Ուխտագնացություն Հառիճավանք, Մարմաշենի վանք

44996210_1111786898973834_7134013392452321280_nՍ. թ. հոկտեմբերի 28-ին «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը իրականացրեց ուխտագնացություն դեպի Հառիճավանք և Մարմաշենի վանք: Ուխտագնացության նպատակն էր ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրներին, նրանց պատմությանը և հոգևոր կյանքին: Հառիճավանքում մասնակցեցինք պատարագի, որից հետո զրույց ունեցանք Հառիճավանքի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի հետ: Զրույցի ընթացքում Տեր Հայրը պատասխանեց Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կարգին, հոգևոր սպասավորությանը վերաբերող հարցերին:

44976703_1111786932307164_9197659248769630208_nԱյնուհետև ուղևորվեցինք Մարմաշենի վանք, որը գտնվում է Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավարևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին: Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո Ախուրյան գետի ափին հոգևոր զրույց անցկացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի սան՝ Դավիդ սարկավագ Գիշյանը: Հոգևոր զրույցի թեման էր ուխտագնացության նշանակությունը հոգևոր կյանքի համար, մարդ-Աստված փոխհարաբերությունները: Հատուկ շնորհակալություն «Դիալոգ» ՀԿ ուխտագնացությունների համար պատասխանատու կազմակերպիչ Տիգրան Ստեփանյանին և բոլոր մասնակիցներին:

Աղբյուրը՝  «Դիալոգ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջ

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s