաների կողմից հղումը Աստվածաշնչին մարդկանց մոտ ներշնչում է Continue reading

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ

Դիալոգ ՀԿ-ի հայտարարությունը

JehWit photoՄինչ շատերը քնած են իրենց տաքուկ անկողիններում, մինչ անտարբեր մարդիկ զբաղված են իրենց առօրյա հացը վաստակելու կենցաղային մարգինալ առևտուրներով, Եհովայի վկաները արթուն են, ավելին՝ անգամ հորդառատ անձրևի տակ չեն զլանում իրենց ուսմունքը տարածել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք իրենց ներկայությունն օրնիբուն ապահովում են Ծիծեռնակաբերդում: Իսկ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Եկե՛ք մտածենք…

Ծիծեռնակաբերդն այն վայրն է, որտեղ ամեն օր այցելում են առնվազն մի քանի հարյուրներով մարդիկ՝ թե՛ հայ, թե՛ այլազգի: Դիմենք սովորական հոգեբանության օգնությանը. Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ եղող կամ, առավել ևս, Հայոց ցեղասպանության թանգարան այցելած մարդը, եթե ծայրահեղ սառնասիրտ չէ, ապա նրա հուզականությունը բարձրանում է, նա սկսում է մտածել մարդկային տառապանքի, հոգսերի, մարդկանց միջև ծագած թշնամության, թանգարանի նկարները տեսնելուց հետո՝ նաև երեխաների ու կանանց կրած դաժան, սրտակեղեք տառապանքների մասին և այլն: Այս էմոցիոնալ ծաղկեփունջը հոգում, տխրությունը բարության հետ խառնած՝ թանգարանից դուրս եկած մարդը հիանալի թիրախ է Եհովայի վկաների քարոզչության և «ոսկե նպատակի»՝ հոգեորսության, համար: Տիրապետելով յուրահատուկ հնարքների՝ Եհովայի վկաներն ընտրում են իրենց լսելու պատրաստ ավելի խոցելի մարդկանց, ընդ որում՝ նրանք հատուկ ուշադրություն են դարձնում, որպեսզի մարդիկ լինեն արտաքինից ներկայանալի և որոշակի ինտելեկտ ունեցող, որը կարդում են մարդու դեմքին:

Եհովայի վկա

Այս կինը քարոզում է պատահական անցորդի

Բացի վերը նշվածից, նրանք ընտրում են այն երիտասարդ տղաներին և աղջիկներին, ովքեր Ծիծեռնակաբերդ գալիս են նստարաններին նստելու և առանձին շփվելու համար, կամ էլ, առավել հաճախ՝ միայնակ նստած անձանց, որոնք շատ հարմար խումբ են, որպեսզի Եհովայի վկաները մոտենան նրանց ու քարոզեն: Եվս մեկ անգամ խախտվում է ՀՀ քաղաքացու հանգստի իրավունքը, ևս մեկ անգամ մարդկանց պարտադրվում է կրոնական գրականություն վերցնել (անգամ օտարերկրացիներին, քանի որ գրականությունը բազմալեզու է):

Բազմաթիվ հարցեր են առաջանում. Ծիծեռնակաբերդը, որը սրբավայրի պես է շատերիս համար, ինչո՞ւ է բարձիթողի կերպով ենթակա այդ կրոնական կազմակերպության անօրեն քարոզչությանը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում. իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն Եհովայի վկաները Եղեռնի զոհերի հանդեպ. գուցե վերջիններիս հիշատակը հարգելը նրանց համար կարևոր հարց չէ, և, ի վերջո, ինչո՞ւ պետք է հանդուրժել Եհովայի վկաների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Ո՞ւմ պետք է դիմի շարքային քաղաքացին՝ իրեն պաշտպանելու Ծիծեռնակաբերդի ճամփին տեղի ունեցող կրոնական պարտադրանքից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետականորեն նախատեսված այլ նշանակություն ունի. այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վայր է: Եհովայի վկաների հավաքատեղիները բոլորին էլ հայտնի են և նրանց ուսմունքին ծանոթանալ ցանկացողը անկասկած հնար կգտնի ծանոթանալու, ՍԱԿԱՅՆ Ո՛Չ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ:

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց