Պաշտպանենք մեր մերձավորներին հույզերի հմուտ վաճառականներից

15409733_1251013724955092_1156281724_o    Ի՞նչ է աղանդը կամ ո՞վքեր են աղանդավորներ… Այս հարցին են անդրադարձել «Աղանդ» (“Секта”) գեղարվեստական ֆիլմի հեղինակները (ռեժիսոր` Վալերի Դևատիլով):

    Ֆիլմը պատմում է, թե ինչպես մարդը կյանքի դժվար պահերին խաբվելով, կարող է սփոփանք գտնել անծանոթ մարդկանց շրջապատում, ովքեր խոսում են միայն «սիրո և ճշմարտության» մասին: Իսկ ավելի ուշ նա գիտակցում է, թե ինչ է իրականում թաքնված այդ «սիրո և ճշմարտության» ետևում… Continue reading

Advertisements

Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս II

I մասը՝ այստեղ

Եհովայի վկաների վարքային առանձնահատկությունների մասին

11046733_1618323221732086_4533315431369938470_n

Նկարը՝ Anti-Եհովայի վկաներ էջից

Եհովայի վկաները, կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվում են ալոգենային (ուրիշից վերցված) արյան փոխներարկումից` դա փորձելով հիմնավորել աստվածաշնչյան որոշ կանոններով: Պատմությունը լի է արյան փոխներարկում չկատարելու պատճառով եհովականների ընտանիքում մահվան դեպքերով: Ցավոտ է խնդիրը հատկապես այն ժամանակ, երբ ծնողները չեն թողնում արյան անհրաժեշտ փոխներարկում կատարվի նաև իրենց փոքրիկ զավակի կյանքը փրկելու ժամանակ: Հայտնի են արյան փոխներարկում չկատարելու պատճառով մահվան դեպքեր նաև Հայաստանում: Անդրադառնանք դրանցից «ամենաթարմին»: 

    2013 թ.-ի փետրվարի 17-ին Կարեն Զխկրյանը իր սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ հետիոտններ Թերեզա եւ Նաիրի Ուղուլյաններին, որոնցից Նաիրի Ուղուլյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն առողջացել է, իսկ Թերեզա Ուղուլյանը Continue reading

Ամուսնաընտանեկան կյանքի քրիստոնեական մոդելի հոգեբանական կողմը

%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6Հաճախ անդրադառնալով ընտանիքի ընդունելի մոդելին՝ մենք այն նույնացնում ենք էթնիկ բովանդակության հետ: Բայց մի՞թե ընտանիքի քրիստոնեական մոդելը համընդհանուր չպիտի լինի հասարակության համար՝ անկախ էթնիկ առանձնահատկություններից, որպես ընտանիքի հոգևոր, հոգեկան և ֆիզիկական առողջության համալիր ապահովում:

«ՎԷՄ» ռադիոկայանի «Աշխարհայացք» հաղորդաշարի հյուրն է  «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: Հաղորդումը վարում է Արաքս Պողոսյանը:

 

Աղբյուրը՝ vem.am

Կարդացե՛ք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ

Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս I

12036737_1715870585310682_5734686952773145690_n

Նկարը՝ Anti-Եհովայի վկաներ էջից

Հայաստան աշխարհը անկախություն ձեռք բերելու հետ մեկտեղ անկախություն պարգևեց նաև իր ծոցում քարոզող բազմաթիվ կրոնական կառույցների, որոնք զորանալով նոր խնդիրներ առաջացրին նորանկախ Հայաստանի համար: Արդեն այսօր «չափահաս» Հայաստանում արմատացած են մի շարք կրոնական կառույցներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում պատերազմող երկրի կայունությանը: Մեզ պես փոքր ազգերի ու պետությունների պարագայում ցանկացած աննշան պառակտումն ու հասարակական տարաձայնությունը վճռորոշ պահերին իրենց ընդգծված բացասական դերն են ունենում՝ առաջ բերելով բազում խնդիրներ: ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը»: Կառույցի անդամները վարքային շատ տարբերակիչներ ունեն, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք: Սույն վերլուծությունում փորձ կկատարվի ներկայացնել Դիտարանի ընկերության ստեղծման, վարդապետության առանձնահատկությունների ու ՀՀ-ում նրանց գործունեության վերաբերյալ կարճ տեղեկատվություն: Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները, համաձայն ՀՀ կառավարության կայքում տեղադրված վերջին տվյալների, 66-ն են, սակայն մի շարք հոգևորականներ ու աստվածաբաններ ՀՀ-ում գործող կրոնական կառույցների թիվը տարբեր հաշվարկներով հասցնում են մինչև 200-ի:

Ընդհանուր տեղեկություն և ստեղծման պատմություն

Եհովայի վկաները, որոնք պաշտոնապես կոչվում են Դիտարանի ընկերություն, արևմտյան պաշտամունքների հետևորդների մեջ ամենաեռանդուն գրահրատարակիչներն ու գրատարածիչներն են: Նրանց պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ նրանք գործում են աշխարհի Continue reading

Հոգեկան առողջության վտանգումը կրոնական հողի վրա

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-%d5%b0%d5%afԻնչպիսի ներգործություն կարող է ունենալ անհատի հոգեկան աշխարհի վրա կրոնական աղանդը: Անհատի հոգեկան առողջության կորուստը արդյո՞ք չի վտանգում ընտանիքի՝ որպես սոցիալական ինստիտուտի, նաև պետության անվտանգությունը, և ովքեր են շահագրգռված հոգեորսության ձեռնարկումով: Կարելի՞ է ասել, որ աղանդները վտանգավոր են նրանով, որ դրանցից յուրաքանչյուրը կարծես առանձին պետություն լինի պետության ներսում՝ իր սեփական կանոններով և օրենքներով, որոնք հաճախ հակասում են պետության օրենքներին: Աղանդները աղավաղում են անհատին, շահագործում նրա անհատականությունը, հավակնում են անհատի կյանքում փոխարինել նրա ընտանիքին և դուրս մղել նրանից ընտանեկան արժեքները։

«ՎԷՄ» ռադիոկայանի հյուրերն են  «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը և հոգեբան Արմինե Վահանյանը:

 

Աղբյուրը՝ vem.am

Կարդացե՛ք նաև Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս I

Դիվահարության ուղղադավան ընկալումները

Դևերը մեր դեմ պատերազմում են

կա՛մ մեր անհոգության պատճառով,

 կա՛մ մեր հպարտության,

կամ էլ` որովհետև մեզ նախանձում են:

Ս. Հովհաննես Սանդուղք

14215340_1194128800643767_911505908_o

Ֆրանցիսկոս Գոյա, Ս. Ֆրանցիսկոս Բորջիան հալածում է դևերին մահացողի միջից

Դիվահարության երևույթը ծանոթ է շատերին. ոմանք լսել են դրա մասին, ոմանք ականատես են եղել, մյուսներն էլ՝ անմիջականորեն ենթարկվել են այդ թշնամական հարձակմանը:

«Դիվահարություն» (անգլ. demonic possession, ռուս. одержимость, бесноватость) բառի հիմքում ընկած է իրանական ծագում ունեցող dev արմատը1: Դիվահարությունը դիվահար լինելն է, չար էակների՝ դևերի, ազդեցությունը կրելն է: Հայերենում որպես այս երևույթի հոմանիշներ օգտագործվում են հետևյալ բառերը՝ ընկնավորություն2, լուսնոտություն, այսահարություն, դիվաբախություն, այսոտություն, թեփոտություն, դիվազգեցություն3, դիվալլուկ լինել4, չար քնի դիպած, դիվոտություն:

Դիվահարությունը տարբերվում է դիվազդեցությունից։

Դիվազդեցության ժամանակ դևերը կարող են ներազդել մարդու վրա տարբեր կրքերի միջոցով, որի հիմնական նպատակն է մարդուն դեպի մեղքը դրդելը։ Այս դեպքում մարդն իշխանություն ունի սեփական արարքների վրա, և փորձությունը կարելի է հաղթահարել աղոթքով, հոգևոր կյանքով ապրելով, եկեղեցու ծեսերին մասնակցելով և քրիստոնեական բարոյական արժեհամակարգին հետևելով։ Դիվազդեցության երևույթներից են համասեռամոլությունը, խաղամոլությունը, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը Continue reading

Եհովայի վկաները, պետությունը, բանակը (մաս 2-րդ)

rutherford-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d6%80%d6%86%d5%b8%d6%80%d5%a4

Ջոզեֆ Գրանկլին Ռուտերֆորդը

Սկիզբը՝ այստեղ

1933թ. վերջնականորեն տապալվեցին Ռուտերֆորդի քաղաքական խաղերը, և արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը Պրուսիայում հետևյալ մեկնաբանությամբ. «Աստվածաշնչի գիտական ուսումնասիրության անվան տակ Աստվածաշնչի ուսումնասիրողները և նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները իրականացնում են պետության և եկեղեցու դեմ ուղղված գործունեություն։ Այս երկու ինստիտուտներն անվանելով Սատանայի գործիք` նրանք խարխլում են ազգային միասնականության հիմքերը…. Նրանց պայքարի ձևերն առանձնանում են հետևորդների վրա ֆանատիկ ազդեցությամբ…. Այդ կազմակերպության ուղղվածությունը խիստ տարբերվում է մեր ներկայիս պետության նպատակներից, նրա մշակութային և բարոյական արժեքներից…. Այդ նպատակով պետք է արգելել կազմակերպության գործունեությունը` քաղաքացիներին և պետությանը պաշտպանելու նպատակով»։

Գրասենյակի փակումից հետո կազմակերպության կոչերը առանցքային փոփոխությունների ենթարկվեցին։ Իրենց հետևորդների կյանքի մասին մտածելու և նրանց պաշտպանելու փոխարեն (օրինակ, թույլ տալով յուրաքանչյուրին որոշում կայացնել Continue reading

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-25-10-2016«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 25-ից սկսել է «Հակաքրիստոնեության մարտահրավերները» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարք։

Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 25-ին: Բանախոսն էր Խաչիկ դպիր Վարդանյանը, որը խոսեց ժամանակակից աշխարհում քրիստոնեության վիճակի և նրա առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին: Բանախոսություն-քննարկումը, սակայն, չսահմանափակվեց միայն նշյալ թեմայով, ներկաները հնարավորություն ունեցան քննարկելու նաև այլ հարցեր:

 Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սեմինարներին մասնակցությունը անվճար է:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին:

«Դիալոգ» ՀԿ

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱԿԸ (մաս 1-ին)

14797470_1147581158651767_1970089125_nՈրտեղի՞ց են եկել Եհովայի վկաների կողմից զենք չվերցնելու և պետության բանակում չծառայելու մոտեցումները: Ի՞նչ իրադարձություններ են ընկած դրա հիմքում:

Առաջին անգամ այդ հարցը Եհովայի վկաների համար արդիական դարձավ նացիստական Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

Նախնական շրջանում Եհովայի վկաներն իրենց հետևորդներին առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն` ներկայանալով որպես քրիստոնեական կազմակերպություն։ Սակայն իրականում տարբեր ձեռնարկներով ուսումնասիրվում էին Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունները` սեփական, կամայական թարգմանությամբ։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների Աստվածաշնչում` ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած, հաշվառվել են 1200 զգալի դավանաբանական փոփոխություններ։ Քանի որ շատերը հիմնականում տեղյակ չեն այդ փոփոխություններից, Եհովայի վկաների կողմից հղումը Աստվածաշնչին մարդկանց մոտ ներշնչում է Continue reading

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

Դիալոգ ՀԿ DIalog NGO

«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. մարտի 9-ից սկսել է «Աղանդավորական քարոզչության կանխարգելումը երիտասարդների միջավայրում» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարքը։

Ոչ ավանդական կրոնական ուղղությունների աճը և նրանց տարաբնույթ դրսևորումները երիտասարդների միջավայրում մեծացնում են նշված երևույթների պատճառների և հետևանքների մասնագիտական ուսումնասիրության կարևորությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են  երիտասարդների միջավայրում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, վեր են հանվել երիտասարդներին տարբեր ոչ ավանդական կրոնական ուղղությունների մեջ ներգրավվելու հիմնական խնդիրները,  ինչպես նաև քարոզչության կանխարգելման մեթոդները։

Dialog NGO Դիալոգ ՀԿ

Դասընթաց-քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորքային գիտելիքներ ձեռք բերել ներկայումս երիտասարդներին հետաքրքրող որոշ կրոնական ուղղությունների, այդ ուղղություններում նեգրավված երիտասարդների մտածողության և սոցիալական վարքի առանձնահատկությունների մասին, աղանդավորական քարոզչության կանխարգելման մեթոդների, ինչպես նաև կախվածությունների` դրանց պատճառների և կանխարգելման վերաբերյալ։ Դասընթացները կանցկացնեն այդ ոլորտում մասնագիտացած աստվածաբաններ, հոգեբաններ, հոգևորականներ։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին և ոլորտի մասնագետներին։

«Դիալոգ» ՀԿ