Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը. քննարկում երիտասարդների համար

դիալոգՏարածված կարծիք է, թե Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսության հիմքում ընկած է հայ հին հեթանոսական ոգին: Նժդեհի գաղափարախոսության հիմքում հեթանոսությո՞ւնն է, թե՞ քրիստոնեությունը: «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամների համար: Բանախոսը պատմաբան Գագիկ Միքայելյանն էր:

Աղբյուրը՝ shoghakat.am

Advertisements

Նախակրթարանների առողջացման ճանապարհով

Արմինե ՎահանյանՆախակրթարաններում ապօրինի դրամահավաքների, երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի բացահայտման և նախակրթարաններում արատավոր բարքերի վերացման նպատակով ստեղծված քննող հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները և մատնանշում առաջիկա տարիների համար կատարելիք քայլերը:  «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը վերլուծում է նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանության վրա այդ բարքերի ունեցած ազդեցությունը:

Ունկնդրե՛ք նաև Ամուսնաընտանեկան կյանքի քրիստոնեական մոդելի հոգեբանական կողմը

«Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը՝ «Աշխարհայացք» հաղորդաշարի հյուր

Ալմաստ ՄուրադյանՄիշտ կարճ ոճավոր սանրվածքով, ոճավոր հագուստով ու արդուզարդով, խիստ ժամանակակից: Միաժամանակ խիստ, գործարար, գործունյա կնոջ կերպար: Երբ դրան հավելում ենք նրա աշխատանքային փորձը՝ «Արդշինինվեստբանկի» աշխատակազմի ղեկավարի օգնական, վարչության նիստերի պատասխանատու քարտուղար,  և ի հավելումն այդ ամենի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Ինչպես է նրան հաջողվում ներդաշնակ լինել այսպիսի՝ առաջին հայացքից ինչ-որ տեղ իրարամերժ ամպլուայով: Կրիշնայականությունից դեպի բուդդիզմ, բողոքականությունից դեպի Հայ Առաքելական Եկեղեցի: Նա այս ճանապարհն անցավ Աստծուն որոնելիս: Հետաքրքիր է, գտա՞վ Նրան վերջապես: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Դիալոգ» ՀԿ-ի ղեկավար Ալմաստ Մուրադյանի դիմանկարում:

Հաղորդումը վարում է Արաքս Պողոսյանը

Աղբյուրը՝ vem.am

Հոգեկան առողջության վտանգումը կրոնական հողի վրա

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-%d5%b0%d5%afԻնչպիսի ներգործություն կարող է ունենալ անհատի հոգեկան աշխարհի վրա կրոնական աղանդը: Անհատի հոգեկան առողջության կորուստը արդյո՞ք չի վտանգում ընտանիքի՝ որպես սոցիալական ինստիտուտի, նաև պետության անվտանգությունը, և ովքեր են շահագրգռված հոգեորսության ձեռնարկումով: Կարելի՞ է ասել, որ աղանդները վտանգավոր են նրանով, որ դրանցից յուրաքանչյուրը կարծես առանձին պետություն լինի պետության ներսում՝ իր սեփական կանոններով և օրենքներով, որոնք հաճախ հակասում են պետության օրենքներին: Աղանդները աղավաղում են անհատին, շահագործում նրա անհատականությունը, հավակնում են անհատի կյանքում փոխարինել նրա ընտանիքին և դուրս մղել նրանից ընտանեկան արժեքները։

«ՎԷՄ» ռադիոկայանի հյուրերն են  «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը և հոգեբան Արմինե Վահանյանը:

 

Աղբյուրը՝ vem.am

Կարդացե՛ք նաև Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս I

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-25-10-2016«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 25-ից սկսել է «Հակաքրիստոնեության մարտահրավերները» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարք։

Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 25-ին: Բանախոսն էր Խաչիկ դպիր Վարդանյանը, որը խոսեց ժամանակակից աշխարհում քրիստոնեության վիճակի և նրա առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին: Բանախոսություն-քննարկումը, սակայն, չսահմանափակվեց միայն նշյալ թեմայով, ներկաները հնարավորություն ունեցան քննարկելու նաև այլ հարցեր:

 Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սեմինարներին մասնակցությունը անվճար է:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին:

«Դիալոգ» ՀԿ