Ինչպես փրկել շարքային աղանդավորին

ԱՄՆ-ում երկար ժամանակ գոյություն ուներ այսպես կոչված «հակածրագրավորման» տխուր փորձառություն: Աղանդավորին առևանգում էին և հակառակ նրա կամքի պահում էին անմարդաբնակ վայրում, խոշտանգում էին՝ զրկելով քնից և ուտելիքից, զուգահեռաբար ներշնչելով նրան աղանդը վարկաբեկող տեղեկատվություն:

փոփոխված արժեքներՀակածրագրավորումը հաճախ իրականացնում էին մարդիկ, ովքեր ո՛չ միայն հոգեբանության հետ առնչություն չունեին, այլև ուղակի քրեականացված էին: Բազմաթիվ դեպքերում հակածրագրավորողները օգտվում էին մարդու անպաշտպանությունից, որպեսզի ինքնահաստատվեն և բավարարեն իրենց ստոր ցանկությունները, մասնավորապես հանդիպել են նաև կին աղանդավորների բռնաբարության դեպքեր:

ՀԱՄՈԶԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Արդյունավե՞տ էին արդյոք աղանդից «ազատագրելու» այս մեթոդները.

Իհարկե արդյունավետ էին նրանց համար, ովքեր հարստանում էին այն ծնողների վշտի հաշվին, որոնց երեխաները հայտվել էին աղանդում. մարդկանց առևանգելու և անազատության մեջ պահելու ծառայությունները թանկ արժեին: Վախենամ, որ նույն ծնողների և նրանց երեխաների համար այդպես չէր՝ անքնությունը, քաղցը, ֆիզիկական բռնությունը, հատուկ ընտրված ինֆորմացիայի երկարաժամ ներշնչումը կարող է ազդել միայն, եթե մարդ ինքը ընդունի իրեն պարտադրված ուղղվածությունը, տեսակետը, աշխարհայացքը:

Հակածրագրավորման պրակտիկան դադարեցվեց ոչ միայն դատական հայցերի ալիքի, այլև իր անարդյունավետության պատճառով:

ԱՂԱՆԴԻՑ ՄԱՐԴՈՒՆ ԲՌՆԻ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

աղանդ / sectԲավական դժվար է նաև համոզել կամ ապացուցել աղանդավորին, որ աղանդում գտնվելը վնասակար է նախ և առաջ հենց իր համար: Փորձեք համոզել ստալինիստ-թոշակառուին, որ Իոսիֆ Վիսարիոնովիչը վատ մարդ է, բացատրեք անչափահաս անարխիստին, որ ազատությանը զուգահեռ պետք են նաև սահմանափակումներ, և իրավաունքներին զուգահեռ կան նաև պարտականություններ: Մարդիկ՝ նույնիսկ անհերքելի փաստերին դեմառդեմ կանգնելով, դժվարությամբ են հրաժարվում իրենց համոզմունքներից:

ՄՆԱԼ ԿԱՊԻ ՄԵՋ

Եթե Ձեր բարեկամը հայտնվել է աղանդում, անիմաստ է փնտրել հրաշագործ մեթոդ նրան այնտեղից հանելու համար:

Գլխավորը՝ պետք է հարազատի հետ կապ պահպանել, լինել շփման մեջ:

Աղանդը, որպես կանոն, փորձում է համոզել իր հետևորդին, որ ծնողները, ընկերները, ամուսինները վերջինիս թշնամիներն են. չարի գործիքներ, որ խանգարում են իր փրկությանը, անհաջողակներ, որ խանգարում են իր հաջողությանը, հուսահատ անձեր, որ ուզում են իրեն ստրկացնել: Հենց այդ պատճառով պետք է ներդնել բոլոր ուժերը, որ ձեր հարազատը իրեն ձեզ հետ ապահով ու սիրով շրջապատված զգա:

Հնարավոր է և օգտակար կլինի (չնայած դա դժվար է), եթե դուք կարողանաք նրան աղանդին «համարժեք» այլընտրանքային առաջարկ անել՝ օրինակ, ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ավելի հաճելի մտերիմ հարաբերություններ: Իսկ հետո պետք է համբերատար սպասել: Հնարավոր է՝ աղանդավորները նեղացնեն ձեր բարեկամին: Հնարավոր է՝ նա հիասթափվի աղանդի քարոզած իդեալներից, ուսմունքից, առաջնորդներից, կամ հենց նույն աղանդը հասկանա, որ ձեր հարազատից իրեն էլ ոչինչ պետք չէ ու նրան դուրս հանի իր շարքերից՝ որպես մաշված ու անպետք նյութ:

Ի դեպ, խնդիրներից մեկը, որին բախվում է մարդը, ով որոշել է դուրս գալ աղանդից, այն է, որ վերջինս ուղղակի չունի վերադառնալու տեղ՝ ընկերները կորսված են, կարիերան փլուզված, հարազատների հետ հարաբերությունները մեկընդմիշտ խզված:

Որոշ մարդիկ (սովորաբար իրենց երեխաներին շատ սիրող ծնողները) վարվում են հետևյալ կերպ. աղանդի համար ստեղծում են բազմաթիվ խնդիրներ՝ ստիպելով նրան ետ տալ իրենց երեխային: Բայց, նախ՝ այս ճանապարհը չափազանց դժվար և վտանգավոր է, և երկրորդը՝ աղանդը կարող է հրաժարվել ձեր հարազատից, բայց արդյո՞ք նա կհրաժարվի աղանդից. այ դա մեծ հարց է: Չի բացառվում, որ երեխան վերջնականապես ատի ծնողներին, ովքեր խլեցին նրանից մարդկանց, ում նա համարում էր ընկերներ, համախոհներ, ուսուցիչներ:

ԹԱԿԱՐԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

աղանդ Աղանդ ընկնելու դեպքը համահունչ է հրդեհը մարելու տրամաբանությանը՝ հրդեհը հեշտ է կանխարգելել, քան թե մարել: Ուրեմն, ինչպե՞ս թույլ չտալ աղանդում հայտնվելը:

        Պետք է մարդու համար փակել ճանապարհները, որոնք աղանդ տանելու մեծ   հավանականություն ունեն:

Այդ ճանապարհների մեջ ակնհայտ է ցանկությունը՝ գտնել դյուրին, խորամանկ, շրջանցիկ ուղիներ, որոնք կտանեն դեպի առողջության, հարստության, սեռական բավարարվածության, հաջողության կամ փառքի:

 Հետաքրքրվածությունը՝

 – Էզոթերիկայով,

– այլընտրանքային բժշկությամբ,

 – հոգևորի փնտրտուքով,

 – առօրէրեականության ճնշող սահմաններից ելքի փնտրումով

նույնպես նպաստում և ուղի են հարթում վտանգավոր աղանդում հայտնվելու համար:

Պետք չէ խրախուսել զանազան՝ թվացյալ անվնաս «հոգևոր» պրակտիկաներով, մտքի ուժով, ձգողականության օրենքով, մեդիտացիայով, շամանիզմով, բիոէներգիայով, էքստրասենսորիկայով հետաքրքրվածությունը: Եթե դուք տեսնում եք , որ ձեզ համար թանկ մարդը ինչ-ինչ հեշտ ճանապարհների փնտրտուքի, հրաշագործ դեղամիջոցի, «արդյունավետ» հոգևոր պրակտիկաների, մտահորիզոնի ընդլայնման, ներթափանցող ենթագիտակցության, ներքին ներդաշնակության և այլն ուսումնասիրության և առավել ևս՝ կիրառման մեջ է խորացել, շտապեք հակահրդեհային միջոցներ ձեռնարկել:

Ի ուրախություն մեզ, այսօր և՛ գրախանութներում, և՛ համացանցում, բավականին նյութեր կան, որոնք արագ բացահայտում են սուտ քարոզիչներին, էզոթերիկ «գործարարներին» և հոգեբանական կեղծարարներին: Գիտական աշխարհայացքը իրապես բազմաթիվ դեպքերում ի զորու է պաշտպանել մարդուն առաջին հայացքից անվնաս էզոթերիկ, էքստրասենսոր և օկուլտ պրակտիկաներից:

Դժվար թե մարդը, ով գիտի, թե ժամանակակից ֆիզիկայի տեսանկյունից ինչ է էներգիան և դաշտը, տարվի բիոդաշտերի և բիոէներգիայի սուտ գիտական սահմանումներով, իսկ մարդը, ով ծանոթ է քիմիային և դեղագործությանը, չի խաբվի հրաշագործ պատրաստուկներով:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

10172640_1406750536269679_2184891862665703253_nԱրդյունավետ կլինի մարդու միտքը կտրել գեոպատոգեն գոտիների, էներգետիկ դաշտերի փնտրումից և ուղղորդել դեպի արվեստ: Հաճախ գեղեցիկ տեսարանի կամ կառույցի մասին սեփական էմոցիաները արտահայտելու անկարողությունը ձևավորում է տարատեսակ «էներգետիկ» զգացողություններ: Ժամանակակից աշխարհը անհատին տալիս է հնարավորություն՝ ոչ միայն տիրապետել նկարելու, նկարահանելու, բանաստեղծություններ և երաժշտություն գրելու արվեստին, այլև շրջապատի հետ իր ստեղծագործությանների պտուղները կիսելու բազմաթիվ տարբերակներ:

Իհարկե, տարատեսակ խաբեբաներից պետք է զգուշանալ այս ճանապարհին էլ: Որոշ «գուրուներ» խոստանում են ձեզ նկարել սովորեցնել երեք սեանսի ընթացքում՝ աջ կիսագնդի ակտիվացմամբ կամ ենթագիտակցության մեջ ինչ-որ տեղ քնած ստեղծագործական ռեսուրսների արթնացմամբ:

Հաճախ պարզագույն հետաքրքրվածությունը Չինաստանով, Ճապոնիայով, Հնդկաստանով, Տիբեթով մարդուն տանում են աղանդ: Այդ պարագայում կարող է շատ օգտակար լինել համապատասխան հիմնավոր կրթության ձեռքբերումը: Այո՛, շատ հաճախ նույն Տիբեթի՝ Չինաստանի կողմից գրավված, կամ անգլիացիների կողմից գրավված Հնդկաստանի իրական պատմության իմացությանը ամբողջովին ցրում է էզոթերիկ իլյուզիան խորհրդավոր մահաթմաների մասին, ովքեր ընդունակ էին մեկ շարժումով (հայացքի, ձեռքի և այլ) սպանելու:

Ալեքսանդր Նեվեեվ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դեստրուկտիվ կուլտերի և թրենինգների մասնագետ

(թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Մանուկյանի)

Կարդացե՛ք նաև Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը հայտնվել է աղանդում

Advertisements

One comment on “Ինչպես փրկել շարքային աղանդավորին

  1. Pingback: Ինչո՞ւ են Եհովայի վկաներն անդադար քարոզում աշխարհի վերջը | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s