ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԴԻՎԱՀԱՐ ՏՂԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Սույն պատմությունն իրական է,
պատմությունը պատմողի ցանկությունն էր
մարդկանց հաղորդ դարձնելու
մեր օրերում Աստծու կատարած
հրաշքին ու ողորմածությանը:

ք. Երևան, 2017թ.

                                                                                       ***

«… առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել
չարի բոլոր մխացող նետերը» (Եփես. 6:16)

                           

16558431_1347432861980026_910735910_n

Ջակոբելլո դել Ֆիորե, Միքայել հրեշտակապետը հաղթում է սատանային, 1421 թ.

Այս պատմությունը պատահեց որդուս հետ երկու տարի առաջ: Տղաս բողոքում էր սրտի ծակոցներից, բայց բժշկական հետազոտությունները ոչինչ ցույց չէին տալիս, բժիշկների կատարած էլեկտրասրտագրության (ռուս. ЭКГ) թուղթը դուրս էր գալիս առանց որևէ արձանագրության: Ի վերջո հայտնվեցինք Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Տղաս գալարվում էր, գիտակցությունը կորցնում: Ոչինչ չէր պարզվում: Հետո սկսեց չհիշել. հարցնում էր՝ ով է ինքը, քանի տարեկան է, անունն ինչ է: Շատ հուսահատ էինք…

Մի անգամ քույրս, գալով հիվանդանոց, իր հետ բերեց մեր տատիկի հին Կիպրիանոս աղոթագիրքը: Սկսեց աղոթքներ բարձրաձայն կարդալ: Երբ սկսեց կարդալ «Վասն կապանաց դիւաց…» աղոթքը, տղաս հարձակվեց նրա վրա, որպեսզի պատռի գիրքը, գազանի ձայներ արձակելով և մատները տարօրինակ ժեստով վեր պարզելով՝ սկսեց խոսել ինչ-որ անհայտ լեզվով: Մոտավորապես հասկացանք, որ դա նրա մոտ ոչ թե հիվադության նախանշաններ, այլ գերբնական երևույթ էր:

Աստծո կամոք շատ արագ գտանք դիվահալածության կարգ կատարող քահանային: Յոթանգամյա կարգ կատարելուց հետո դևը հանգիստ թողեց երեխայիս: Կարծում էինք, թե դա վերջն էր, բայց հետագայում պարզվեց, որ կար շատ լուրջ պատճառ, թե ինչու դևը նրան չթողեց, ինչի մասին տեղյակ չէր ո՛չ քահանան, ո՛չ էլ մենք… դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու: Continue reading

Դիվահարության ուղղադավան ընկալումները

Դևերը մեր դեմ պատերազմում են

կա՛մ մեր անհոգության պատճառով,

 կա՛մ մեր հպարտության,

կամ էլ` որովհետև մեզ նախանձում են:

Ս. Հովհաննես Սանդուղք

14215340_1194128800643767_911505908_o

Ֆրանցիսկոս Գոյա, Ս. Ֆրանցիսկոս Բորջիան հալածում է դևերին մահացողի միջից

Դիվահարության երևույթը ծանոթ է շատերին. ոմանք լսել են դրա մասին, ոմանք ականատես են եղել, մյուսներն էլ՝ անմիջականորեն ենթարկվել են այդ թշնամական հարձակմանը:

«Դիվահարություն» (անգլ. demonic possession, ռուս. одержимость, бесноватость) բառի հիմքում ընկած է իրանական ծագում ունեցող dev արմատը1: Դիվահարությունը դիվահար լինելն է, չար էակների՝ դևերի, ազդեցությունը կրելն է: Հայերենում որպես այս երևույթի հոմանիշներ օգտագործվում են հետևյալ բառերը՝ ընկնավորություն2, լուսնոտություն, այսահարություն, դիվաբախություն, այսոտություն, թեփոտություն, դիվազգեցություն3, դիվալլուկ լինել4, չար քնի դիպած, դիվոտություն:

Դիվահարությունը տարբերվում է դիվազդեցությունից։

Դիվազդեցության ժամանակ դևերը կարող են ներազդել մարդու վրա տարբեր կրքերի միջոցով, որի հիմնական նպատակն է մարդուն դեպի մեղքը դրդելը։ Այս դեպքում մարդն իշխանություն ունի սեփական արարքների վրա, և փորձությունը կարելի է հաղթահարել աղոթքով, հոգևոր կյանքով ապրելով, եկեղեցու ծեսերին մասնակցելով և քրիստոնեական բարոյական արժեհամակարգին հետևելով։ Դիվազդեցության երևույթներից են համասեռամոլությունը, խաղամոլությունը, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը Continue reading