Բռնություն

ԴիալոգԲռնության կանխարգելման միջոցառումներից մեկը համարվում է սոցիալ-մշակութային նորմերի բարեփոխումը, կրթության օգնությամբ հաղորդակցային անհրաժեշտ հմտությունների փոխանցումը, աստվածաբանական տեսանկյունից՝ Աստծո պատկերով արարվածի ինքնության լիարժեք ընկալումն ու ընդունումը: Ինչպե՞ս կառուցել հանրություն, որը կմերժի բռնությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը:

Աղբյուրը՝ shoghakat.am

Advertisements

Կախվածության ձևավորման պատճառները (մաս 2-րդ)

Սկիզբը՝ այստեղ

Երեխայի զարգացման այդպիսի խանգարումներ կարող են տեղի ունենալ հիմնականում 2 պատճառով, որոնք արդեն հիշատակվել են։ Այժմ դրանց մասին մանրամասն.

Ծնողական հիպերխնամք

Առաջին պատճառ – Ծնողական հիպերխնամք

Երբ մայրը չափից դուրս շատ է պաշտպանում երեխային դժվարություններից, նրա մոտ կորում է ձգտումը զարգացնելու պահանջմունքների բավարարման սեփական մեխանիզմները։ Այդ ժամանակ մեծացող երեխան կարող է բախվել այն փաստին, որ աշխարհում ամեն ինչ չի ենթարկվում իր պահանջներին այնպես, մինչդեռ մոր դեպքում հակառակն էր։ Եվ դա ճակատագրի շատ դառը կատակ է։ Որովհետև մորը վերահսկելուն սովորած երեխան, հայտնվելով իրավիճակում, երբ արդեն չի կարողանում վերահսկել ուրիշ մարդկանց, սկսում է զգալ չարություն, բարկություն և, ամենակարևորը՝ զգում է իրեն անհաջողակ։ Իսկ նրա շուրջը ուրիշ դեռահասներ, որոնք դաստիարակվել են ավելի ռեալիստական պայմաններում, իրենց սեփական հմտություններով ձեռք են բերում այն, ինչ ինքը չի կարող ստանալ՝ իրենց հարմար հարաբերություններ, ստեղծագործական ինքնաարտահայտում, բավարարող մասնագիտական փնտրտուք։ ության և բավարարված չլինելու զգացումն աճում է, և շատ հաճախ դեռահասը բախվում է «շուկայում» գոյություն ունեցող առաջարկներին՝ «սթրեսի հաղթահարման համար», ի դեմս ալկոհոլի, թեթև թմրադեղերի, ծխախոտի։ Դա հաճախ բերում է կախվածության շատ ծանր տեսակների, եթե դեռահասը չի սկսում պահանջմունքների ինքնուրույն բավարարման սեփական հմտություններ ձեռք բերել։

Նման դեպքերում, որպես կանոն, ամենահարմարը ավագ ընկերը, ընկերը, հոգեթերապևտը կամ ուսուցիչն է։ Բայց համաձայնեք, որ հաճախ այդպիսի մարդ շրջապատում չի լինում։ Ավելի հաճախ, հենց իր պես «անհաջողակներ» են լինում և սթրեսի հաղթահարման տխրահռչակ շուկան։ Իսկ տանը նա այդ խնդիրները չի կարող լուծել։ Նախ և առաջ, քանի որ հիպերխնամող մայրիկը համոզված է, որ ինքը իդեալական մայր է, և փոխանակ առաջարկի երեխային ինքնուրույնություն և առաջկցություն այդ հարցում, սկսում է ավելի խնամել և վերահսկել՝ տեսնելով իր զավակի այդպիսի վիճակը։ Երկրորդ, երբ մայրը բարի է, թվում է, թե պատճառ չկա նրա վրա զայրանալու։ Բայց զայրանալը՝ իբրև ռեակցիա չբավարարված պահանջմունքներին և պատճառ այդ անբավարարվածության, կուտակվում է։ Վրա է հասնում ներքին կոնֆլիկտը. Ես բարկանում եմ նրա (մոր) հանդեպ, բայց ես չպետք է բարկանամ։ Բարկությունը ճնշվում է և ուղղվում ուրիշների հանդեպ կամ, ինչն ավելի վատ է՝ ինքն իր դեմ։ Իսկ սեփական անձի դեմ ուղղված բարկության ամենավերին աստիճանը ինքնասպանությունն է (սուիցիդ)։

Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Երկրորդ պատճառ – Բռնությունները տանը կամ ծնողների կողմից անտեսված լինելը

Բռնությունը 4 տեսակ է լինում. հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական։ Բռնության նշված բոլոր տեսակներն էլ հավասար չափով վնաս են հասցնում երեխայի հոգեկանին և ազդում փոփոխվող պայմաններում հարմարվելու (ադապտացվելու) նրա ունակության, դժվարություններ հաղթահարելու և ինքնաարտահայտվելու ու պահանջմունքները բավարարելու հետ կապված խնդիրներ լուծելու վրա։ Բռնության կամ անտեսվածության մթնոլորտում մեծացած երեխան զրկված է զարգանալու համար անհրաժեշտ պայմաններից՝ էմոցիոնալ աջակցությունից, սեփական անձի արժեքի գիտակցումից։ Արդյունքում ձևավորվում է ցածր ինքնագնահատական, առաջանում անվստահություն սեփական ուժերի նկատմամբ և ինչ-որ բան փորձելու վախ։ Երեխան նույնպես չի կարող ձևավորել միջավայրին հարմարվելու (ադապտացիա) և պահանջմունքները բավարարելու իր մեխանիզմները։ Նա պարզապես հրաժարվում է դրանք բավարարելուց՝ պայմանավորված անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Որպես արդյունք ծնողների կողմից երկարատև ճնշման և իր իսկ կողմից բարկության ճնշման՝ հակվածություն է զարգանում դեպրեսիայի նկատմամբ ու նույն սցենարն է իրականանում, ինչ որ երեսառած երեխայի դեպքում. պարզ միջոցների փնտրտուք՝ բավարարված զգալու համար։

Առողջ մարդու համար բավարարվածությունն առաջանում է շնորհիվ իրականացված պահանջմունքների։ Դրանք մի շարք կեսաբանական, հոգեբանական, մտավոր, սոցիալական պահանջմունքներ են, որոնց բավարարման համար առողջ մարդը ջանքեր է թափում, ռազմավարություն է մշակում և հմտություններ է ձեռք բերում։ Վերը նշված պայմաններում դաստիարակված երեխաների համար ռեալիզացիայի նման ձևը բարդանում է, քանի որ այդ հմտությունները յուրացնելու բուն մեխանիզմին նրանք վարժված չեն։ Ուստի նրանք ընտրում են ավելի մատչելի և պակաս աշխատատար ձևեր՝ բավարարվածություն զգալու կամ անբավարարության զգացումից վերացարկվելու համար՝ տարբեր տեսակի խթանիչներ, թմրանյութեր, շեղող կամ մխիթարող գործոններ։ Եվ դառնում են դրանցից կախված։

Շարունակությունը՝ այստեղ

Թարգմանություն ռուսերենից։ Հեղինակ՝ Նինա Ռուբինշտեյն