Անբարոյական պահվածքը՝ Աստծուց տրված փորձություն, իսկ արծաթասիրությունը՝ ֆինանսական օրհնություն. Բարի գալուստ աղանդ

կազմակերպություն / աղանդՆախորդ հոդվածում ներկայացվեցին տեղեկություններ մանիպուլյացիայի վերաբերյալ և մանիպուլյատորների կողմից աղանդներում օգտագործվող մեթոդների մասին` մասնավորապես <Կյանքի Խոսք> կազմակերպության ղեկավար Ա. Սիմոնյանի որոշ քարոզներից վերլուծություններ։ Հիշեցնենք, որ բոլոր աղանդների հիմքում ընկած է մարդկանց վտանգավոր մանիպուլյացիան, որի նպատակն է անձի խորքային փոփոխությունը և տարաբնույթ կախվածություններ առաջացնելը։ Մանիպուլյացիան ձգտումն է մոտեցնել մարդուն այն մտքերին, զգացմունքներին և վարքին, որոնք այլ հանգամանքներում նա չէր դրսևորի։ Եվ մանիպուլյացիայի նպատակով օգտագործվում է մարդու հավատքի և Աստծո նկատմամբ ունեցած ձգտումը։ Continue reading

Advertisements

Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց և որոնք են Արթուր Սիմոնյանի սիրած մանիպուլյացիոն մեթոդները

Սկիզբը՝ այստեղ

gene-implicated-schizophrenia-risk-also-associated-risk-cannabis-dependence-1349992406Ինչ մեթոդներ են օգտագործում մանիպուլյատորները: Մանիպուլյացիայի երևույթի տակ հասկացվում է բարդ տարաբնույթ հոգեբանական իրողություն, որի բաղադրիչներն են ազդեցության գաղտնիությունը, ներգործությունը` վերահսկման նպատակով, նպատակաուղղվածությունը` մանիպուլյատորի կողմից շահ ստանալու համար: Սրանք իրականացվում են միջանձնային ազդեցության բազմաթիվ տեխնիկաների օգտագործմամբ: Վերոհիշյալ նպատակների համար լայնորեն օգտագործվում են անձի վրա ներազդելու այնպիսի սոցիալ-հոգեբանական ֆունկցիոնալ համակարգեր, ինչպիսիք են ներշնչումը, իմիտացիան, էմոցիոնալ վարակումը: Ներշնչումը (суггестия)-անձի վրա անմիջական հոգեկան ներազդումն է, որը կապված է ներշչնվող բովանդակության ընկալման և իրագործման ընթացքում գիտակցման և քննադատական մոտեցման նվազման հետ և ուղեկցվում է ըմբռնման, վերլուծության, անցած փորձի և սուբյեկտի ներկա իրավիճակի հետ համեմատականի բացակայությամբ: Continue reading

Համակարգը մշտապես ճիշտ է. եթե այն չի աշխատում, մեղավորը մարդն է

աղանդԱղանդավորական յուրաքանչյուր համակարգ իդեալական համակարգ է (հիշենք՝«Մարքսի ուսմունքն ամենազոր է, քանի որ ճշմարիտ է»), այն պետք է գործի 100%-ով, իսկ եթե չի գործում, մեղքը ձեզ վրա է ընկնում։ Ասենք, դուք սայենթոլոգիական մեթոդի օգնությամբ փորձել եք ձերբազատվել ամաչկոտությունից և դա ստացվել է, ուրեմն՝ փառք մեթոդին։ Եթե դուք չեք ձերբազատվել, ամեն դեպքում փառք մեթոդին, իսկ ձեր չձերբազատվելու պատճառը ձեր մեջ փնտրեք։ Մեղքը ձերն է, ուրեմն գտեք, թե ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ մեթոդը ձեզ վրա չի ազդում։ Կրեք ձեր պատիժը, ապրեք խոստացված ռեժիմով, քանի դեռ մեթոդը չի ներգործել։

Շվեդական «Կյանքի խոսք» աղանդում (այժմ այն տարբեր անվանումներով ողողել է Ռուսաստանի հյուսիս-արևելքը) ասում են, որ յուրաքանչյուր խոսք օժտված է ստեղծագործական ուժով։ Դուք մի խոսք եք ասել, ուրեմն՝ կլինի այդ խոսքի համեմատ։ Ասենք, ձեզ վրա ձեռք են դրել՝ բժշկություն կատարելու նպատակով, բայց դուք չեք բժշկվել, այնուամենայնիվ, դուք պետք է ասեք, որ բժշկվել եք, քանի որ եթե ասեք որ չեք բժշկվել, ապա միևնույն է՝ ձեր սեփական խոսքով դուք երբեք չեք բժշկվի։

Այսպիսին է նաև նրանց մոտեցումը խոստովանությանը, թեպետ նրանց խոստովանությունը մեր հասկացած խոստովանությունը չէ, այլ ավելի շուտ՝ «հակադարձ խոստովանություն»։ Եթե ասեք, որ մեղավոր եք, կնշանակի, որ դուք հենց այդպիսին եք, ուստի պետք է խոստովանեք, որ դուք հիանալի եք, որ դուք սուրբ եք։ Կարելի է չասել, թե այդ դեպքում մեղքի ինչ հսկայական բեռ է ընկնում մարդու վրա, որը չի կարող չգիտակցել իր մեղսականությունը, բայց այլ «սրբերի» օրինակով տեսնում է, որ այն չպետք է լինի։ Իսկ մեղքի բարդույթը մարդուն ձեռնածու կամ կառավարելի դարձնելու ամենաարդյունավետ լծակներից մեկն է։

Առաջնորդի ցանկացած խոսք պետք է ընդունվի ամբողջությամբ և ամբողջությամբ էլ սերտվի։ Եթե դուք ասեք, որ չեք կարող հասկանալ այն՝ դրանում առկա ինչ-ինչ անհամապատասխանության պատճառով, ապա դրա մեղքը ձերն է, քանի որ դուք, ի տարբերություն ողջ խմբի, դեռևս հասու չեք եղել առաջնորդի խոսքում բովանդակված բարձրագույն և փրկարար ճշմարտություններին։ Ավելին, եթե լսելու լինենք ինչ-որ մի գուռուի խոսքը, ապա մի տարօրինակ տպավորություն է ծագում՝ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ հետևողականություն։ Հաճախ թվում է, թե նա ինչ-որ անհասկանալի բան է ծամծմում՝ սկզբում ասում էր մեկ բան, իսկ մի երկու դարձվածքից հետո՝ դրան հակասողը, և այպես անվերջ։

աղանդԻրականում դրանում ևս խոր իմաստ կա։ Չէ՞ որ, եթե խոսքը տրամաբանված է, թեկուզև ամենախելահեղ կերպով, ապա այդ տրամաբանությանը հետևելու համար հարկ է լարել մտածողությունը։ Իսկ եթե անհասկանալի բան են խոսում, ապա կամքը լարելու կարիք չկա։ Միտումնավոր կերպով ձեզ ետ են վարժեցնում սեփական կամքից օգտվելուց։ Գիտակցությունը որսում է միայն ինչ-որ պատառիկներ, և դուք չեք նկատում այդ անհեթեթությունները։ Եթե դա տեղի է ունենում, ուրեմն, դուք բռնվել եք, դուք աղանդի անդամ եք։

Մարդկանց աղանդի մեջ են պահոմ նաև սարսափի (фобия)՝ մարդուն հանգիստ չտվող վիճակների միջոցով։ Շատերն ի ծնե ունեն նման սարսափ. մեկը վախենում է մկներից, մյուսը՝ բարձրությունից։ Իսկ աղանդավորներին ներշնչվում է խմբից դուրս գալու իռացիոնալ սարսափ. դուք ճիշտ ճանապարհ եք ոտք դրել, բայց եթե կրկին խոտորվեք, ապա ձեզ, ձեր հարազատների, ողջ մարդկության հետ սարսափելի բան կպատահի։ Այդ պատճառով մարդիկ խուճապի հասնող աստիճանի վախենում են դուրս գալ աղանդից։ Եթե հաշվի առնենք, որ նախկին կապերը խզված են, փողերն ու բնակարանը հանձնված են աղանդին, ապա կպարզվի, որ գնալու տեղ էլ չկա։ Մասնագիտությունն ու աշխատանքը կորսված են, ընկերներ չկան, ուրեմն էլ ո՞ւր վերադառնալ։ Մարդը դառնում է մասնագիտացված աղանդավոր։ Եվ որքան ավելի շատ բան է տրված աղանդին, այնքան ավելի է դա մարդուն պահում աղանդի մեջ՝ որքան ավելի շատ արժեքներ, կյանքի տարիներ են տրված աղանդին, այնքան ավելի դժվար է այնտեղից դուրս գալը։ 

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Էզոթերիկ խզում» (IV)