ԱՂԱՂԱԿՈՂ ԴՐՎԱԳ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

17474121_1389985734391405_107674535_o

Շատ սիմվոլիկ արտահայտություն մեր ժամանակի հետընթացի, որը ներկայացվում է որպես առաջընթաց. լուսանկար այն մասին, թե ինչպես պատռեցին քահանա.ամ-ի կողմից փակցված աստվածաշնչյան համարը… և թե ինչպես տակը կպցրեցին յոգայի անհայտ-անանուն ուսուցչի դասին վերաբերող պաստառ, որը չպատռեցին…

Դիալոգ ՀԿ

Advertisements

Զգուշացում Կունդալինի յոգայի միջոցով հոգևոր ապրումներ փնտրողների համար

Ուղղափառ ասկետիզմում Կունդալինիի ուժը արթնացնելու միջոցով հոգևոր քաղցրություն  փնտրելը գնահատվում է որպես «անառակաբարո թովչանք»:

Կունդալինի յոգա«Կունդալինիի ուժը» յոգայի գրականության մեջ սովորաբար կոչվում է «օձային», սեռական ուժ, որը գտնվում է պոչուկի շրջանում և արթնանալուն պես տեղաշարժվում է ողնասյունով: Ահա այդ վիճակի և դրա հետևանքների բնորոշիչ նկարագրությունը. «36-ամյա տնային տնտեսուհի և երկու երեխաների մայր Բոդիլ Մորգենսենը այցելում է մեդիտացիայի կենտրոն, որտեղ նրան բացվում է մուտք դեպի մանտրա, որն իր ուսուցչի խոսքերով, հայտնվել է իրեն ներշնչման միջոցով (անունից պարզ է, որ խոսքը հնդուիստական աստվածության մասին է): Continue reading

Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին

աղանդների 3 մակարդակներԱղանդների թվի մասին խոսելը չափազանց դժվար է, որովհետև կարելի է խոսել անդամության առնվազն 3 մակարդակների մասին, որոնք պայմանականորեն կարելի է պատկերել 3 համակենտրոն շրջանակներով։ Ներքին շրջանակը «պրոֆեսիոնալ» աղանդավորներն են. դրանք այն մարդիկ են, որոնք իրենց ապրուստը վաստակում են միմիայն այդ գործունեությամբ։ Դա ղեկավար դասն է, բարձրագույն օղակը՝ տարբեր տեսակի միստիկ բժիշկներ, էքստրասենսներ, արևելյան մարտարվեստ և յոգայի մարմնամարզություն դասավանդողներ և այլն։ Իրականում այդպիսի մարդիկ ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել. օրինակ՝ արևմտյան լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ նրանց թիվը 1.5-2 անգամ գերազանցում է ավանական Եկեղեցիների ծառայողների թվին… 1996 թ. մի հանրահայտ աղբյուրում այսպիսի թվեր էին բերվել. Ռուսաստանում կան 400-500 հազար տարբեր տեսակի մոգեր, միստիկ բժշկողներ, էքստրասենսներ, որոնցից 100 հազարը Մոսկվայում են։ Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի ուժի պետք է դիմակայել։

աղանդ / sectՀաջորդ շրջակակն ավելի լայն է։ Դրանք այն աղանդավորներն են, որոնք ժամանակը մշտապես անցկացնում են տվյալ աղանդում, ապրում են այնտեղ, իրենք իրենց անվերապահորեն նվիրել են աղանդավորական գործունեությանը։ Այս շրջանակը շատ ավելի նեղ է, քան կարելի է պատկերացնել։ Այդպիսի «լիադրույք» աղանդավորներն այնքան շատ չեն և հաճախ գտնվում են մշտական հոսքի մեջ՝ տեղափոխվելով մեկ աղանդից մյուսը։ Գրեթե բոլոր ժամանակակից տոտալիտար աղանդները, քիչ թե շատ րափով, մարդու գիտակցությանը լուրջ վնաս են հասցնում և մարդն ինքնուրույն կյանք վարելու անընդունակ է դառնում։ Մարդուն այդտեղից դուրս բերելու և բուժելու համար անհրաժեշտ է լինում վերականգնման երկարատև շրջան անցնել։ Շատերը, այս կամ այն պատճառովմ իրենց արդեն իսկ խեղած աղանդից դուրս հայտնվելով, չեն կարողնում գտնել իրենց տեղը կյանքում, չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ կիրառեն իրենց ուժերը. բոլոր տեսակի սոցիալական կապերը խզված են, հետ են վարժվել ինքնուրույն որոշումներ կայացնելուց, իսկ այն ունակությունները, որոնց տիրապետում էին, վաղուց արդեն կորցրել են։ Տվյալ ֆենոմենը հոգեբանների կողմից մանրամասն լուսաբանված է։ Ենթադրենք, մարդն աղանդ է գալիս 20 տարեկանում։ Հեռանալով այնտեղից 20 տարի անց՝ 40 տարեկան հասակում, նա հոգեբանորեն և հուզականությամբ մնում է 20 տարեկան. հասակում նորից որևէ բան սկսելը շատ դժվար է լինում, եթե ոչ անհնար։ Եվ հուսահատված, նա կա՛մ վերադառնում է իր հին կետին, կա՛մ էլ տեղափոխվում է մեկ այլ աղանդ։ Եվ աղանդի անդամների այսպիսի հոսունության հաշվին՝ աղանդավորների քանակն ավելի մեծ է թվում, քան իրականում կա…

աղանդ / sectԱղանդավորների ամենամեծ շրջանակը երրորդն է՝ աղանդավորական շարժման մեջ մասամբ ներքաշված մարդիկ… Դրանք այն մարդիկ են, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են յոգայի դասախոսությունների, իսկ որևէ հիվանդության դեպքում կարող են դիմել որևէ էքստրասենսի կամ էլ հեքիմի, դիմում են գուշակների, կազմում բախտացույցներ, մասնակցում որևէ աղանդի ժողովի, բայց նաև՝ լինում այլ ժողովներում, լսում էզոթերիկայի դասընթացներ, նաև կարդում օկուլտային գրականություն և այլն։ Դրանք մարդիկ են, որոնք ֆոն են ստեղծում աղանդների բարենպաստ գոյատևման համար. այն պղտոր և սնուցող մթնոլորտը, որտեղ աղանդները կարող են աճել և բազմանալ։ Եվ անհրաժեշտ է, որ մենք աշխատանք տանենք հիմանակնում այս շրջանակի մարդկանց հետ, որպեսզի աղանդավորներին թույլ չտրվի այստեղից նոր կադրեր հայթայթել։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց