ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպություն

«Դիալոգ» ՀԿ նպատակն է բացահայտել ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց, ընտանիքներին և ցուցաբերել նրանց բարոյական և հոգեբանական աջակցություն։

Հոգալ տուժածների և նրանց ընտանիքների առողջության մասին, հովանավորել նրանց հոգեբանական մասնագիտական սպասարկման և նոր փոխհարաբերությունների կառուցման գործում։

Պաշտպանել տուժածների և նրանց ընտանիք անդամների շահերն ու իրավունքները (դատարանում և այլ պետական և ոչ պետական հաստատություններում):

Պաշտպանել տուժածներին նոր ոչ ավանդական կրոնական խմբերում ներգրավվելու փորձերից։

Կրթության և հոգևոր գրագիտության բարձրացման միջոցով նպաստել նրանց առողջացման և հասարակության մեջ ներգրավվման գործընթացին։

2 comments on “ՄԵՐ ՄԱՍԻՆ

  1. Բարև ձեզ, նախ և առաջ շնորհակալություն հոդվածի համար, շատ օգտակար էր և ինձ և որդուս համար, երկրորդը խնդրում եմ ասել թե ինչ գրականություն, կամ ձևեր(մեթոդներ) կան ինքնագնահատականի բարձրացման համար, վստահություն սեփական ուժերին, ինչ-որ բան փորձելու վախը վերացնելու համար, երրորդը խնդրում եմ ասացեք արդյոք Հայ Առաքելական Ուղղափառ
    Եկեղեցու աղողքները արդյոք այս հանգամանքում նպաստում են, և արդյոք աղոթքը մարդաբանականծդաստիարակչական նման խնդիրներին օգտակար կարող է լինել, և եթե այո կան նման հատուկ աղոթքներ:Խնդրում եմ Ձեր խորհուրդը և ուղղեցույց ճիշտ գրականություն: 9-8-2014 Նեդերլանդներ, Հանգանքներով՝ Աստղիկ:

    • Հարգելի Աստղիկ, շնորհակալություն մեր էջից օգտվելու համար և ձեր հարցի համար: Ինքնագնահատակնը բարձրացնելը շատ կարևոր խնդիր է, սակայն բաղկացած է շատ տարբեր գործոններից, որոնց անհրաժեշտություն կա մանրամասն քննարկելու: Իհարկե ինքնագնահատակնի հարցը շատ կարևէր է նաև հոգևոր կյանքի համար և պետք է միշտ հիշել, որ ցանկացած մարդ շատ կարևոր է Աստծո համար, և մենք բոլորս Աստծո սիրո արտահայտությունն ենք: Աստված այնքան սիրեց մարդուն, որ անգամ Իր միածին որդուն տվեց մեր փրկության համար: Դա պետք է միշտ հիշել: Աստված մեզ հենց այդ քայլով գնահատել է մեզ ընդմիշտ: Ավելի մանրամաս հարցեր քննարկելու համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հարցեին կամ ֆեյսբուկյան էջին: Իսկ որպես շատ կարևոր գործոն կառաջարկեմ ձեզ աղոթել Նարեկացու աղոթքներոբ, որոնք նպաստում են և հոգևոր, և հոգեկան, և ֆիզիկական առողջությանը: Անհամբեր կսպասենք ձեր մանրամասն հարցերին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s