ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

10991049_796909727052247_954274857510343034_nՄեր հասարակությունը տարաբնույթ վերաբերմունք ունի «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդների նկատմամբ: Ոմանք նրանց հանդիպելիս վիրավորում են, ոմանք խղճում են, ոմանք փախչում են, սակայն մեծամասնությունը միանշանակ կարծիք են արտահայտում, որ նրանց քարոզչության հիմնական մոտիվացիան այն առասպելական եկամուտներն են, որոնք Եհովայի վկաները ստանում են յուրաքանչյուր անձին իրենց կազմակերպություն ներքաշելու համար (մոտ 50 կամ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր անձի համար): Որտեղից են վերցված այս տվյալները, այդպես էլ մինչ օրս բացահայտված չէ: Առհասարակ մի կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ներքաշվում են աղանդների մեջ ֆինանսական կամ սոցիալական կարիքներից դրդված և դրանք ապահովում են լավագույնս ձևով: Եվ միայն իսկապես աղանդները ուսումնասիրած մասնագետները և տնտեսագետները կարող են բացահայտել, որ աղանդները ոչ թե հոգում են իրենց անդամների ֆինանսական կամ սոցիալական կարիքները, այլ հակառակը` որոշ աղանդներ գոյատևում են, զարգանում են և հարստանում են իրենց անդամների շնորհիվ, նրանց ջանքերով, ուժերով և եկամուտներով: Continue reading

Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց և որոնք են Արթուր Սիմոնյանի սիրած մանիպուլյացիոն մեթոդները

Սկիզբը՝ այստեղ

gene-implicated-schizophrenia-risk-also-associated-risk-cannabis-dependence-1349992406Ինչ մեթոդներ են օգտագործում մանիպուլյատորները: Մանիպուլյացիայի երևույթի տակ հասկացվում է բարդ տարաբնույթ հոգեբանական իրողություն, որի բաղադրիչներն են ազդեցության գաղտնիությունը, ներգործությունը` վերահսկման նպատակով, նպատակաուղղվածությունը` մանիպուլյատորի կողմից շահ ստանալու համար: Սրանք իրականացվում են միջանձնային ազդեցության բազմաթիվ տեխնիկաների օգտագործմամբ: Վերոհիշյալ նպատակների համար լայնորեն օգտագործվում են անձի վրա ներազդելու այնպիսի սոցիալ-հոգեբանական ֆունկցիոնալ համակարգեր, ինչպիսիք են ներշնչումը, իմիտացիան, էմոցիոնալ վարակումը: Ներշնչումը (суггестия)-անձի վրա անմիջական հոգեկան ներազդումն է, որը կապված է ներշչնվող բովանդակության ընկալման և իրագործման ընթացքում գիտակցման և քննադատական մոտեցման նվազման հետ և ուղեկցվում է ըմբռնման, վերլուծության, անցած փորձի և սուբյեկտի ներկա իրավիճակի հետ համեմատականի բացակայությամբ: Continue reading

Կրոնը՝ սպանության գործիք

Կրոնը՝ սպանության գործիքՀայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար թե՛ Օսմանյան կայսրության իշխանավորները, թե՛ երիտթուրքերը կարողացան զանգվածային ջարդերի մեջ ներքաշել շարքային մարդկանց: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց, որո՞նք էին սպանություններին թուրք և քուրդ ժողովրդների զանգվածային մասնակցության մշակութային և հոգեբանական նախադրյալները: Թեման քննարկում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող, աստվածաբան Շուշան Խաչատրյանը:

Աղբյուրը՝ shoghakat.am