Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

աղանդ, լեզուՀասկանալու համար, թե ինչ է աղանդավորությունը, անհրաժեշտ է անպայման կարդալ Ջորջ Օրուելի «1984» գիրքը։ Դա ուղղակի հակաուտոպիա է։ Օրուելը տալիս է սեփական քաղաքացիների անհատականությունը դաժանորեն ճնշող «իդեալական» տոտալիտար պետության նկարագիրը։ Իրականում, այնտեղ նկարագրված մթնոլորտը ներաղանդային կյանքի մթնոլորտն է։ Գիտակցության ստրկացման և վերահսկման մեխանիզմները, որոնք ձևակերպել և նկարագրել է հեղինակը, նույնն են, ինչ աղանդների մեջ գործողները։ Այդ ամենի հետ մեկտեղ, Օրուելը բացահայտել է մի օրենք. նա, ով վերահսկում է մարդու լեզուն, կարող է վերահսկել նաև նրա գիտակցությունը։ Չէ՞ որ աղանդ ընկնելով՝ զոհն սկսում է խոսել նրա լեզվով։ Դա կարող է լինել ռուսերեն լեզուն, սակայն նրբորեն նենգափոխված առանցքային բառերը ձեռք են բերում ամբողջովին այլ նշանակություն, և հետևորդն ակամա սկսում է մտածել աղանդավորական կատեգորիաներով։ Ձեզանից նրանք, ովքեր շփվել են այս կամ այն աղանդի անդամների հետ, թերևս ուշադրություն են դարձրել հետևյալ առանձնահատկությանը, որը կարելի է կոչել «մագնիտոֆոնի էֆեկտ», երբ մարդը բացարձակապես չի ընկալում այն, ինչ իրեն ասում եք, այլ միայն ձեռր առանձին բառերն ասես խաղում են մագնիտոֆոնի կոճակը սեղմող մատի դեր։ Աղանդավորը որսում է ձեր նախադասությունից որևէ բառ, կոճակը սեղմվում է, և նա արտասանում է համապատասխան տեքստ։ Այն, ինչ դուք շարունակում եք ասել, շրջանցում է նրա գիտակցությունը, չնայած դուք նրա հետ խոսում եք նորմալ մարդկային լեզվով։ Նա պարզապես ունակ չէ ընկալելու ձեր խոսակցությունը։

աղանդ լեզուԲազում աղանդներ իրենց համար բարդ լեզուներ են հորինում։ Օրինակ, սայենթոլոգները պետք է անգիր անեն հաբարդիզմի բազմահատոր բառարանը (Հաբարդը սայենթոլոգիայի հիմնադիրն է)։ Բայց նույնիսկ ավելի թույլ լեզվաբանական ուղղվածություն ունեցող աղանդում կան բազում տերմիններ (դրանք կոչվում են ծանրաբեռնված տերմիններ), որոնք կրում են ամբողջովին այլ իմաստային և հուզական բեռնվածություն՝ ոչ այն, որն ի սկզբանե իրենց մեջ ունեին։ Օրինակ, «ավանդական» բառն իրենց մեջ ասես սեղմում է որոշակի կոճակ՝ առաջացնելով որոշակի ասոցիացիաների շղթա։

Այսպիսով, ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նրա գիտակցությունը… Մարդկանց մեծամասնությունն այսօր շատ դժվար է հասկանում այնպիսի պարզ բառեր, ինչպիսիք են՝ «մեղք», «ապաշխարություն», «սրբություն», «շնորհ», «աղոթք», և այլն։ Միացրեք հեռուստացույցը, կտեսնեք, որ մի ծրագրով խոսում են կարմայից, մյուսո ծրագրով՝ էներգետիկայից, երրորդով՝ տիեզերական բանականությունից, չորրորդով՝ չակրաների բացման մասին, հինգերորդով՝ մեդիտացիայի։ Եվ երբ հայտնվում է հերթական մեկն ու հայտարարում, որ կարող է բացել ձեր չակրաները և սովորեցնել ամենաարդյունավետ մեդիտացիայի տեխնիկան, այդ բառերն ուղիղ ընկնում են լավ պարարտացված հողի մեջ։ Իսկ երբ հոգևորականն է խոսում աղոթքի, ապաշխարության, և եկեղեցական արարողություններն մասնակցելու անհրաժեշտության մասին, դա արդեն անհասկանալի է մեզ։ 

Մեզ հայտնի է լեզու փոխելու մի ցնցող փորձ. 20-րդ դարում բոլշևիկները, փաստորեն, վերաձևեցին ողջ ռուսաց լեզուն։ Մարշակը մի բանաստեղծություն ունի, որտեղ հետաքրքրասեր պիոները հարցնում է սպիտակամորուս ծերունուն, թե ինչ են «թագավոր», «ծառա», «աստված», «գորոդովոյ» բառերը, և նա պատասխանում է, որ իրոք եղել են նման գարշելի բառեր, բայց հիմա դրանք չկան, և որքան երջանիկ ես դու, որ ստիպված չես իմանալ այդ բառերը։ Եվ ի՞նչ, փոխարենը ծնվեցին այլ բառեր… Իսկ այսօր նորալեզուն բավական հաջող փոխարինվում է մեկ ուրիշով…

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացե՛ք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ

Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս II/

Սկիզբը՝ այստեղ

աղանդ, աղանդավորՑանկացած աղանդի սկզբունքն է մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին։ Երբ մեկը փողոցից մտնելով եկեղեցի, ցանկանում է դառնալ նրա անդամ, նրան առաջին հերթին հարցնում են, թե ինչ գիտի տվյալ եկեղեցու մասին։ Եվ եթե նա հավատում է մի որևէ այլ բանի, ապա մարդուն պարզապես չեն մկրտի։ Բազմաթիվ եկեղեցիներում նորադարձների համար հատուկ դասընթացներ են անցկացվում։ Իսկ երբ մարդուն ներքաշում են աղանդ, ապա խնդիրը ճիշտ հակառակն է՝ «փակել նրա ետևից դուռը», քանի դեռ նա ոչինչ չի իմացել տվյալ կազմակերպության մասին։ Որովհետև, եթե «Օքսֆորդյան տեքստ» լրացնող մարդուն հայտնվի այն մասին, որ նա իրականում երկար տարիներ (եթե ոչ տասնամյակներ) ներքաշվում է դեստրուկտիվ (ապակառուցողական) աղանդի մեջ, և ստիպված է լինելու վճարել խոշոր գումարներ՝ անթիվ և անհամար դասընթացների համար, որ միայն և միայն մեկ անգամ լրացնելով «Օքսֆորդյան թեսթ» (ամբողջ դասընթացների կուրսը, ինչպես իրենք են անվանում՝ «սայենթոլոգիական կամուրջը», նվազագույնը 350 հազար դոլար արժե), նա ավելի շուտ ստորագրում է ստրկական պայմանագիր, և գիշեր ու ցերեկ աշխատելու է այդ աղանդի համար՝ կատարելով նրա պայմանները, որ իրեն կարող են ստիպել կատարել տարբեր տեսակի հանցագործություններ և հաստատապես կստիպեն խզել բոլոր տեսակի հարաբերությունները մտերիմների և հ բարեկամների հետ և այլն, եթե անդ ամենը հայտնվի նախապես, ապա շատ քչերը կհամաձայնեն մտնել տվյալ աղանդ։ Իսկ եթե մարդուն նախապես տեղեկացվի նաև սայենթոլոգիական բարձրագույն մակարդակի դասընթացների բովանդակության մասին, նա ուղղակի կսարսափի և չի ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ սայենթոլոգների հետ։

Իսկ ավանդական եկեղեցիներում՝ նախքան եկեղեցու անդամ դառնալը, մարդը խոստովանում է իր հավատքն ու դավանանքը և նոր միայն դառնում Եկեղեցու անդամ։ Ի տարբերություն ցանկացած աղանդի, որտեղ գոյություն ունեն ինֆորմացիայի բազում շերտեր՝ նվիրվածների, ավելի նվիրվածների, շատ ավելի նվիրվածների համար, և այդպես շարունակ, ավանդական եկեղեցիներում չկան և չեն կարող լինել գաղտնիքներ։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս I/

աղանդներ, սայենթոլոգիաՍովորաբար, ինձ տրվող առաջին հարցն այսպիսին է. ի՞նչ է տոտալիտար աղանդը և ինչպե՞ս որոշել, թե որ աղանդն է տոտալիտար, իսկ որը՝ ոչ։ … ամենաառաջին չափանիշը խաբեության առկայությունն է հավաքագրման ժամանակ։ Մարդիկ, որոնք փողոցում մոտենում են ձեզ, որպեսզի հրավիրեն իրենց մոտ, խնդրեն գումարային զոհաբերություններ կամ էլ՝ առաջարկեն իրենցից որևէ բան գնել, ճնշող մեծամասնությամբ աղանդների ներկայացուցիչներ են, որոնք երբեք ձեզ չեն հայտնի, թե ինչի համար են պետք փողերը և ինչ կազմակերպություն է ձեզ հրավիրում։ Գրեթե այն ամենը, ինչ նրանք ձեզ կհայտնեն, քիչ թե շատ բացահայտ խաբեություն է…

Կամ էլ, երեկոյան վերադառնալիս, ձեր փոստարկղում հայտնաբերում եք թերթիկ՝ հետևյալ հարցերով. «Ցանկանո՞ւմ եք ճանաչել ձեզ, ծանոթանալ ինքներդ ձեզ հետ», կամ՝ «Դուք մեզ մոտ կարողեք անվճար օքսֆորդյան թեսթ անցնել»։ Այստեղ գործում է աշխարհում ամենավտագավոր՝ սայենթոլոգիան աղանդը։ Եվ այս ամենը խաբեություն է. օքսֆորդյան թեսթը բացարձակապես կապ չունի ոչ Օքսֆորդ քաղաքի, ոչ Օքսֆորդի համալսարանի, ոչ էլ, առհասարակ, հոգեբանության հետ։ Այն կազմել է առևտրային նավաստի, որը երբևիցե չի ստացել հոգեբանական կրթություն։ Այդ թեսթը պարունակում է շատ մանրամասն, ըստ որում՝ խիստ անձնական 200 հարց, և այն լրացնող մարդն իր կյանքի մանրամասները հայտնում է անհայտ անձանց։ Հարցաթերթիկն անանուն չէ, անհրաժեշտ է հայտնել տարբեր տվյալներ, այդ թվում՝ հասցե, հեռախոս, անուն, ազգանուն, տարիք։ Այդ թեսթի արդյունքը, որպես կանոն, հետևյալն է. դուք հաղորդակցման ոլորտում լուրջ պրոբլեմներ ունեք (իսկ ո՞վ չունի այդպիսի պրոբլեմ) և որպեսզի վիճակը շտկվի, անհրաժեշտ է իրենց մոտ մի փոքրիկ դասընթաց անցնել՝ հիմնված համաշխարհային ճանաչման արժանացած գիտական մեթոդի վրա, որը ոչ մի կապ չունի կրոնի հետ։ Եվ այդպես, մարդիկ ընկնում են սայենթոլոգների աղանդ։

Շարունակությունը՝ այստեղ

Աղբյուրը՝ Ալեքսանդր Դվորկին, Տոտոլիտար աղանդներ, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց