Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս I

12036737_1715870585310682_5734686952773145690_n

Նկարը՝ Anti-Եհովայի վկաներ էջից

Հայաստան աշխարհը անկախություն ձեռք բերելու հետ մեկտեղ անկախություն պարգևեց նաև իր ծոցում քարոզող բազմաթիվ կրոնական կառույցների, որոնք զորանալով նոր խնդիրներ առաջացրին նորանկախ Հայաստանի համար: Արդեն այսօր «չափահաս» Հայաստանում արմատացած են մի շարք կրոնական կառույցներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում պատերազմող երկրի կայունությանը: Մեզ պես փոքր ազգերի ու պետությունների պարագայում ցանկացած աննշան պառակտումն ու հասարակական տարաձայնությունը վճռորոշ պահերին իրենց ընդգծված բացասական դերն են ունենում՝ առաջ բերելով բազում խնդիրներ: ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը»: Կառույցի անդամները վարքային շատ տարբերակիչներ ունեն, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք: Սույն վերլուծությունում փորձ կկատարվի ներկայացնել Դիտարանի ընկերության ստեղծման, վարդապետության առանձնահատկությունների ու ՀՀ-ում նրանց գործունեության վերաբերյալ կարճ տեղեկատվություն: Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները, համաձայն ՀՀ կառավարության կայքում տեղադրված վերջին տվյալների, 66-ն են, սակայն մի շարք հոգևորականներ ու աստվածաբաններ ՀՀ-ում գործող կրոնական կառույցների թիվը տարբեր հաշվարկներով հասցնում են մինչև 200-ի:

Ընդհանուր տեղեկություն և ստեղծման պատմություն

Եհովայի վկաները, որոնք պաշտոնապես կոչվում են Դիտարանի ընկերություն, արևմտյան պաշտամունքների հետևորդների մեջ ամենաեռանդուն գրահրատարակիչներն ու գրատարածիչներն են: Նրանց պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ նրանք գործում են աշխարհի Continue reading

Advertisements

ԱՂԱՆԴ, ՀԵՐՁՎԱԾ ԵՎ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՈՒՆ

Աղանդ, հերձված և հերետիկոսություն. այս երեք շարժումներն էլ եղել են թե՛ անցյալում և թե՛ մեր օրերում: Նրանք առաջացել են հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական, տնտեսական և կրոնական անկայուն վիճակ է տիրել: Սրանցից յուրաքանչյուրն իր առաջացման, ծագման և զարգացման պատճառն ու նախապատմությունն ունի: Հարկ է նշել, որ այս շարժումները կրոնական քարոզչություն երանգով հետապնդում են նաև որոշակի քաղաքական նպատակներ: Ուստի հարկ է յուրաքանչյուրի մասին առանձին խոսել:

ԱՂԱՆԴ

գուռու/առաջնորդՔրիստոսի Մեկ և Միակ Եկեղեցու պաշտոնական դավանանքին հակասող ուսմունք դավանող և քարոզող, հաճախ նաև ուղղակի ընդդեմ Եկեղեցու հանդես եկող մարդկանց այն խումբը, որի խզումը Եկեղեցու հետ և բաժանումը նրանից արդեն իսկ կատարված իրողություն է, կոչվում է աղանդ կամ աղանդավորական շարժում:

Աղանդները նույնքան հին են, որքան Եկեղեցին՝ այսինքն նրանց գոյությունը պայմանավորված է եղել եկեղեցու գոյությամբ, մշտապես սնվելով և խեղելով Նրա ուղղափառ դրույթները: Մերօրյա աղանդները, սակայն, հիմնականում ծագել են արևմտյան երկրներում և Արևելք են թափանցել այնտեղից ԺԹ (XIX) դարի երկրորդ կեսին և Ի (XX) դարի սկզբին:

Վերջին շրջանի աղանդներն աչքի են ընկնում իրենց ծայրահեղ հարձակողականությամբ և այլատյաց անհանդուրժողականությամբ: Այդ իսկ պատճառով դրանք հաճախ անվանվում են նաև տոտալիտար աղանդներ:

Աղանդները գրեթե անխտիր հիմնվել են Եկեղեցուց բաժանված որևէ «գործչի» կամ անհատի կողմից, որն ինքն իրեն հայտարարել է միակ ճշմարիտ ուսուցիչ ու հավատացյալ: Սա աղանդավորական խմբի ծագման հիմնական մեխանիզմն է:

Այս առումով հստակ է, որ այսօր աղանդներ կարելի է միանշանակ կերպով համարել հոգեգալստականներին, ադվենտիստներին, մորմոններին (որոնք իրենց կոչում են նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունականներին, Եհովայի վկաներին, սայենտոլոգներին, անտրոպոսոֆներին և այլն:

ՀԵՐՁՎԱԾ

Քաղկեդոնի ժողովԻ տարբերություն աղանդի, հերձված է կոչվում Եկեղեցու մեջ տեղի ունեցած խզումն ու բաժանումը, երբ Եկեղեցու որևէ մեկ հատված բաժանվում է մնացյալ հատվածից` մեծ մասամբ վարչական և երբեմն միայն աստվածաբանական տարաձայնությունների պատճառով: Այդ իմաստով յուրաքանչյուր հերձվածի հետևանքը Եկեղեցու մասնատումն է:

Քրիստոսի Եկեղեցին իր պատմության ընթացքում ենթարկվել է երեք խոշոր մասնատումների: Առաջին մեծ բաժանումը տեղի է ունեցել 451 թվականին` Քաղկեդոնի ժողովից հետո, երբ առաջացան Արևմտյան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները: Երկրորդը 1054 թվականին էր, երբ ծնվեցին Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքները, իսկ վերջինը` Բողոքականության ծնունդն էր` Կաթոլիկ Եկեղեցու ծոցում, ԺԶ (XVI) դարում: Այդպես առաջացան քրիստոնեության չորս մեծ ընտանիքները` Ուղղափառ (Արևելյան և Արևմտյան), Կաթոլիկ և Բողոքական:

Տիեզերական Եկեղեցում տեղի ունեցած հերձվածների պատճառով վերջին երկու դարերում տուժեց նաև Հայ Եկեղեցին, որը մինչ այդ մեծ զրկանքների գնով կարողացել էր պահպանել իր նախնական պարզությունն ու ամբողջականությունը: Սակայն ԺԸ (XVIII) դարում կաթոլիկ միսիոներների քարոզչության հետևանքով որոշ հավատացյալներ հեռացան Հայ Եկեղեցուց և հաղորդության մեջ մտան Կաթոլիկ Եկեղեցու հետ` ստեղծելով Կաթողիկե Հայերի հարանվանությունը, իսկ ԺԹ (XIX) դարում, այս անգամ արդեն բողոքական քարոզիչների ջանքերով, որոշ հայորդիներ ընկան Բողոքական շարժման ազդեցության տակ, հիմք դնելով մի նոր հարանվանության: Հատկանշական է, որ վերջինս 150 տարվա պատմություն ունի և իր ձևի ու բովանդակության մեջ լինելով մի մասնաճյուղը ընդհանուր բողոքական շարժման` կոչվել է բողոքական, փրոտեստանտ, ավետարանական կամ ավետարանչական և, որն այսօր ինքն իրեն անվանում է Հայ Ավետարանական Եկեղեցի:

ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Հերետիկոսությունը Եկեղեցու ծոցում ծնված և գոյություն ունեցող, սակայն Եկեղեցու դավանությանն անհամապատասխան այն ուսմունքն է, որը չի վերածվում աղանդի կամ հերձվածի, այլ շարունակում է իր գոյությունը Եկեղեցու ներսում: Այդպիսի պարագային Եկեղեցին ստիպված է քարոզչական պայքար մղել այդ ուսուցման դեմ` տիեզերական կամ տեղական ժողովներում ընդունված համապատասխան կանոններով:

Երբեմն հերետիկոսությունը հնարավոր է լինում բուժել, իսկ երբեմն էլ հերետիկոսությունն ի վերջո առաջնորդում է բաժանման և վերածվում աղանդի:

Աղբյուրը՝ Քրիստոնեական, հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար, Վանաձոր, 2001

Կարդացե՛ք նաև Ինչպե՞ս վարվել փողոցում քարոզող Եհովայի վկաներին հանդիպելիս

Մարդու համար դժվար է խոստովանել, որ ինքը հիմարություն է արել

աղանդ, հերբալայֆԱղանդներից յուրաքանչյուրը մի որոշակի համադրություն է, նրանք բավական բարդ և ոչ միանշանակ ծագում ունեն (հազվադեպ բացառություններով)։ Եվ այս էկլեկտիկ «կրոնական հետմոդեռնիզմ»-ն էլ հենց այն կեղծ համադրության պտուղն է, որն սկիզբ է առել Բլավատսկայայից և նրա թեոսոֆիական* տեսություններից. երբևիցե գոյություն չունեցած մի արհեստական համադրություն, որն սպանում է իսկական կրոնական զգացմունքները։ Հարցը չափազանց բարդ է. կարելի՞ է այդ աղանդներն ընդհանրապես կրոն համարել։ «Կրոն» բառը նշանակում է «հաղորդակցություն Աստծո հետ», իսկ աղանդներում այդ հաղորդակցությունը մշտապես տեղի է ունենում առաջնորդի հետ, աղանդի պարագլխի հետ։

Գոյություն ունեն աղանդներ, որոնք չունեն ուսմունք, ուսմունք Աստծո մասին։ Ժամանակակից դասական ձևակերպմամբ, անգամ կրոն հասացության ամենալայն իմաստով, կրոն է կոչվում մահվան հաղթահարման և հոգևոր աշխարհի հետ կապ հաստատելու փորձը։ Կրոնագետները նմանատիպ աղանդներն անվանում են կոմերցիոն պաշտամունքներ։ Այդպիսի աղանդի տիպիկ օրինակ է «Հերբալայֆ»-ը։ Այս աղանդը կրոնական ուսմունք չունի, բայց գործելակերպն ամբողջովին աղանդավորական է։

Ալեքսանդր ԴվորկինՊատմեմ «Հերբալայֆ» կատարած այցիս տպավորությունները։ Այստեղ գալով, սկզբում լսում ես խլացուցիչ երաժշտություն։ Բոլորը պարում են, թռչկոտում միևնույն տակտի ներքո, միասնաբար վանկարկում են։ Այնուհետև, երաժշտույթւոնը կտրուկ դադարոմ է, դուրս է գալիս մի մարդ և սկսում խոսել։ Նա խոսում է անգլիական ակցենտով և շարահյուսությամբ։ Եվ այսպես են խոսում բոլոր այնտեղ գտնվողները, բոլորը՝ միանման։ Ես հարցրեցի, թե արդյոք իրենցից որևէ մեկը գիտի անգլերեն։ Պարզվեց, որ չգիտեն։ Բայց խոսում են մոտավորապես այսպես. «Բարև ձեզ, մենք շատ ուրախ ենք ձեզ ողջունելու այստեղ։ Ինչ լավ է, որ դուք եկել եք, մենք ուրախ ենք, որ դուք այստեղ եք այսօր»։ Եվ սկսում են «հերբալայֆի ավետարանի» պատմությունը ամերիկացի Մարկ Հյուզի մասին, որի մայրը հոլիվուդյան դերասանուհի է եղել։ Նրան մի դեր խաղալու համար պետք էր 20 կիլոգրամ նիհարել և նա հասնում է դրան որոշակի դիետայով։ Խաղում է իր դերը, ստանում «Օսկար» մրցանակ, բայց շուտով մահանում է, որովհետև դիետան ճիշտ չէր եղել։ Եվ Մարկ Հյուզը, մի ազնվաբարո մարդ, երդվում է գտնել միջոց, որով բոլորը կկարողանան նիհարել և չմահանալ։ Նա արշավում է Հիմալայներ, շփվում այնտեղի իմաստունների հետ, գտնում այն միջոցը, որը մարդուն տալիս է ուժ, աշխուժություն, առողջույթւոն՝ միանգամից աշխարհում ամեն ինչ։ Վերադարձին նա իր տատին գտնում է մահամերձ վիճակում, այնպես որ անգամ բերանը բացել չի կարողանում։ Նրան տալիս է իր բերած միջոցից և տատիկն արդեն հաջորդ օրը սկսում է «պոլկա» պարել և զբաղվում է այդ դեղամիջոցը Լոս-Անջելեսով մեկ վաճառելով։ «Եվ ահա վերջապես, ես ուրախ եմ, որ դուք մեր խմբին մերձենալու մի այսպիսի առիթ ունեք։ Թող կանգնեն նրանք, ովքեր կարող են պատմել այս ամենի մասին»։

աղանդներԵվ մեկը մյուսի ետևից բեմ են բարձրանում մարդիկ։ Դա շատ նման է այն բանին, երբ մարդիկ ելույթ են ունենում աղանդավորական հավաքույթներում. երբ ինչ-որ մեկն ասում է, թե ինքն էլ էր մեղավոր, իսկ հիմա սուրբ է։ Եվ, ահա, ինչ-որ մեկն սկսում է պատմել. «Ես թոքախտով հիվանդ էի (կամ խոց ունեի, կամ էլ լյարդի կեսը կտրված էր), ես սկսեցի հերբալայֆ օգտագործել, և ընդամենը 3 շաբաթ անց, տեսեք, թե ինչպիսին եմ ես»։ «Շնորհակալ եմ քեզանից, Արդատադրա՜նք (այսինքն՝ հերբալայֆ), դու փոխեցիր իմ կյանքը»։

Այստեղ առկա են աղանդի բոլոր հատկանիշներ՝ մեկուսացված շրջապատ, սեփական լեզու, ընտրյալության զգացում, առաքելության զգացում, որն իրենք բերում են աշխարհին։ Նրանք նույնիսկ իրենց կարգախոսն ունեն՝ «Our mission is nutrition!»` «Մեր առաքելությունը սնունդն է»։ Իսկ կրոնական ուսմունքն այստեղ բացակայում է։

Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ. «Հերբալայֆ»-ը կոմերցիոն բնույթի կազմակերպություն է՝ կառուցված բուրգի նմանությամբ, որտեղ հարստանում է միմիայն վերնախավը՝ ամենանեղ շրջանակը։ Իսկ ինչպե՞ս պահել մյուսներին։ Կա ինչ-որ մի դեղամիջոց, որի միջոցով մարդը կա՛մ կնիհարի, կա՛մ էլ՝ ոչ։ Դրա բաղադրությանը մենք ծանոթ չենք՜ Կարելի է միայն ենթադրել, որ այն պարունակում է մի շարք ամֆետամիններ**, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։ Մարդը գնում է հերբալայֆ, նիհարում է, կամ էլ՝ հակառակը։ Իսկ հետո ի՞նչ։ Իսկ հետո ասվում է՝ նիհարեցիք դուք թե ոչ, կարող եք դառնալ հեքիաթային հարուստ մարդ, եթե փորձեք տարածել հերբալայֆը։ Մարդը գնելով այդ արտադրանքը, վաճառում է իր բոլոր ծանոթներին և մտերիմներին (որովհետև, դուք գնում եք այդ արտադրանքը սեփական փողերով և հետո միայն սկսում վերավաճառել)։ Եվ ահա, ամբողջ բնակարանը լցված է հերբալայֆով, ո՞ւր խցկել՝ չգիտեք։ Եվ այդտեղ է, որ միանում է երրորդ էլեմենտը. շատ լավ, դուք չնիհարեցիք և չհարստացաք, բայց դրա փոխարեն՝ դուք ընտրյալների մի հիասքանչ կազմակերպության անդամ եք, որն աշխարհին բերում է ազատույթուն և լուսավորություն։ Այսինքն՝ առողջության և հարստության փոխարեն տրվում է գաղափարախոսություն։ Եվ մարդը, որքան ավելի շատ է ուժ և առողջույթուն ներդնում այդտեղ, այնքան ավելի դժվարանում է հեռանալը, ինչպես դա տեղի ունեցավ Մոսկվայում «MMM» Մավրոդիի հետ, որը բոլորին դաժանորեն խաբեց, իսկ հետո նրան պատգամավոր ընտրեցին։ Չափազանց դժվար է մարդու համար խոստովանել, որ ինքը հիմարություն է արել։ Այն ամենն ինչ նա ներդրել է, նրան պահում է։ Օրինակ՝ երբ Միլերը XIX դարում հայտարարեց Քրիստոսի գալուստի և աշխարհի վախճանի մասին (ադվենտիզմի*** սկիզբը), մարդիկ դադարեցին վարել-ցանել և սպիտակ հագուստներով հավաքվեցին մի սարի վրա։ Բայց Քրիստոսի գալուստը տեղի չունեցավ, աշխարհի վերջը չկայացավ։ Թվում էր, թե վե՛րջ. ադվենտիզմը չի լինի այլևս, բայց ոչ՝ միայն մի քանիսը հեռացան, իսկ մնացածները սկսեցին բացատրույթւոններ մոգոնել, թե ինչու դա տեղի րունեցավ և նրանց հավատքն ավելի ամրապնդվեց։ Այստեղ ևս նույնն է. չափազանց շատ են ներդրել, ուստի դժվար է հրաժարվելը։

* Միստիկ ուսմունք՝ ստեղծված Ելենա Բլավատսկայայի կողմից։ Այն բուդդիզմի և արևելյան այլ կրոնների և օկուլտիզմի ու այլափառ քրիստոնեության տարրերի էկլեկտիկ խառնուրդ է։

** Դեղամիջոցներ են, որոնք օգտագորվում են որպես թմրանյութ և կախվածություն առաջ բերելու հատկություն ունեն։

*** Հիմնվել է բողոքական շարժման ճյուղերից մեկի՝ Մկրտչական (բապըիստական) եկեղեցու անդամ Ուիլիամ Միլերի (1772-1849 թթ.) կողմից։ Քարոզում են Քրիստոսի մոտալուտ գալուստը։ Առաջնորդներից են նաև Հ. Էդսոնը և Հ. Ուայթը։ Գործում է ՀՀ-ում։

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը