Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Էզոթերիկ խզում» (IV)

Սկիզբը՝ այստեղ

էզոթերիկ խզումԱղանդի մեջ մտնելիս, հավաքագրվելիս «Տրանսցենդենտալ մեդիտացիան»՝ իր կրոնի հետ կապ չունեցող, «գիտական մեթոդի» մասին անվճար նախնական դասախոսություն է անցկացնում: Այնուհետև, պարզվում է, որ պետք է ցուցակագրվել վճարովի կուրսերին: Մարդը վճարում է, և նրան ասում են, որ նա պետք է գա մի որոշակի տեղ և հետը բերի մի սպիտակ թաշկինակ, մի որևէ միրգ ու ծաղիկ: Մարդը գալիս է և հետը բերում այս ամենը: Տեղում պարզվում է, որ մութ սենյակում տեղակայված է զոհասեղանի նման մի բան, որտեղ դրված է Մահարիշի Մահեշի Յոգայի՝ «Տրանսցենդենտալ մեդիտացիայի» հիմնադրի (կամ նրա ուսուցչի՝ Դևա Գուռուի) նկարը, և մոմեր են վառվում: Հրավիրյալից վերցում են թաշկինակը, փռում են նկարի առջև, վրան դնում են միրգը, իսկ ծաղիկը՝ տալիս նրա ձեռքը: Ուսուցիչն ասում է, որ այժմ կսկսվի Հնդկաստանում ծագած ոչ մեծ մի էթնիկական արարողություն, և սկսում է կարդալ սանսկրիտերեն մի տեքստ, ինը հրավիրյալն, իհարկե, չի հասկանում: Այդ տեքստը գուռուին ուղղված աղոթք է, իսկ այն, ինչ նա բերել է՝ գուռուին մատուցված զոհաբերություն: Այդպիսով, ինքն էլ չիմանալով, մարդը մասնակցում է կռապաշտական զոհաբերությանը:

Յուրաքանչյուր կրոնական ավանդության մեջ գոյություն ունի աղոթք անելու մի որոշակի դիրք. կաթոլիները ձեռքերի որոշակի ձև են ընդունում, ուղղափառ (պրավոսլավ) քահանաները ձեռքերն առ երկինք են կարկառում, հինդուսները աղոթում են ձեռքերին ծաղիկ բռնած: Բայց այս մասին ոչ ոք չի հայտնում մարդուն, և նա աղոթում է առանց գիտակցելու, թե ինչ է անում:

Այնուհետև, ուսուցիչն ասում է. «Մոտեցեք ինձ, և ես ձեզ կասեմ ձեր անձնական մանթրան, որը բացի ձեզնից ուրիշ ոչ ոքի մոտ լինել չի կարող»: Մարդը խոնարհվում է դեպի նա, ու նա կամաց-կամաց շշնջում է, և նրան լսելու համար հրավիրյալը հայտնվում է ուսուցչին շատ մոտ, ծունկի եկած վիճակում…

Նրան հաղորդում են մանթրան (վանկը) և ասում, որ դա սարսափելի գաղտնիք է, և եթե նա այն արտասանի ուրիշ մարդկանց ներկայությամբ, մի սարսափելի աղետ կլինի: Այսինքն, մարդկանց պահում են վախի միջոցով: Բայց նախքան նրանց այդտեղ գալը, ոչ մի բանի մասին չեն նախազգուշացնում: Սա հենց «էզոթերիկ խզման», այսինքն՝ ըստ էության, կեղծիքի օրինակ է, երբ ասվում է մի բան, բայց ստացվում է մեկ ուրիշը:

Ինչ վերաբերում է մանթրային, ապա ամենազավեշտականն այն է, որ դրանք տրվում են աղանդին անդամակցվողի տարիքից կախված՝ համաձայն որոշակի աղյուսակի: Շատ լավ է ներգործում, երբ մարդուն հարցնում ես, թե ո՞ր տարիքում է աղանդ մտել և ապա հայտնում մանթրան: Պարզվում է, որ այն, ինչը նա մեծ գատղնիք է համարում, իրականում ընդհանուրի սեփականությունն է:

էզոթերիկ խզում«Էզոթերիկ խզում»ը առկա է նաև մունական հավաքագրման մեջ: Մունականները, փողոցներում դիմելով մարդկանց, նույնպես ասում են, որ իրենք ոչ թե կրոնական, այլ երիտասարդական, ուսանողական կազմակերպություն են: Նրանց համար գլխավորը ձեզ երկօրյա սեմինար քարշ տալն է, որպեսզի պահեն նաև երրորդ օրը և ընդհանրապես պահեն որքան կարելի է երկար: Դուք ծանոթանում եք մունականի հետ, և այդ համակրելի մարդը հրավիրում է ձեզ քաղաքից դուրս մի հաճելի վայրում անցկացվող սեմինարի՝ իր նման հաճելի երիտասարդ մարդկանց ընկերակցությամբ: Նրանք ձեզ կասեն, որ իրենք երիտասարդ իդեալիստներ են և պարզապես հավաքվում են՝ զրուցելու տարբեր բաների շուրջ. ինչպես ավելի լավ կարգավորել աշխարհը, ինչպես օգնել ամենքին:

Ընկնելով այնտեղ, մարդը սկզբում, հիրավի, ոչ մի բան չի լսում կրոնի մասին, ընդհանուր դարձվածքներ: Բայց ահա խոսքեր են սպրդում մարդկանց մասին, ովքեր արժանավայել բաներ են քարոզում, նաև այն մասին, որ այդ մարդիկ հաճախ ոչ ավանդական են, իսկ մենք թշնամաբար ենք վերաբերվում այն ամենին, ինչը մեզ ոչ ավանդական է թվում, քանի որ մեզ համար սովորական են հին արժեքները: Բայց եթե թարմ աչքով դիտենք, ապա կարող է պարզվել, որ հենց դա է մեզ պակասում: Այդ պատճառով ավելի լավ չէ, արդյոք, հրաժարվել այն ամենից, ինչ որ հին է, որպեսզի լավագույնս ընկալենք նորը…

Իսկ հետո կարող են լինել այլազան տարբերակներ: Քանի դեռ ոչ ոք մեր երկրում ըստ հարկի տեղյակ չէր Մունի մասին, նրանք ասում էին, որ գոյություն ունի Մուն անունով մի երևելի քարոզիչ, որը քրիստոնյա է, և որն իր կոչն է հղում ամենքին: Այնուհետև, եթե մարդն ընդունել է, և նրան համոզել են մնալ նաև հաջորդ (արդեն հնգօրյա) սեմինարին, նրան, աստիճանաբար, զգուշորեն հայտնում են, որ հայր Մունը լոկ պարզ մի քարոզիչ չէ: Նա բարեփոխիչ է, նա ցանկանում է փոխել աշխարհը, բարեփոխել քրիստոնեության որոշ հնացած բաներ:

Ենթադրենք, որ մարդը դա «կուլ տվեց»: Այդ դեպքում նրան համոզում են մասնակցել երկշաբաթյա սեմինարին, որի ընթացքում, աստիճանաբար, զգուշորեն հայտնում են, որ հայր Մունը ավելին է, քան բարեփոխիչը՝ նա մարգարե է: Ինչպես, օրինակ՝ Եղիան կամ Եղիսեն: Նա ծնվել է Արևելքում, ինչպես որ կանխատեսված է: Ասմական սեմինարում նորաթուխ հետևորդն արդեն լսում է «մեսիա» բառը: Նրան ասում են. «Ի՞նչ է մեսիան»: Քրիստոսը Մեսիա էր, և՝ ի՞նչ: Նա շփվում էր խաժամուժի հետ, ճամփորդում իշուկով, աղքատ էր, ի վերջո, թույլ տվեց Իրեն խաչել: Իսկ ճշմարիտ մեսիան պետք է ճամփորդի «Մերսեդեսով», ուղևորություն կատարի «Բոյինգով», հանդիպումներ ունենա նախագահների հետ: Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս Մունի կերպարը՝ իր ողջ վեհությամբ, բայց հենց այդ ընթացքում մարդու ուղեղմ այն աստիճան լվացված է լինում, որ նա այլևս ընդունակ չի լինում քննադատաբար մոտենալու այդ ամենին: Սա հենց «էզոթերիկ խզումն» է. ձեզ հրավիրել էին մի կազմակերպություն, բայց դուք հայտվեցիք մի բոլորովին այլ կազմակերպության մեջ:

10991049_796909727052247_954274857510343034_nՓողոցներում հավաքագրող մարդիկ ստում են միանգամայն գիտակցաբար, բայց ինչպես իրենք են համարում, դա անում են ձեր օգտի համար: Ինքը՝ Մունը, դա կոչում է «երկնային խաբեություն»: Որպեսզի դուք մունականներին փող տաք, ձեզ կխխաբեն, կասեն, օրինակ՝ որ հավքված դրամը տրվելու է Աֆրիկայի սովյալներին, բայց իրականում այն հանձնվելու է Մունի կազմակերպությանը: Սակայն նա, ում դուք դրամ եք տվել, վստահ է, որ դրանով դուք փրկվելու հնարավորություն եք վաստակում: Այնպես որ ձեզ խաբելն օգտակար է ձեզ համար: Իսկ եթե խաբեությամբ հաջողվի ձեզ կազմակերպություն քարշ տալ, ապա ավելի լավ ձեզ համար:

Աղանդի շատ նախկին անդամներ պատմում են, որ խիստ վրդեվվել էին՝ պարզելով այդ խաբեությունը: Նրանց հարցրին՝ ինչո՞ւ էիք գաղնի պահում ձեր մունական լինելու հանգամանքը, պատասխանել են. «Բայց դա ձեր իսկ օգտի համար է արվել: Ձեր ուղեղները լվացված են եղել (օրինակ՝ չարանենգ մամուլի միջոցով), և դուք բոլորովին ընդունակ չէիք տեղեկություններ ընդունելու: Հիմա դուք հասկանո՞ւմ եք, որ մենք այդ ամենն արել ենք ձեր օգտի համար»: Իրականում այստեղ միայն մեկ իմաստ կա՝ նպատակն արդարացնում է միջոցները:

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ

Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Կազմակերպություն (II)

Սկիզբը՝ այստեղ

կազմակերպություն / աղանդԱղանդավորական կազմակերպությունը կրոնական կազմակերպություն չէ՝ այն իմաստով, ինչ մենք սովորաբար պատկերացնում ենք: Եթե այն համենատելու լինենք մի որևէ բանի հետ, ապա ամենից շատ այն նման է մաֆիայի կամ լենինյան տիպի կադրային կուսակցության, որը հանդես է գալիս որպես «մեկ որոտալի բռունցք»՝ երկաթյա կարգապահությամբ և անառարկելի ենթակայությամբ, կարևոր դիրքեր զավթելու միանգամայն որոշակի նպատակադրությամբ (փոստ, հեռախոս, հեռագիր և այլն՝ տվյալ դեպքում փոխաբերական իմաստով)՝ տիրելու համար նախ մի երկրին, ապա նաև՝ ողջ աշխարհը:

Տոտալիտար աղանդներից գրեթե ոչ մեկն իր գլխավոր նպատակը չի համարում փողոցներում կատարվող այն հավաքագրումները, որի ականատեսն ենք լինում ամենքս: Նրանց գլխավոր նպատակն այնպիսի ազդեցիկ դիրքերի գրավումն է, որոնք կօգնեն նրանց իրենց հավատքի ուսմունքը, իրենց կազմակերպությունը պարտադրելու մարզին, երկրին, աշխարհին:

Ռուսաստանն այժմ ներկայանում է որպես դասական օրինակ այն բանի, թե ինչպես են գործում աղանդավորները: Ըստ երևույթին, առաջատար աղանդների (մունականներ, սայենթոլոգներ, կրիշնայականներ և այլն) միջև առկա է ազդեցության ոլորտների բաշխման մասին մի չհայտարարված պայմանագիր՝ ասենք, մունականները գործում են կրթության ոլորտում, սայենթոլոգները մղվում են ռազմական արդյունաբերություն և այդ ոլորտի վարչական մարմին, կրիշնայականները կապեր են հաստատում մթերային և դեղագործական արդյունաբերության հետ, «Քրիստոսի եկեղեցին» գործում է երիտասարդության շրջանում՝ տեխնիկական բուհերում և տեխնիկումներում: Յուրաքանչյուրը ձգտում է ղեկավար դիրքեր զավթել: Եթե սայենթոլոգներն իրենց են ենթարկում ֆաբրիկայի տնօրենին, ապա այդպիսով բոլոր աշխատողները հայտնվում են իրենց տրամադրության տակ: Այսինքն՝ ավելի հեշտ է սեփական համակարգը վերևից հաստատելը: Եթե մունականները դավանափոխում են ուսուցչուհուն, ապա վերջինս դեպի իրենց է ուղղորդում ողջ դասարանը: Մոսկովյան դպրոցներից մեկն այցելած ֆրանսիական հեռուստախումբը հաղորդում էր նկարահանել մի մունական ուսուցչուհու մասին, որը պարզամիտ հպարտությամբ հայտնում էր, որ մեկ տարվա աշխատանքի արդյունքում 60 աշակերտից 20-ը սկսել էին պարբերաբար այցելել «Միավորման եկեղեցու» աղոթաժողովներին:

Շարունակությունը՝ այստեղ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Մարդու համար դժվար է խոստովանել, որ ինքը հիմարություն է արել