ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԴԻՎԱՀԱՐ ՏՂԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Սույն պատմությունն իրական է,
պատմությունը պատմողի ցանկությունն էր
մարդկանց հաղորդ դարձնելու
մեր օրերում Աստծու կատարած
հրաշքին ու ողորմածությանը:

ք. Երևան, 2017թ.

                                                                                       ***

«… առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել
չարի բոլոր մխացող նետերը» (Եփես. 6:16)

                           

16558431_1347432861980026_910735910_n

Ջակոբելլո դել Ֆիորե, Միքայել հրեշտակապետը հաղթում է սատանային, 1421 թ.

Այս պատմությունը պատահեց որդուս հետ երկու տարի առաջ: Տղաս բողոքում էր սրտի ծակոցներից, բայց բժշկական հետազոտությունները ոչինչ ցույց չէին տալիս, բժիշկների կատարած էլեկտրասրտագրության (ռուս. ЭКГ) թուղթը դուրս էր գալիս առանց որևէ արձանագրության: Ի վերջո հայտնվեցինք Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Տղաս գալարվում էր, գիտակցությունը կորցնում: Ոչինչ չէր պարզվում: Հետո սկսեց չհիշել. հարցնում էր՝ ով է ինքը, քանի տարեկան է, անունն ինչ է: Շատ հուսահատ էինք…

Մի անգամ քույրս, գալով հիվանդանոց, իր հետ բերեց մեր տատիկի հին Կիպրիանոս աղոթագիրքը: Սկսեց աղոթքներ բարձրաձայն կարդալ: Երբ սկսեց կարդալ «Վասն կապանաց դիւաց…» աղոթքը, տղաս հարձակվեց նրա վրա, որպեսզի պատռի գիրքը, գազանի ձայներ արձակելով և մատները տարօրինակ ժեստով վեր պարզելով՝ սկսեց խոսել ինչ-որ անհայտ լեզվով: Մոտավորապես հասկացանք, որ դա նրա մոտ ոչ թե հիվադության նախանշաններ, այլ գերբնական երևույթ էր:

Աստծո կամոք շատ արագ գտանք դիվահալածության կարգ կատարող քահանային: Յոթանգամյա կարգ կատարելուց հետո դևը հանգիստ թողեց երեխայիս: Կարծում էինք, թե դա վերջն էր, բայց հետագայում պարզվեց, որ կար շատ լուրջ պատճառ, թե ինչու դևը նրան չթողեց, ինչի մասին տեղյակ չէր ո՛չ քահանան, ո՛չ էլ մենք… դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու: Continue reading