«Դիալոգ» հասարակական կազմակերպության 2019 թ. տարեկան հաշվետու միջոցառումը

81069472_1439796942839493_2189087565972242432_oՍ. թ. դեկտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Դիալոգ» հասարակական կազմակերպության տարեկան հաշվետու միջոցառումը և «Ընտանիքի տարի 2019» խորագրի ներքո անցնող միջոցառումների մասամբ ամփոփումը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա իր օրհնության խոսքով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն, ով անդրադարձավ ընտանիքի խորհրդին՝ ընդգծելով ընտանիքում քրիստոնեական արժեքների դերն ու կարևորությունը:

Կազմակերպության 81472108_1439792109506643_1384167556050321408_oնախագահ Ալմաստ Մուրադյանը ներկայացրել «Դիալոգ» հասարակական կազմակերպության հիմնադրման պատմությունը, առաքելությունը, իրականացված ծրագրերը: Կազմակերպության հոգեբան Արմինե Վահանյանը ներկայացրեց 2019թ. իրականացված «Ընտանիքը որպես անձի հոգևոր- հոգեբանական աճ ապահովող կրթական միջավայր» ծրագիրը, որին մասնակցել էին Արարատյան Հայրապետական թեմի, Սյունիքի թեմի, Արցախի թեմի և Գեղարքունիքի թեմի մոտ 100 շահառուներ: Ապա ծրագրին մասնակցության հավաստագրեր հանձնվեցին Արարատյան Հայրապետական թեմի և Գեղարքունիքի թեմի մասնակիցներին, այնուհետև ներկայացվեց, որ Սյունիքի և Արցախի թեմերի մասնակիցների համար նախատեսվում է ծրագիրը ամփոփել 2020թ.-ին: Շնորհակալական խոսք ուղղվեց այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում: Միջոցառումը ավարտվեց աղոթքով, նախատոնական ամանօրյա տրամադրությամբ և ջերմ բարեմաղթանքներով:

«Դիալոգ» ՀԿ 

Մեկնարկում է «Դիալոգ» ՀԿ-ի նոր դասընթացը՝ «Քրիստոնեական ռազմավարություն»

60856217_1248790555273467_8705137108211204096_nՀունիսի 15-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման Կենտրոնական գրասենյակում կայացավ «Դիալոգ» հասարակական կազմակերպության կազմակերպած «Քրիստոնեական ռազմավարություն» ներածական դասընթացի մասնակիցների ճանաչողական հանդիպումը։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հետ համագործակցաբար
իրականացվող «Դիալոգ» հասարակական կազմակերպության կրթական կենտրոնի հետաքրքիր ու հագեցած ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան

• ձեռք բերել նոր գիտելիքներ,
• ծանոթանալ քրիստոնեական արժեքներին տարբեր ոլորտներում,
• մշակել մասնագիտության մեջ նոր ուղղություն,
• ունկնդրել հետաքրքիր և բանիմաց մասնագետների,
• անցկացնել ամառային օրերը հետաքրքիր միջավայրում,
• ձեռք բերել նոր ընկերներ,
• այցելել նոր հետաքրքիր վայրեր դասընթացի ընթացքում

Եթե ցանկություն ունեք մասնակցելու դասընթացին, կարող եք գրանցվել մինչև հունիսի 21-ը, մնացել է ընդամենը 3 տեղ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նկարները՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ՖԲ էջից:

Ուխտագնացություն Հառիճավանք, Մարմաշենի վանք

44996210_1111786898973834_7134013392452321280_nՍ. թ. հոկտեմբերի 28-ին «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը իրականացրեց ուխտագնացություն դեպի Հառիճավանք և Մարմաշենի վանք: Ուխտագնացության նպատակն էր ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրներին, նրանց պատմությանը և հոգևոր կյանքին: Հառիճավանքում մասնակցեցինք պատարագի, որից հետո զրույց ունեցանք Հառիճավանքի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի հետ: Զրույցի ընթացքում Տեր Հայրը պատասխանեց Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կարգին, հոգևոր սպասավորությանը վերաբերող հարցերին:

Continue reading