Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը. քննարկում երիտասարդների համար

դիալոգՏարածված կարծիք է, թե Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսության հիմքում ընկած է հայ հին հեթանոսական ոգին: Նժդեհի գաղափարախոսության հիմքում հեթանոսությո՞ւնն է, թե՞ քրիստոնեությունը: «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամների համար: Բանախոսը պատմաբան Գագիկ Միքայելյանն էր:

Աղբյուրը՝ shoghakat.am

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

Դիալոգ ՀԿ DIalog NGO

«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. մարտի 9-ից սկսել է «Աղանդավորական քարոզչության կանխարգելումը երիտասարդների միջավայրում» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարքը։

Ոչ ավանդական կրոնական ուղղությունների աճը և նրանց տարաբնույթ դրսևորումները երիտասարդների միջավայրում մեծացնում են նշված երևույթների պատճառների և հետևանքների մասնագիտական ուսումնասիրության կարևորությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են  երիտասարդների միջավայրում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, վեր են հանվել երիտասարդներին տարբեր ոչ ավանդական կրոնական ուղղությունների մեջ ներգրավվելու հիմնական խնդիրները,  ինչպես նաև քարոզչության կանխարգելման մեթոդները։

Dialog NGO Դիալոգ ՀԿ

Դասընթաց-քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորքային գիտելիքներ ձեռք բերել ներկայումս երիտասարդներին հետաքրքրող որոշ կրոնական ուղղությունների, այդ ուղղություններում նեգրավված երիտասարդների մտածողության և սոցիալական վարքի առանձնահատկությունների մասին, աղանդավորական քարոզչության կանխարգելման մեթոդների, ինչպես նաև կախվածությունների` դրանց պատճառների և կանխարգելման վերաբերյալ։ Դասընթացները կանցկացնեն այդ ոլորտում մասնագիտացած աստվածաբաններ, հոգեբաններ, հոգևորականներ։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին և ոլորտի մասնագետներին։

«Դիալոգ» ՀԿ