Պաշտպանենք մեր մերձավորներին հույզերի հմուտ վաճառականներից

15409733_1251013724955092_1156281724_o    Ի՞նչ է աղանդը կամ ո՞վքեր են աղանդավորներ… Այս հարցին են անդրադարձել «Աղանդ» (“Секта”) գեղարվեստական ֆիլմի հեղինակները (ռեժիսոր` Վալերի Դևատիլով):

    Ֆիլմը պատմում է, թե ինչպես մարդը կյանքի դժվար պահերին խաբվելով, կարող է սփոփանք գտնել անծանոթ մարդկանց շրջապատում, ովքեր խոսում են միայն «սիրո և ճշմարտության» մասին: Իսկ ավելի ուշ նա գիտակցում է, թե ինչ է իրականում թաքնված այդ «սիրո և ճշմարտության» ետևում… Continue reading

Advertisements

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

Դիալոգ ՀԿ DIalog NGO

«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. մարտի 9-ից սկսել է «Աղանդավորական քարոզչության կանխարգելումը երիտասարդների միջավայրում» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարքը։

Ոչ ավանդական կրոնական ուղղությունների աճը և նրանց տարաբնույթ դրսևորումները երիտասարդների միջավայրում մեծացնում են նշված երևույթների պատճառների և հետևանքների մասնագիտական ուսումնասիրության կարևորությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են  երիտասարդների միջավայրում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, վեր են հանվել երիտասարդներին տարբեր ոչ ավանդական կրոնական ուղղությունների մեջ ներգրավվելու հիմնական խնդիրները,  ինչպես նաև քարոզչության կանխարգելման մեթոդները։

Dialog NGO Դիալոգ ՀԿ

Դասընթաց-քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորքային գիտելիքներ ձեռք բերել ներկայումս երիտասարդներին հետաքրքրող որոշ կրոնական ուղղությունների, այդ ուղղություններում նեգրավված երիտասարդների մտածողության և սոցիալական վարքի առանձնահատկությունների մասին, աղանդավորական քարոզչության կանխարգելման մեթոդների, ինչպես նաև կախվածությունների` դրանց պատճառների և կանխարգելման վերաբերյալ։ Դասընթացները կանցկացնեն այդ ոլորտում մասնագիտացած աստվածաբաններ, հոգեբաններ, հոգևորականներ։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին և ոլորտի մասնագետներին։

«Դիալոգ» ՀԿ

 

Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ

Աղանդ, ընտանիքՕրեր առաջ դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» նոր ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով:
Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում ծնված օրվանից մինչև մահ: Ծնողներից ստացված սիրո և փորձի շնորհիվ երեխան կառուցում է իր սեփական ընտանիքը: Ընտանիքը ոչ միայն այն միջավայրն է, որտեղ մարդը ստանում է սեր, ուշադրություն, հարգանք, դաստիրակություն, նաև աջակցություն և հմտություններ՝ այլ միջավայր մտնելու, ընտելանալու և համապատասխանորեն դրսևորվելու համար: Եվ վերջապես, ընտանիքը և ծնողները այն կարևոր աղբյուրն են, որտեղից անհատը հոգևոր դաստիարակության փորձն է ստանում` հետագայում Աստծո հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար:
Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները: Եվ ընտանիքի կարևորության պատճառով բոլոր աղանդները մեծ նշանակություն են տալիս անհատի միջոցով ընտանիքի վրա ներազդելու հանգամանքին: Իրենց անդամներին ընտանեկան նոր արժեքներ թելադրելով` նպաստում են ոչ միայն անհատի քայքայմանը, այլ նաև բացասական ազդեցություն են ունենում հասարակության և պետության արժեքների վրա:
Նախ և առաջ աղանդ մտնելու պահից անձին համոզում են, որ մինչ այդ պահն իր ապրած ողջ կյանքը անանցանելի խավար է եղել, իր կողքին եղած մարդիկ սխալ ուղղությամբ են առաջնորդել, ծնողները խոչընդոտ են հանդիսացել Աստծո հետ հանդիպման նրա ճանապարհին (հատկապես երբ ծնողները բացասական են արտահայտվում տվյալ աղանդի մասին):
Հայտնի է, որ դեռահասության տարիքում և կյանքի տարբեր իրավիճակներում յուրաքանչյուր անձ անհասկացվածության պահեր է ապրում ծնողների հետ հարաբերություններում, անգամ կարծում է, որ ծնողներն իր թշնամիներն են: Աղանդավորները, օգտագործելով այդ և նմանատիպ այլ երևույթներ մարդու կյանքում, դրան տալիս են «հոգևոր» և գաղափարախոսական նշանակություն՝ համոզելով անձին, որ կենսաբանական ծնողները իրական ծնողներ չեն, իրական ծնողներն այստեղ են՝ իր նոր «ընտանիքում»: Բոլոր աղանդներում ներկա է ընտանիքին առնչվող տերմինաբանություն`«Մենք մի ընտանիք ենք», «Աստծո ընտանիք», «Աստծո տուն», «Աստծո զավակներ», «Աստծով քույր-եղբայրներ»: Ճիշտ է, ուղղադավան քրիստոնյաներն էլ են Աստծուն Հայր դիմում, բայց նրանք չեն մերժում կենսաբանական ծնողներին, քանի որ ծնողները և ընտանիքը Աստծուց են տրված: Բացի այդ, Աստծո պատվիրաններում ասվում է. «Պատվիր քո հորն ու մորը», այլ ոչ թե «Պատվիր նրանց, ով քեզ հայր կամ մայր կլինի»: Այսպիսով, աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ` նոր ծնողների, նոր քույրերի և եղբայրների մասնակցությամբ: Ընդ որում, նոր քույրեր և եղբայրները չափազանց բարեհամբույր, անդադար ժպիտներով և «հոգատարությամբ» պատմում են այն վարդագույն տեսլականների մասին, որոնք սպասվում են նոր ընտանիքում: Այսպիսով, աղանդի նորածին անդամի մոտ սկսվում է աղանդավորական «մեղրամիսը», որը մեծամասնության մոտ տևում է տարիներ:
Ըստ ուղղափառ մոտեցման` ապաշխարությունը հրաժարումն է մեղքերից և անցյալ կյանքի սխալ ուսմունքներից և համոզմունքներից, այլ ոչ թե ինքնությունից, անձի ազատությունից, կյանքի ընթացքում ունեցած ձեռբերումներից, այդ թվում՝ ամեն բարիից և լուսավորից, ընտանեկան և ընկերական հարաբերություններից:
Երկրորդ փուլում, երբ անձը արդեն հրաժարվել է իր անցյալից և հետևաբար` իր ինքնությունից, նրա մոտ պետք է ձևավորել նոր արժեքներ: Բոլոր աղանդներում յուրաքանչյուր քարոզ իր մեջ պարունակում է ընտանիքի հետ փոխհարաբերությունների հրահանգներ և մոդելներ: Ամեն երկրորդ սեմինարը վերաբերվում է ընտանեկան արժեքներին, որն առաջին հայացքից կարող է բարի նպատակների տպավորություն թողնել, եթե չտեսնենք դրա տակ թաքնված կեղծիքները, հետևաբար` վտանգները: Ընտանեկան դաստիարակության հարցում որոշ մոտեցումներ կարող են տարբերվել, սակայն վերջնական նպատակը և քայքայիչ ազդեցությունները նույնն են: Օրինակ, Եհովայի վկաների մոտ ծնողների հանդեպ դեռահասի բողոքները դիտվում են որպես չարի ներգործության կամ ադամական մեղքի հետևանք: Այս դեպքում, ծնողը իր երեխայի զարգացման և կայացման բնական փուլերը հասկանալու և դրանք սիրով ուղղորդելու փոխարեն, սկսում է երեխայի մեջ վախեր սերմանել նրա սատանայից բռնված լինելու և/կամ իր հանդեպ ամբողջ աշխարհի չարությամբ տրամադրված լինելու վերաբերյալ: Եվ իհարկե վախեցած երեխային մնում է մի ճանապարհ` հանգստությունը գտնել Եհովայի վկաների մոտ: Ընդ որում, հստակ մեխանիզմներ են տրամադրվում մանիպուլյացիաների միջոցով երեխաներին դրանում համոզելու համար (Հիմնավորումը կարելի է գտնել Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ընտանեկան երջանկության գաղտնիքները» գրքույկում, որն ամեն օր տարածվում է Երևանի փողոցներում):
Հոգեգալստական կամ հիսունական ուղղության համայնքներում ամուսնության տարիքի երիտասարդների համար զույգ է ընտրում հովիվը` իր հայեցողությամբ: Ընդ որում, խըախուսվում են, եթե չասեմ պարտադրվում են, վաղ տարիքում ամուսնությունները և շատ երեխաներ ունենալը: Հանդիպել եմ դեպքերի, երբ ընտրյալը այլ երկրից է և համաձայնությունը տրվում է մեկ լուսանկարի հիման վրա: Այս ընտանիքներում առաջին հայացքից գրեթե խնդիրներ չեն լինում, զույգերը համոզված են, որ իրենց ամուսնությունը Աստծո նախախնամությամբ է: Հովիվը ուղղորդում է ընտանիքի ձևավորման և զարգացման հետ կապված բոլոր տեսակի հարցերը` իբրև թե քրիստոնեական արժեքներով: Սակայն դրանք չի կարելի առողջ ընտանիքներ համարել, քանի որ երրորդ անձի բոլոր որոշումներին անվերապահորեն ենթարկվելը զրկում է անձին իր ընտանիքի հանդեպ գիտակցված որոշումներ կայացնելու ունակությունից: Ամուսիններից մեկը մյուսի հանդեպ միշտ հայտնվում է զոհի կարգավիճակում, իսկ ընտանիքի փաստացի գլուխը դառնում է այն ամուսինը, ով «հոգևոր» լիդեր է:

Իրականում աղանդներում ձևավորված այս ընտանիքներն արդեն չի կարելի դիտել որպես հասարակության բջիջ, քանի որ հասարակությունը ոչ մի օգուտ չի ստանում վերջիններից: Այդպիսի ընտանիքն ամբողջությամբ աշխատում է աղանդի համար: Այստեղ ծնված երեխաները, ինչպես ստրկության մեջ ծնված ծնողների երեխաները՝ նույնպես ստրուկներ են, հանձնվում են այդ աղանդին, որը նրանց երբեք բաց չի թողնի: Այս երեխաների մեջ արդեն չեն սերմանվի ոչ պետականություն, ոչ ազգային, ոչ էլ համամարդկային արժեքներ:

Երբ ծնողներից որևէ մեկն է աղանդավոր դառնում` սա նույնպես գրեթե բոլոր դեպքերում հանգեցնում է ընտանիքի փլուզմանը: Հաճախ աղանդավորը ընտանիքի անդամներից գումարային միջոցներ և թանկարժեք իրեր է կորզում, վաճառում է բնակարանը` ընտանիքի անդամներին թողնելով անտուն: Հաճախ աղանդավորներն ազդեցության տակ լինելով՝ ներքին ագրեսիայի արդյունքում բռնություն են գործադրում իրենց ընտանիքի անդամների հանդեպ` ի հակառան նրան, որ աղանդում իրենց մասին պարկեշտ և աստվածապաշտ հավատացյալի կարծիք ունեն:

Տոտալիտար աղանդներում բազմաթիվ են բարեպաշտ թվացող առաջնորդների կողմից երեխաների հանդեպ տարիներով կատարված բռնաբարությունների դեպքերը: Շատ անգամ ծնողներն անվերապահորեն հավատարիմ լինելով իրենց «սուրբ» առաջնորդին` բոլոր մեղքերում մեղադրում են սեփական երեխաներին կամ ծածկում են բռնաբարության փաստերը:

Աննկարագրելի են այն մարդկանց տառապանքները, ում հարազատները հայտնվել են աղանդում: Շատերը վկայում են, որ դա այնպիսի դժբախտություն է, որը կարելի է համեմատել մտերիմ մարդու մահվան հետ: Դու ականատես ես լինում, թե ինչպես է քո մտերիմը կորցնում իր էությունը, անհատականությունը և ազատությունը, քայքայում իր կյանքը, կորստյան մատնում հոգին:

Վերջում ամփոփեմ այն հնարավոր վնասները, որոնք աղանդները կարող են հասցնել ընտանիքին և ընտանեկան հարաբերություններին.

1. Ընտանեկան ավանդույթների և ընտանեկան ամբողջականության քայքայում,

2. Սոցիալական որբերի ավելացում` երբ ծնողներից մեկը կամ երկուսը լքում են երեխային, թողնելով նրան բարեկամի խնամքին,

3. Երեխաների հանդեպ ծնողական պարտականությունների կատարման թերացում, երիտասարդների կողմից` ծնողների հանդեպ,

4. Թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունների ձևավորում,

5. Աղանդավորի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակի վատթարացում,

6. Սուիցիդով և հոգեկան խանգարումներով հիվանդների թվի ավելացում (աղանդում գտնվողներից յուրաքանչյուր երկրորդը հոգեկան խնդիրներ ունի),

7. Ընտանեկան դժբախտություններ, որոնք կապված են գույքի վատննման, բաժանման, աղանդին նվիրատվության հետ,

8. Ֆիզիկական և հոգեբանական ճնշում ընտանիքի անդամների հանդեպ,

9. Մասնագիտական կրթությունից, սոցիալական ադապտացումից զրկում,

10. Անձի ընդհանուր սոցիալական իրավունքների ոտնահարում:

Ալմաստ Մուրադյան

Կարդացե՛ք նաև Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին

Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս II/

Սկիզբը՝ այստեղ

աղանդ, աղանդավորՑանկացած աղանդի սկզբունքն է մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին։ Երբ մեկը փողոցից մտնելով եկեղեցի, ցանկանում է դառնալ նրա անդամ, նրան առաջին հերթին հարցնում են, թե ինչ գիտի տվյալ եկեղեցու մասին։ Եվ եթե նա հավատում է մի որևէ այլ բանի, ապա մարդուն պարզապես չեն մկրտի։ Բազմաթիվ եկեղեցիներում նորադարձների համար հատուկ դասընթացներ են անցկացվում։ Իսկ երբ մարդուն ներքաշում են աղանդ, ապա խնդիրը ճիշտ հակառակն է՝ «փակել նրա ետևից դուռը», քանի դեռ նա ոչինչ չի իմացել տվյալ կազմակերպության մասին։ Որովհետև, եթե «Օքսֆորդյան տեքստ» լրացնող մարդուն հայտնվի այն մասին, որ նա իրականում երկար տարիներ (եթե ոչ տասնամյակներ) ներքաշվում է դեստրուկտիվ (ապակառուցողական) աղանդի մեջ, և ստիպված է լինելու վճարել խոշոր գումարներ՝ անթիվ և անհամար դասընթացների համար, որ միայն և միայն մեկ անգամ լրացնելով «Օքսֆորդյան թեսթ» (ամբողջ դասընթացների կուրսը, ինչպես իրենք են անվանում՝ «սայենթոլոգիական կամուրջը», նվազագույնը 350 հազար դոլար արժե), նա ավելի շուտ ստորագրում է ստրկական պայմանագիր, և գիշեր ու ցերեկ աշխատելու է այդ աղանդի համար՝ կատարելով նրա պայմանները, որ իրեն կարող են ստիպել կատարել տարբեր տեսակի հանցագործություններ և հաստատապես կստիպեն խզել բոլոր տեսակի հարաբերությունները մտերիմների և հ բարեկամների հետ և այլն, եթե անդ ամենը հայտնվի նախապես, ապա շատ քչերը կհամաձայնեն մտնել տվյալ աղանդ։ Իսկ եթե մարդուն նախապես տեղեկացվի նաև սայենթոլոգիական բարձրագույն մակարդակի դասընթացների բովանդակության մասին, նա ուղղակի կսարսափի և չի ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ սայենթոլոգների հետ։

Իսկ ավանդական եկեղեցիներում՝ նախքան եկեղեցու անդամ դառնալը, մարդը խոստովանում է իր հավատքն ու դավանանքը և նոր միայն դառնում Եկեղեցու անդամ։ Ի տարբերություն ցանկացած աղանդի, որտեղ գոյություն ունեն ինֆորմացիայի բազում շերտեր՝ նվիրվածների, ավելի նվիրվածների, շատ ավելի նվիրվածների համար, և այդպես շարունակ, ավանդական եկեղեցիներում չկան և չեն կարող լինել գաղտնիքներ։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

10991049_796909727052247_954274857510343034_n1. Փողոցով քայլելիս խուսափե՛ք հաղորդակցության մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր կրոնական կամ կասկածելի գրականություն են բաժանում փողոցում։ Եթե այնուամենայնիվ այդպիսի մարդը մոտեցել է Ձեզ, փորձեք շրջանցել նրան, և երբեք մի՛ ներգրավվեք խոսակցության մեջ, ինչպիսի հետաքրքիր հարցերով էլ որ Ձեզ դիմեն։ Ամեն դեպքում, քաղաքկիրթ պատասխանով, հրաժարվեք խոսակցությունը շարունակելուց, սակայն եթե շատ համառորեն առաջարկեն գրականությունը, ապա կարող եք վերցնել այն` չմոռանալով, որ կարող եք այն դեն նետել առաջին իսկ պատահած աղբամանը (կապ չունի թե ու՞մ նկարը կամ անունն է վրան գրված), իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք համարձակվում գնալ այդ քայլին, ապա կարող եք այն ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ փոխանցեք Հայ առաքելական եկեղեցու ցանկացած սպասավորին, եկեղեցականին կամ Եկեղեցուն կից գործող Երիտասարդաց միություններին:

2. Շատ դեպքերում աղանդավորները խմբերով շրջում են տներով և բնակարաններով։ Այդպիսի այցելություններից խուսափելու համար երբեք դուռը մի բաց արեք անծանոթ մարդկանց առջև, առանց իմանալու անծանոթների այցելության նպատակը։ Աղանդավորները, սովորաբար, իրենց այցելության նպատակի վերաբերյալ հարցին պատասխանում են ուղիղ. «Եհովայի վկաներ ենք», «Աստծո ճշմարտությունն եք տարածում», «Ուզում ենք զրուցել աշխարհի վերջի, Աստվածաշնչի մասին», «Կցանկանայի՞ք խոսենք Հիսուս Քրիստոիս մասին» և այլն։

images3. Աշխատեք աղանդավորների հետ խոսակցությունը ավարտել կարճ և համառ հրաժարումով՝ խուսափելով որոշ դեպքերում նաև աչքերի մեջ ուղիղ հայացքից, երբեմն իրենց կողմից կիրառվող հիպնոզի ազդեցության տակ չընկնելու նպատակով:

4. Եթե Ձեզ հրավիրել են որևէ երաժշտական, գրական կամ այլ միջոցառմանը, միշտ հետաքրքվեք, թե ովքե՞ր են կազմակերպիչները, ինչու՞ են հրավիրել հենց Ձեզ, ո՞րն է միջոցառման նպատակը և ինչպիսի՞ մասնակցություն է ակնկալվում Ձեզանից։ Շատ աղանդներ օգտագործում եմ հիմնական քրիստոնեական տոները միջոցառումներ կազմակերպելու և նոր անդամներ ներգրավվելու համար։ Օրինակ` Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ։ Այս օրերին մարդիկ առավել բարենպաստ են տրամադրված և չեն կարողանում տարբերել իրական եկեղեցական տոնակատարությունները կեղծ աղանդավորական միջոցառումներից։

5. Եթե Ձեզ առաջարկել են այլընտրանքային բժշկության ձևեր, որոնք իրականացվում են ինչ-որ հավաքատեղիում, և, եթե անգամ Ձեզ բերում են այսպես կոչվող «հրաշքների» վառ օրինակներ, ապա մի՛ համաձայնեք մասնակցել նման բժկության կուրսերին, եթե անգամ առաջարկողը Ձեր սեփական քույրն է կամ ամենամոտ հարազատը:

Դիալոգ ՀԿ

Կարդացեք նաև Ինչպե՞ս վարվել փողոցում քարոզող Եհովայի վկաներին հանդիպելիս