«Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» եռօրյա կոնֆերանս

46507467_974725552719416_4775989421105217536_nՍ.թ. նոյեմբերի 23-25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» եռօրյա կոնֆերանսը՝ հոգևոր դասի, երիտասարդաց միությունների անդամների և Եկեղեցու այլ նվիրյալների մասնակցությամբ:

Continue reading

Advertisements

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-25-10-2016«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 25-ից սկսել է «Հակաքրիստոնեության մարտահրավերները» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարք։

Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 25-ին: Բանախոսն էր Խաչիկ դպիր Վարդանյանը, որը խոսեց ժամանակակից աշխարհում քրիստոնեության վիճակի և նրա առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին: Բանախոսություն-քննարկումը, սակայն, չսահմանափակվեց միայն նշյալ թեմայով, ներկաները հնարավորություն ունեցան քննարկելու նաև այլ հարցեր:

 Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սեմինարներին մասնակցությունը անվճար է:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին:

«Դիալոգ» ՀԿ