«Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» եռօրյա կոնֆերանս

46507467_974725552719416_4775989421105217536_nՍ.թ. նոյեմբերի 23-25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» եռօրյա կոնֆերանսը՝ հոգևոր դասի, երիտասարդաց միությունների անդամների և Եկեղեցու այլ նվիրյալների մասնակցությամբ:

Կոնֆերանսին մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի, Արագածոտնի, Արթիկի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի թեմերի հոգևոր դասի և երիտասարդաց միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետներ:

 Եռօրյա կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին  զեկույցներ «Ժամանակակից աշխարհը և հակաքրիստոնեության դրսևորումները», «Աշխարհիկացումը և բարոյականության հիմնախնդիրները 21-րդ դարում», «Քրիստոնեական արժեհամակարգի դիտարկումը միջանձնային փոխհարաբերությունների կառուցվածքում», «Բարոյականության արժեքները Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման կոնտեքստում», «Քրիստոնեական ընտանիքի մոդելը ժամանակակից հասարակության կառուցվածքում» և այլ թեմաներով: Գիտաժողովի ավարտին մասնակիցները առիթ ունեցան հանդիպել և հարցեր ուղղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Եկեղեցին այն կառույցն է, որտեղ միավորվում են երկնայինն ու երկրայինը, հոգևորն ու նյութեղենը, տեսանելին և անտեսանելին, շոշափելին և անշոշափելին: Երկնայինը, հոգևորը, անտեսանելին և անշոշափելին անփոփոխ են Աստծո զորությամբ և բարեխնամությամբ հաստատված, սակայն աշխարհում փոփոխելի է երկրայինը, նյութեղենը, տեսանելին, շոշափելին: Աստված անփոփոխ է մարդու հանդեպ Իր սիրո և նախախնամության մեջ, սակայն մարդն է փոփոխական՝ աշխարհի փոփոխությունների մեջ: Աստված ինչպես պատվիրել է Իր հրեշտակներին ծնված օրվանից պաշտպանել յուրաքանչյուրին, երբեք չի փոխի Իր մտադրությունը աշխարհիկ իրողությունների պատճառով. եթե, օրինակ, հանկարծ աշխարհը որոշի, որ ռոբոտները մարդկանցից ավելի կարևոր են, կամ երբեք չի դադարի աղոթքով բժշկել մարդուն՝ եթե անգամ բժշկությունը հասնի իր զարգացման գագաթնակետին: Աշխարհի փոփոխություններն իզուր չեն շատ անգամ համեմատվում ալեկոծ ծովի հետ, որտեղ նավն անվնաս կերպով նավահանգիստ կարող է հասցնել միայն հմուտ նավապետը, որն ունի ծովի հետ և՛ խաղաղ, և՛ ալեկոծ վիճակում հարաբերվելու հմտությունը: Ճանաչել աշխարհի փոփոխությունները, տեսնել դրանց ազդեցությունը մարդկության զարգացման վրա, և՛ ճանաչելով, և՛ տեսնելով՝ իրականացնել քրիստոնյայի առաքելությունը՝ պատասխանատու լինել ոչ միայն ինքներս մեզ, այլև միմյանց համար:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները առիթ ունեցան հանդիպել և հարցեր ուղղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով հայրական հորդորներով և քաջալերանքով ուղղորդեց Եկեղեցու զավակների քրիստոնեական հետագա ընթացքը:

Ստորև ներկայացնում ենք գիտաժողովի լուսաբանաման նյութերը մամուլում:

Qahana.am-ի անդրադարձը՝ https://www.qahana.am/am/news/show/678711946?fbclid=IwAR2KMqc7EkzuDzdGWHijVlXz2mR65OFFUdIC09kJ3AwEwQf0F7w5iRQMwL0

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի անդրադարձը՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/974725876052717?__tn__=C-R

Հոգևոր կայքէջի (Տեր Համբարձումի կայքի) անդրադարձը՝ http://ter-hambardzum.net/mayr-athor-surb-ejmiatcnum-sksvec-yekeghecin-phophoxvogh-ashxarhum-martahraverner-ev-herankarner-xoragrov-konferanseh/?_utl_t=fb&fbclid=IwAR0v6D8QBX4iaXQLITlrGaZEyQToQJ4gLXQ3IirozJiIkk9KA0f0BNM0kiw

Panorama.am-ի անդրադարձը՝ https://www.panorama.am/am/shortNews/2018/11/24/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80-%D4%B1%D5%A9%D5%B8%D5%BC-%D5%8D-%D4%B7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6/1307813?fbclid=IwAR3Q5_uoBt346r4IfXSn9I_vKalYeD3Mw54jPM8K4GRWlkeHYABcYeSOsnw

Analitik.am-ի անդրադարձը՝ https://analitik.am/news/view/443228?fbclid=IwAR16W5umqyn0lRKPKA2wkaZA7TWCj9_fuY6J3s66hjjz-BaJJwMn2nkM9Ec

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s