Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս I

12036737_1715870585310682_5734686952773145690_n

Նկարը՝ Anti-Եհովայի վկաներ էջից

Հայաստան աշխարհը անկախություն ձեռք բերելու հետ մեկտեղ անկախություն պարգևեց նաև իր ծոցում քարոզող բազմաթիվ կրոնական կառույցների, որոնք զորանալով նոր խնդիրներ առաջացրին նորանկախ Հայաստանի համար: Արդեն այսօր «չափահաս» Հայաստանում արմատացած են մի շարք կրոնական կառույցներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում պատերազմող երկրի կայունությանը: Մեզ պես փոքր ազգերի ու պետությունների պարագայում ցանկացած աննշան պառակտումն ու հասարակական տարաձայնությունը վճռորոշ պահերին իրենց ընդգծված բացասական դերն են ունենում՝ առաջ բերելով բազում խնդիրներ: ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը»: Կառույցի անդամները վարքային շատ տարբերակիչներ ունեն, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք: Սույն վերլուծությունում փորձ կկատարվի ներկայացնել Դիտարանի ընկերության ստեղծման, վարդապետության առանձնահատկությունների ու ՀՀ-ում նրանց գործունեության վերաբերյալ կարճ տեղեկատվություն: Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները, համաձայն ՀՀ կառավարության կայքում տեղադրված վերջին տվյալների, 66-ն են, սակայն մի շարք հոգևորականներ ու աստվածաբաններ ՀՀ-ում գործող կրոնական կառույցների թիվը տարբեր հաշվարկներով հասցնում են մինչև 200-ի:

Ընդհանուր տեղեկություն և ստեղծման պատմություն

Եհովայի վկաները, որոնք պաշտոնապես կոչվում են Դիտարանի ընկերություն, արևմտյան պաշտամունքների հետևորդների մեջ ամենաեռանդուն գրահրատարակիչներն ու գրատարածիչներն են: Նրանց պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ նրանք գործում են աշխարհի Continue reading

Ինչպե՞ս վարվել փողոցում քարոզող Եհովայի վկաներին հանդիպելիս

10978626_796909733718913_2620104808198282230_nՎերջերս շատ են դեպքերը, երբ մարդիկ Եհովայի վկաների հետ զրուցելիս նյարդայնանում են, ագրեսիվ պահվածք են դրսևորում, անգամ ատելության զգացողություն ունենում (ինչը նկատել եմ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: Օրինակ կիպրոսցիները շատ բարի և խաղաղ ժողովուրդ են, բայց մի քանի անգամ ականատես եղա, երբ քիչ էր մնում ծեծի ենթարկեին Եհովայի վկաներին գրականություն բաժանելու համար): Ամենևին միտում չունենալով պաշտպանելու որևէ աղանդի դեմ ուղղված ատելության արտահայտությունները, հասկանում եմ նաև, որ որոշ պարագաներում այլ կերպ հնարավոր չի լինում: Երբ մարդը հակամարտության մեջ է մտնում մի կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք ակնհայտ խափանում են քո ազգի դարերով վաստակած արժեքները, քո երեխաների արյունով ձեռք բերված խաղաղությունը, հնարավոր չէ պահպանել լիակատար սառնասրտություն: Որովհետև դու ունես անցյալի հիշողություն, ներկայի խնդիրներ և ապագայի տեսլականներ, ունես ներդրում՝ կատարած երկրիդ համար, գիշեր-ցերեկ աշխատում ես, որպեսզի երկիրդ ոտքի կանգնի, իսկ քո առջև կանգնած են մարդիկ, որոնք հրաժարվել են իրենց անցյալից, քանդում են ներկան, հրաժարվում են երկիրը պաշտպանելուց, նստած են տաքուկ գրասենյակներում` ապահովված ամերիկյան հագուստով, սնունդով (ոչ միայն ֆիզիկական, այլ նաև «հոգևոր»), և դատարկ հայացքով նայում են դեպի անհասկանալի «դրախտային» ապագան, որը մեկ աշխարհի վերջ է խոստանում, մեկ էլ անհասկանալի թագավորություն, որի նկարներում պատկերված են բացառապես ամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, մեկ-մեկ էլ չինացիներ` հեծանիվների և փայտե ջրաղացների ֆոնի վրա…..Մի կողմից ուրախ եմ, որ այդ թագավորությունում հայեր չեն նախատեսվում, բայց դե մյուս ազգերն էլ են մեղկ….
Եվ այս պարագայում զարմանալ
10450856_796909730385580_4922809234343935034_nի չէ, երբ Եհովայի վկաների հետ սթափ մտքով, վերլուծական խոսքով, օրենքի մեջբերումով, Աստվածաշնչյան խոսքերով խոսելիս փորձում ես երկխոսության մեջ մտնել, իսկ քեզ վարժված «ամերիկյան» ժպիտով պատասխանում են` կրոնի ազատության մասին Սահմանադրության մի կետը մատնանշելով, զոմբիացված ուղեղով իրենց ղեկավարների թեզիսները անգիր արած նմանօրինակ նախադասություններով: Նորմալ մարդը չի կարող չզայրանալ, չնյարդայնանալ, մանավանդ այն պարագայում, երբ հնարավոր է իր բարեկամը, կամ հարազատը նույնպես Եհովայի վկա է, և ցավը խորքից է գալիս:

Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ Եհովայի վկայի հետ բանավեճի մտնելը անհույս գործ է: Փողոցում Եհովայի վկաներ տեսնելիս ամենակարևորն է անտարբեր չլինել ոչ թե իրենց նկատմամբ, այլ իրենց կողմից իրականացվող գործունեության: Գրքերը բաժանելիս վերցրեք, քանի որ այն գոնե վնաս չի հասցնի մեկ ուրիշին: Երբ տեսնում եք քարոզում են որևէ մեկին, մոտեցեք և դիմեք հենց նրան, ում քարոզում են` բացատրելով, որ Եհովայի վկաները աղանդ են և այս պահին նրանց լսելը կարող է վտանգավոր լինել թե՛ իր, և թե՛ ընտանիքի համար: Ստենդներ տեսնելիս օրենքի մեջբերումով պահանջեք այն հավաքել, քանի որ Եհովայի վկաները իրավունք չունեն հանրային քարոզչություն անցկացնելու և հոգևորսությամբ զբաղվելու: Կարող եք այս հարցերում դիմել ոստիկանությանը, երբ խախտվում են ձեր իրավունքները, պահանջեք թաղապետարանից առանց թույլտվության ստենդներ չտեղադրեն, ինչպես նաև կոլեկտիվ կարծիքի ճնշում գործադրել, օրինակ՝ պահանջել դուրս գալ այգուց, որտեղ մարդիկ եկել են հանգստանալու, իսկ նրանց զզվեցնում են գրքերով և հարցերով:

ՀԻՇԵ՛Ք, Եհովայի վկաների ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՏԵՂԾԵԼ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՂԾ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ, ԻՆՉԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԳՈՐԾԵԼ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ:

Ալմաստ Մուրադյան

Կարդացե՛ք նաև՝ Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին