Անբարոյական պահվածքը՝ Աստծուց տրված փորձություն, իսկ արծաթասիրությունը՝ ֆինանսական օրհնություն. Բարի գալուստ աղանդ

կազմակերպություն / աղանդՆախորդ հոդվածում ներկայացվեցին տեղեկություններ մանիպուլյացիայի վերաբերյալ և մանիպուլյատորների կողմից աղանդներում օգտագործվող մեթոդների մասին` մասնավորապես <Կյանքի Խոսք> կազմակերպության ղեկավար Ա. Սիմոնյանի որոշ քարոզներից վերլուծություններ։ Հիշեցնենք, որ բոլոր աղանդների հիմքում ընկած է մարդկանց վտանգավոր մանիպուլյացիան, որի նպատակն է անձի խորքային փոփոխությունը և տարաբնույթ կախվածություններ առաջացնելը։ Մանիպուլյացիան ձգտումն է մոտեցնել մարդուն այն մտքերին, զգացմունքներին և վարքին, որոնք այլ հանգամանքներում նա չէր դրսևորի։ Եվ մանիպուլյացիայի նպատակով օգտագործվում է մարդու հավատքի և Աստծո նկատմամբ ունեցած ձգտումը։ Continue reading

Advertisements

Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց և որոնք են Արթուր Սիմոնյանի սիրած մանիպուլյացիոն մեթոդները

Սկիզբը՝ այստեղ

gene-implicated-schizophrenia-risk-also-associated-risk-cannabis-dependence-1349992406Ինչ մեթոդներ են օգտագործում մանիպուլյատորները: Մանիպուլյացիայի երևույթի տակ հասկացվում է բարդ տարաբնույթ հոգեբանական իրողություն, որի բաղադրիչներն են ազդեցության գաղտնիությունը, ներգործությունը` վերահսկման նպատակով, նպատակաուղղվածությունը` մանիպուլյատորի կողմից շահ ստանալու համար: Սրանք իրականացվում են միջանձնային ազդեցության բազմաթիվ տեխնիկաների օգտագործմամբ: Վերոհիշյալ նպատակների համար լայնորեն օգտագործվում են անձի վրա ներազդելու այնպիսի սոցիալ-հոգեբանական ֆունկցիոնալ համակարգեր, ինչպիսիք են ներշնչումը, իմիտացիան, էմոցիոնալ վարակումը: Ներշնչումը (суггестия)-անձի վրա անմիջական հոգեկան ներազդումն է, որը կապված է ներշչնվող բովանդակության ընկալման և իրագործման ընթացքում գիտակցման և քննադատական մոտեցման նվազման հետ և ուղեկցվում է ըմբռնման, վերլուծության, անցած փորձի և սուբյեկտի ներկա իրավիճակի հետ համեմատականի բացակայությամբ: Continue reading

Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց. մանիպուլյացիոն մեթոդներ

Մանիպուլյացիա, աղանդԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Խորհրդային Միության կազմում ներգրավված երկրների համար սկսվեց փորձությունների և տառապանքների մի նոր ալիք: Դրանք բազմաթիվ կրոնական, հոգեբանական, օկուլտ աղանդների ներխուժումներն էին, որոնք, եվրոպական երկրներում անհաջողությամբ “ավարտելով” իրենց գործունեությունը, նետվեցին դեպի տանջված, հոգևոր սննդից երկար տարիներ զուրկ մնացած, ավտորիտար գաղափարախոսության ենթարկված, սիրո և խաղաղության կարիք ունեցող, աղանդների մասին պատկերացում չունեցող ժողովուրդները: Իհարկե առաջին ալիքի կրողը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը, հետո նոր, սովորության համաձայն, ցանցն սկսվեց տարածվել այլ երկրներում: Աղանդների գործունեությունը հաջողվում է ոչ թե այն պատճառով, որ նրանք հիմնված են բարձր և վեհ կրոնական գաղափարախոսությունների վրա (որպես կանոն՝ իրենք այդպես են ներկայացնում), այլ այն պատճառով, որ նրանք կարողանում են հմտորեն կառավարել մարդկային թուլությունները և օգտագործել դրանք իրենց նպատակների համար: Նախքան քարոզչություն սկսելն ուսումնասիրվում է բնակչության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը և մշակվում է համապատասխան ռազմավարություն: Օրինակ, եթե խորհրդային ժողովուրդը սովոր էր լսել, թե ինչպես են վատաբանում “տերտերներին”, ապա բոլոր աղանդներն իրենց գործունեությունն սկսեցին եկեղեցու և քահանաների թերությունները մատնանշելով: Խորհրդային մարդը պատասխանատու չէր իր գաղափարախոսությունների և առհասարակ իր կյանքի համար: Նրա փոխարեն այդ պատասխանատվությունը կրում էր պետությունը: Պետությունն էր որոշում՝ ինչպես ապրել, ինչ հագնել, ինչ ուտել, ուր գնալ, ինչ մասնագիտություն ստանալ, ինչ բարոյական նորմերի հետևել: Ամեն բան պլանավորված էր առնվազն 5 տարի առաջ, և տրամադրվում էր մեզ դպրոցի, գրականության, ԶԼՄ-ների միջոցով: Continue reading

«Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը՝ «Աշխարհայացք» հաղորդաշարի հյուր

Ալմաստ ՄուրադյանՄիշտ կարճ ոճավոր սանրվածքով, ոճավոր հագուստով ու արդուզարդով, խիստ ժամանակակից: Միաժամանակ խիստ, գործարար, գործունյա կնոջ կերպար: Երբ դրան հավելում ենք նրա աշխատանքային փորձը՝ «Արդշինինվեստբանկի» աշխատակազմի ղեկավարի օգնական, վարչության նիստերի պատասխանատու քարտուղար,  և ի հավելումն այդ ամենի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Ինչպես է նրան հաջողվում ներդաշնակ լինել այսպիսի՝ առաջին հայացքից ինչ-որ տեղ իրարամերժ ամպլուայով: Կրիշնայականությունից դեպի բուդդիզմ, բողոքականությունից դեպի Հայ Առաքելական Եկեղեցի: Նա այս ճանապարհն անցավ Աստծուն որոնելիս: Հետաքրքիր է, գտա՞վ Նրան վերջապես: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Դիալոգ» ՀԿ-ի ղեկավար Ալմաստ Մուրադյանի դիմանկարում:

Հաղորդումը վարում է Արաքս Պողոսյանը

Աղբյուրը՝ vem.am

Մանիպուլյատիվ մեխանիզմների օգտագործումը քայքայիչ կրոնական կազմակերպություններում

Մանիպուլյացիա Հոգեբանական  մանիպուլյացիան  արտացոլում է մարդու հոգեկանի` հատկապես գիտակցության և կամքի վրա ունեցած այնպիսի ազդեցությունը, որը նպատակ ունի փոխել անձի մտածելակերպի և վարքի կարծրատիպերը: «Մանիպուլյացիա» եզրույթն առաջացել է լատիներեն manus – ձեռք և ple – լրացնել, լցնել բառերից: Այսինքն, այստեղ անձից պահանջվում են որոշակի հմտություններ՝ գործնականում կիրառելու համար: Գիտակցության կառավարումը մանիպուլյացիայի տեսակ է, որը շատ հաճախ օգտագործվում է քայքայիչ կրոնական կազմակերպություններում՝ որպես «հավատի գալու» բռնի մոտեցում կամ էլ վարքագծի մոդիֆիկացիայի տեխնիկա՝ առանց մարդու հետ նախապես պայմանավորվածության և նրա կամովին համաձայնության: Քայքայիչ կրոնական կազմակերպություններն, այս առումով, ամենից նպատակային գործող մանիպուլյատիվ ինստիտուտներից են: Continue reading

Բռնություն

ԴիալոգԲռնության կանխարգելման միջոցառումներից մեկը համարվում է սոցիալ-մշակութային նորմերի բարեփոխումը, կրթության օգնությամբ հաղորդակցային անհրաժեշտ հմտությունների փոխանցումը, աստվածաբանական տեսանկյունից՝ Աստծո պատկերով արարվածի ինքնության լիարժեք ընկալումն ու ընդունումը: Ինչպե՞ս կառուցել հանրություն, որը կմերժի բռնությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը:

Աղբյուրը՝ shoghakat.am

Զգուշացում Կունդալինի յոգայի միջոցով հոգևոր ապրումներ փնտրողների համար

Ուղղափառ ասկետիզմում Կունդալինիի ուժը արթնացնելու միջոցով հոգևոր քաղցրություն  փնտրելը գնահատվում է որպես «անառակաբարո թովչանք»:

Կունդալինի յոգա«Կունդալինիի ուժը» յոգայի գրականության մեջ սովորաբար կոչվում է «օձային», սեռական ուժ, որը գտնվում է պոչուկի շրջանում և արթնանալուն պես տեղաշարժվում է ողնասյունով: Ահա այդ վիճակի և դրա հետևանքների բնորոշիչ նկարագրությունը. «36-ամյա տնային տնտեսուհի և երկու երեխաների մայր Բոդիլ Մորգենսենը այցելում է մեդիտացիայի կենտրոն, որտեղ նրան բացվում է մուտք դեպի մանտրա, որն իր ուսուցչի խոսքերով, հայտնվել է իրեն ներշնչման միջոցով (անունից պարզ է, որ խոսքը հնդուիստական աստվածության մասին է): Continue reading

Պաշտպանենք մեր մերձավորներին հույզերի հմուտ վաճառականներից

15409733_1251013724955092_1156281724_o    Ի՞նչ է աղանդը կամ ո՞վքեր են աղանդավորներ… Այս հարցին են անդրադարձել «Աղանդ» (“Секта”) գեղարվեստական ֆիլմի հեղինակները (ռեժիսոր` Վալերի Դևատիլով):

    Ֆիլմը պատմում է, թե ինչպես մարդը կյանքի դժվար պահերին խաբվելով, կարող է սփոփանք գտնել անծանոթ մարդկանց շրջապատում, ովքեր խոսում են միայն «սիրո և ճշմարտության» մասին: Իսկ ավելի ուշ նա գիտակցում է, թե ինչ է իրականում թաքնված այդ «սիրո և ճշմարտության» ետևում… Continue reading

Համակարգը մշտապես ճիշտ է. եթե այն չի աշխատում, մեղավորը մարդն է

աղանդԱղանդավորական յուրաքանչյուր համակարգ իդեալական համակարգ է (հիշենք՝«Մարքսի ուսմունքն ամենազոր է, քանի որ ճշմարիտ է»), այն պետք է գործի 100%-ով, իսկ եթե չի գործում, մեղքը ձեզ վրա է ընկնում։ Ասենք, դուք սայենթոլոգիական մեթոդի օգնությամբ փորձել եք ձերբազատվել ամաչկոտությունից և դա ստացվել է, ուրեմն՝ փառք մեթոդին։ Եթե դուք չեք ձերբազատվել, ամեն դեպքում փառք մեթոդին, իսկ ձեր չձերբազատվելու պատճառը ձեր մեջ փնտրեք։ Մեղքը ձերն է, ուրեմն գտեք, թե ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ մեթոդը ձեզ վրա չի ազդում։ Կրեք ձեր պատիժը, ապրեք խոստացված ռեժիմով, քանի դեռ մեթոդը չի ներգործել։

Շվեդական «Կյանքի խոսք» աղանդում (այժմ այն տարբեր անվանումներով ողողել է Ռուսաստանի հյուսիս-արևելքը) ասում են, որ յուրաքանչյուր խոսք օժտված է ստեղծագործական ուժով։ Դուք մի խոսք եք ասել, ուրեմն՝ կլինի այդ խոսքի համեմատ։ Ասենք, ձեզ վրա ձեռք են դրել՝ բժշկություն կատարելու նպատակով, բայց դուք չեք բժշկվել, այնուամենայնիվ, դուք պետք է ասեք, որ բժշկվել եք, քանի որ եթե ասեք որ չեք բժշկվել, ապա միևնույն է՝ ձեր սեփական խոսքով դուք երբեք չեք բժշկվի։

Այսպիսին է նաև նրանց մոտեցումը խոստովանությանը, թեպետ նրանց խոստովանությունը մեր հասկացած խոստովանությունը չէ, այլ ավելի շուտ՝ «հակադարձ խոստովանություն»։ Եթե ասեք, որ մեղավոր եք, կնշանակի, որ դուք հենց այդպիսին եք, ուստի պետք է խոստովանեք, որ դուք հիանալի եք, որ դուք սուրբ եք։ Կարելի է չասել, թե այդ դեպքում մեղքի ինչ հսկայական բեռ է ընկնում մարդու վրա, որը չի կարող չգիտակցել իր մեղսականությունը, բայց այլ «սրբերի» օրինակով տեսնում է, որ այն չպետք է լինի։ Իսկ մեղքի բարդույթը մարդուն ձեռնածու կամ կառավարելի դարձնելու ամենաարդյունավետ լծակներից մեկն է։

Առաջնորդի ցանկացած խոսք պետք է ընդունվի ամբողջությամբ և ամբողջությամբ էլ սերտվի։ Եթե դուք ասեք, որ չեք կարող հասկանալ այն՝ դրանում առկա ինչ-ինչ անհամապատասխանության պատճառով, ապա դրա մեղքը ձերն է, քանի որ դուք, ի տարբերություն ողջ խմբի, դեռևս հասու չեք եղել առաջնորդի խոսքում բովանդակված բարձրագույն և փրկարար ճշմարտություններին։ Ավելին, եթե լսելու լինենք ինչ-որ մի գուռուի խոսքը, ապա մի տարօրինակ տպավորություն է ծագում՝ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ հետևողականություն։ Հաճախ թվում է, թե նա ինչ-որ անհասկանալի բան է ծամծմում՝ սկզբում ասում էր մեկ բան, իսկ մի երկու դարձվածքից հետո՝ դրան հակասողը, և այպես անվերջ։

աղանդԻրականում դրանում ևս խոր իմաստ կա։ Չէ՞ որ, եթե խոսքը տրամաբանված է, թեկուզև ամենախելահեղ կերպով, ապա այդ տրամաբանությանը հետևելու համար հարկ է լարել մտածողությունը։ Իսկ եթե անհասկանալի բան են խոսում, ապա կամքը լարելու կարիք չկա։ Միտումնավոր կերպով ձեզ ետ են վարժեցնում սեփական կամքից օգտվելուց։ Գիտակցությունը որսում է միայն ինչ-որ պատառիկներ, և դուք չեք նկատում այդ անհեթեթությունները։ Եթե դա տեղի է ունենում, ուրեմն, դուք բռնվել եք, դուք աղանդի անդամ եք։

Մարդկանց աղանդի մեջ են պահոմ նաև սարսափի (фобия)՝ մարդուն հանգիստ չտվող վիճակների միջոցով։ Շատերն ի ծնե ունեն նման սարսափ. մեկը վախենում է մկներից, մյուսը՝ բարձրությունից։ Իսկ աղանդավորներին ներշնչվում է խմբից դուրս գալու իռացիոնալ սարսափ. դուք ճիշտ ճանապարհ եք ոտք դրել, բայց եթե կրկին խոտորվեք, ապա ձեզ, ձեր հարազատների, ողջ մարդկության հետ սարսափելի բան կպատահի։ Այդ պատճառով մարդիկ խուճապի հասնող աստիճանի վախենում են դուրս գալ աղանդից։ Եթե հաշվի առնենք, որ նախկին կապերը խզված են, փողերն ու բնակարանը հանձնված են աղանդին, ապա կպարզվի, որ գնալու տեղ էլ չկա։ Մասնագիտությունն ու աշխատանքը կորսված են, ընկերներ չկան, ուրեմն էլ ո՞ւր վերադառնալ։ Մարդը դառնում է մասնագիտացված աղանդավոր։ Եվ որքան ավելի շատ բան է տրված աղանդին, այնքան ավելի է դա մարդուն պահում աղանդի մեջ՝ որքան ավելի շատ արժեքներ, կյանքի տարիներ են տրված աղանդին, այնքան ավելի դժվար է այնտեղից դուրս գալը։ 

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Էզոթերիկ խզում» (IV)

Աղանդներում տիրում է արժեքների փոփոխված համակարգ, եթե ընդունվում են միայն ներխմբային արժեքները

փոփոխված արժեքներԱյսպիսով, մենք նշեցինք տոտալիտար աղանդների 4 հայտանիշերը: Դրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է շատ երկար խոսել: Մասնավորպես, շատ հայտանիշեր ունեն կադրային տիպի կազմակերպությունները՝ միասնական լեզու (աղանդավորական ժարգոն), մեկուսացում ողջ արտաքին աշխարհից, արժեքային համակարգի փոփոխություն՝ այնպես, որ ընդունելի են լինում միայն ներխմբային արժեքները: Օրինակ, «Հերբալայֆ»-ում ես դիտարկել եմ այսպիսի մի պատկեր. «Մեր կազմակերպությունը ձեզ է նվիրում բացարձակապես անվճար մի նվեր»: Սրան ի պատասխան բոլորը խանդավառված ծափահարում են և «ուռա» գոռում: Դրան հետևում է միանգամայն բնութագրական մի վերջաբան. «Այդ նվերը… թող ոտքի կանգնեն այն երջանիկները, ովքեր ճանաչում են Մարկ Քեթլինին (անունը ես եմ հորինել – Ա. Դ.), ով է նրան տեսել (կանգնում են 2-ը): Թող կանգնեն ձեզանից նրանք, ովքեր լսել են նրան ձայներիզով (կանգնում են մի քանիսը): Մեր կազմակերպությունը ձեզ է նվիրում անհավանական, ցնցող մի նվեր: Դուք չեք հավատա ձեր ականջներին, երբ լսեք, թե ինչ նվեր է տալիս ձեզ մեր կազմակերպությունը: Այժմ դիստրիբյուտորների (տարածողների) դասընթացում հեռախոսով ձեզ 20 րոպե տևողությամբ համապատասխան հրահանգներ կտա Մարկ Քեթլինը՝ մի մեծ ու անգերագնագատելի դիստրիբյուտոր, որն այսինչ քանակի Արտադրանք է տարածել»:

Կարող եք պատկերացնել՝ մարդիկ լաց էին լինում: Սրահում տեղի էր ունենում անհավանական մի բան՝ հեկեկոց, ծափահարություն: Սա էլ հենց արժեքների փոփոխված համակարգն է, որտեղ բոլորին անծանոթ Մարկ Քեթլինն աստվածացման առարկա է դարձվում: Նույնը վերաբերում է առաջին հայտանիշին՝ առաջնորդությանը, քանզի առաջնորդությունը գործում է բոլոր մակարդակներում: Ինքը՝ առաջնորդը՝ նորաստեղծ աղանդի ցանկացած գուռու, հիանալիորեն հասկանում է, որ եթե ինքն ուզում է պահպանել իշխանությունը, ապա պետք է հեռու մնա աղանդի անդամներից՝ ինչ-որ դիստանցիա պահպանի: Պետք է հնարավորինս քիչ երևա, հակառակ դեպքում բոլորը կտեսնեն, որ նա ապրում է սովորական մարդու կյանքով: Ավելի լավ է փոքրիկ առաջորդներ ունենալ, որոնք գուռուի մերձավորներից կլինեն, բայց որոնց կարելի է շոշափել, իսկ նրանք անմիջականորեն շփվում են բարձրագույն արժեքներիի հետ, ուստի և նրանց միջոցով կարելի կլինի «շոշափել» անձամբ գուռուին:

Այս համակարգը շատ լավ է աշխատում վերից վար ուղղությամբ: «Քրիստոսի Եկեղեցում» գոյություն ունի խրատատու-դաստիարակի համակարգը. աղանդի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խրատատուն: Այդ խրատատուն մարդ է, որին դուք պետք է հնազանդվեք անառարկելիորեն: Դուք պետք է հանդիպեք նրան շաբաթական մի քանի անգամ և հաշվետվություն տաք նրան այն ամենի մասին, ինչ ձեզ հետ տեղի է ունեցել: Դուք ամեն բանում՝ անգամ մանրուքներում, պետք է նմանակեք նրան:

Յուրաքանչյուր խրատատու իր խրատատուն ունի, որին նա նույն կերպ հնազանդվում է և որին նա պետք է նմանակի: Այսպիսի բուրգը իր վերնախավով հենվում է աղանդի հիմնադրին՝ Կիպա Մակինային՝ բոլոր խրատատուների միակ խրատատուին: Ստացվում է, որ կազմակերպությունը բաղկացած է հազարավոր փոքրիկ կիպ մասնիկներից, քանի որ նմանակումն ընթանում է վարից վեր՝ յուրաքանչյուր խրատատու նմանակում է իր խրատատուին: Սա ինքնատիպ հոգևոր պատճենում է  (клонирование): Իսկ ամբողջական առումով սա գուռուական համակարգ է:

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ