ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

10991049_796909727052247_954274857510343034_nՄեր հասարակությունը տարաբնույթ վերաբերմունք ունի «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդների նկատմամբ: Ոմանք նրանց հանդիպելիս վիրավորում են, ոմանք խղճում են, ոմանք փախչում են, սակայն մեծամասնությունը միանշանակ կարծիք են արտահայտում, որ նրանց քարոզչության հիմնական մոտիվացիան այն առասպելական եկամուտներն են, որոնք Եհովայի վկաները ստանում են յուրաքանչյուր անձին իրենց կազմակերպություն ներքաշելու համար (մոտ 50 կամ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր անձի համար): Որտեղից են վերցված այս տվյալները, այդպես էլ մինչ օրս բացահայտված չէ: Առհասարակ մի կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ներքաշվում են աղանդների մեջ ֆինանսական կամ սոցիալական կարիքներից դրդված և դրանք ապահովում են լավագույնս ձևով: Եվ միայն իսկապես աղանդները ուսումնասիրած մասնագետները և տնտեսագետները կարող են բացահայտել, որ աղանդները ոչ թե հոգում են իրենց անդամների ֆինանսական կամ սոցիալական կարիքները, այլ հակառակը` որոշ աղանդներ գոյատևում են, զարգանում են և հարստանում են իրենց անդամների շնորհիվ, նրանց ջանքերով, ուժերով և եկամուտներով: Continue reading