Ինչո՞ւ են Եհովայի վկաներն անդադար քարոզում աշխարհի վերջը

ditaran1Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա»: (Հովհաննես 3.16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ են քարոզում Եհովայի վկաները, և ո՞րն է այդ քարոզի տարբերությունը, որը քայքայում է մարդուն և այդ պատճառով նրանց կոչում են քայքայիչ աղանդ: Նկարների օրինակներում, որոնք Եհովայի վկաների կողմից հրատարակված տարբեր տարիների ամսագրեր են, հստակ երևում է, որ նրանց նպատակը Աստծո սերը քարոզելը չէ, այլ մարդկանց մեջ վախ և լարվածություն սերմանելը, ստրեսների ինտեգրացիան:

Continue reading

Advertisements