ԱՂԱՂԱԿՈՂ ԴՐՎԱԳ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

17474121_1389985734391405_107674535_o

Շատ սիմվոլիկ արտահայտություն մեր ժամանակի հետընթացի, որը ներկայացվում է որպես առաջընթաց. լուսանկար այն մասին, թե ինչպես պատռեցին քահանա.ամ-ի կողմից փակցված աստվածաշնչյան համարը… և թե ինչպես տակը կպցրեցին յոգայի անհայտ-անանուն ուսուցչի դասին վերաբերող պաստառ, որը չպատռեցին…

Դիալոգ ՀԿ

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

%d5%a4%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d5%a3-25-10-2016«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 25-ից սկսել է «Հակաքրիստոնեության մարտահրավերները» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարք։

Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 25-ին: Բանախոսն էր Խաչիկ դպիր Վարդանյանը, որը խոսեց ժամանակակից աշխարհում քրիստոնեության վիճակի և նրա առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին: Բանախոսություն-քննարկումը, սակայն, չսահմանափակվեց միայն նշյալ թեմայով, ներկաները հնարավորություն ունեցան քննարկելու նաև այլ հարցեր:

 Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սեմինարներին մասնակցությունը անվճար է:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին:

«Դիալոգ» ՀԿ

«Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքն արդեն մեկնարկել է

Դիալոգ ՀԿ DIalog NGO

«Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը ս.թ. մարտի 9-ից սկսել է «Աղանդավորական քարոզչության կանխարգելումը երիտասարդների միջավայրում» խորագիրը կրող դասընթաց-քննարկումների շարքը։

Ոչ ավանդական կրոնական ուղղությունների աճը և նրանց տարաբնույթ դրսևորումները երիտասարդների միջավայրում մեծացնում են նշված երևույթների պատճառների և հետևանքների մասնագիտական ուսումնասիրության կարևորությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են  երիտասարդների միջավայրում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, վեր են հանվել երիտասարդներին տարբեր ոչ ավանդական կրոնական ուղղությունների մեջ ներգրավվելու հիմնական խնդիրները,  ինչպես նաև քարոզչության կանխարգելման մեթոդները։

Dialog NGO Դիալոգ ՀԿ

Դասընթաց-քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորքային գիտելիքներ ձեռք բերել ներկայումս երիտասարդներին հետաքրքրող որոշ կրոնական ուղղությունների, այդ ուղղություններում նեգրավված երիտասարդների մտածողության և սոցիալական վարքի առանձնահատկությունների մասին, աղանդավորական քարոզչության կանխարգելման մեթոդների, ինչպես նաև կախվածությունների` դրանց պատճառների և կանխարգելման վերաբերյալ։ Դասընթացները կանցկացնեն այդ ոլորտում մասնագիտացած աստվածաբաններ, հոգեբաններ, հոգևորականներ։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացները տեղի են ունենում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին և ոլորտի մասնագետներին։

«Դիալոգ» ՀԿ

 

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ

Դիալոգ ՀԿ-ի հայտարարությունը

JehWit photoՄինչ շատերը քնած են իրենց տաքուկ անկողիններում, մինչ անտարբեր մարդիկ զբաղված են իրենց առօրյա հացը վաստակելու կենցաղային մարգինալ առևտուրներով, Եհովայի վկաները արթուն են, ավելին՝ անգամ հորդառատ անձրևի տակ չեն զլանում իրենց ուսմունքը տարածել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք իրենց ներկայությունն օրնիբուն ապահովում են Ծիծեռնակաբերդում: Իսկ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Եկե՛ք մտածենք…

Ծիծեռնակաբերդն այն վայրն է, որտեղ ամեն օր այցելում են առնվազն մի քանի հարյուրներով մարդիկ՝ թե՛ հայ, թե՛ այլազգի: Դիմենք սովորական հոգեբանության օգնությանը. Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ եղող կամ, առավել ևս, Հայոց ցեղասպանության թանգարան այցելած մարդը, եթե ծայրահեղ սառնասիրտ չէ, ապա նրա հուզականությունը բարձրանում է, նա սկսում է մտածել մարդկային տառապանքի, հոգսերի, մարդկանց միջև ծագած թշնամության, թանգարանի նկարները տեսնելուց հետո՝ նաև երեխաների ու կանանց կրած դաժան, սրտակեղեք տառապանքների մասին և այլն: Այս էմոցիոնալ ծաղկեփունջը հոգում, տխրությունը բարության հետ խառնած՝ թանգարանից դուրս եկած մարդը հիանալի թիրախ է Եհովայի վկաների քարոզչության և «ոսկե նպատակի»՝ հոգեորսության, համար: Տիրապետելով յուրահատուկ հնարքների՝ Եհովայի վկաներն ընտրում են իրենց լսելու պատրաստ ավելի խոցելի մարդկանց, ընդ որում՝ նրանք հատուկ ուշադրություն են դարձնում, որպեսզի մարդիկ լինեն արտաքինից ներկայանալի և որոշակի ինտելեկտ ունեցող, որը կարդում են մարդու դեմքին:

Եհովայի վկա

Այս կինը քարոզում է պատահական անցորդի

Բացի վերը նշվածից, նրանք ընտրում են այն երիտասարդ տղաներին և աղջիկներին, ովքեր Ծիծեռնակաբերդ գալիս են նստարաններին նստելու և առանձին շփվելու համար, կամ էլ, առավել հաճախ՝ միայնակ նստած անձանց, որոնք շատ հարմար խումբ են, որպեսզի Եհովայի վկաները մոտենան նրանց ու քարոզեն: Եվս մեկ անգամ խախտվում է ՀՀ քաղաքացու հանգստի իրավունքը, ևս մեկ անգամ մարդկանց պարտադրվում է կրոնական գրականություն վերցնել (անգամ օտարերկրացիներին, քանի որ գրականությունը բազմալեզու է):

Բազմաթիվ հարցեր են առաջանում. Ծիծեռնակաբերդը, որը սրբավայրի պես է շատերիս համար, ինչո՞ւ է բարձիթողի կերպով ենթակա այդ կրոնական կազմակերպության անօրեն քարոզչությանը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում. իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն Եհովայի վկաները Եղեռնի զոհերի հանդեպ. գուցե վերջիններիս հիշատակը հարգելը նրանց համար կարևոր հարց չէ, և, ի վերջո, ինչո՞ւ պետք է հանդուրժել Եհովայի վկաների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Ո՞ւմ պետք է դիմի շարքային քաղաքացին՝ իրեն պաշտպանելու Ծիծեռնակաբերդի ճամփին տեղի ունեցող կրոնական պարտադրանքից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետականորեն նախատեսված այլ նշանակություն ունի. այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վայր է: Եհովայի վկաների հավաքատեղիները բոլորին էլ հայտնի են և նրանց ուսմունքին ծանոթանալ ցանկացողը անկասկած հնար կգտնի ծանոթանալու, ՍԱԿԱՅՆ Ո՛Չ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ:

Կարդացեք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

Մեկնարկեց «Դիալոգ» ՀԿ-ի հերթական սեմինարների շարքը

12109030_913111968765355_479595021842164578_nԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպության կազմակերպած սեմինարներ-քննարկումների հերթական շարքի բացումը: Այն կրում է «Աղանդից դուրս գալու գործընթացի կազմակերպման խորհրդատվություն» խորագիրը և անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10-ը: Սեմինարի մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ապա նրանց ներկայացվեցին սեմինարի նպատակները, թեմաները և բանախոսները:

Եթե Դուք ևս ցանկություն ունեք ընդգրկվելու ծրագրում, դեռևս ունեք հնարավորություն՝ դիմելով մեզ մինչև հոկտեմբրի 26-ը: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել կենսագրական տվյալները dialogarmenia@gmail.com հասցեին, կամ անձնական նամակ գրել ֆեյսբուքում:

Սեմինարի ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Սեմինարները տեղի կունենան Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի դահլիճում, երեքշաբի և չորեքշաբթի օրերին, ժամը 19.00-ից մինչև 21.00: Հասցեն` ք. Երևան, Իսրայելյան փողոց 21:

«Դիալոգ» ՀԿ