Մտավոր և հոգեկան առողջության հիմքերը

Սկիզբը՝ այստեղ

gene-implicated-schizophrenia-risk-also-associated-risk-cannabis-dependence-1349992406Ձեզ ենք ներկայացնում 13 կետերից բաղկացած մտավոր և հոգեկան առողջության հիմքեր, որոնք մշակվել են քրիստոնյա հոգեբանների կողմից և ուղղված են նախ և առաջ այն մարդկանց, ովքեր ուզում ենք փոխել իրենց կյանքը և ազատվել աղանդի և/կամ անհատի անցանկալի ազդեցությունից, ինչպես նաև վերանայեն իրենց ներքին որոշ համոզմունքներ.
1. Առողջ դատողությունն ԱՐԺԵՎՈՐՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին աշխարհից սեփական անձի արժևորման սպասումը։ Մենք բոլորս կախված ենք ուրիշների կարծիքներից. սպասում ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ ասի, թե մենք գեղեցիկ ենք, խելացի, հավատացյալ։ Սակայն հիշեք` եթե այլ մարդիկ պիտի իրենց խոսքերով ձեզ արժևորեն, ապա նրանք էլ իրավունք ունեն ձեզ արժեզրկելու։ Աստված, ձեզ ստեղծելով, արդեն արժևորել է ձեզ։
2. Առողջ դատողությունն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին հանգամանքներից կախվածությունը։ Շատ մարդիկ իրենց անվտանգ են զգում այն դեպքում, երբ ղեկավարում են, կամ ղեկավարվում են, կամ պարտադիր անդամակցում են որևէ խմբին կամ ընկերությանը։ Սակայն դրա արդյունքում իրենք կորցնում են իրենց անհատականությունը, ազատությունը, անձի ամբողջականությունը։
3. Առողջ դատողությունը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ լինելն է սեփական զգացմունքների, տրամադրության, կյանքի և գործողությունների համար։ Մենք ոչ մեկին չենք կարող փոխել, բացի մեզանից։ Աստված մեզ իշխանություն չի տվել այլոց կյանքերի վրա, այլ միայն մեր սեփական կյանքի։ Մի փորձեք պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, փոխել դիմացինին, մեղադրել հասարակությանը, եկեղեցուն, կառավարությանը։ Դուք ինքներդ եք ընտրում ձեր կյանքի ճանապարհը, ձեր զգացմունքները տարբեր հանգամանքներում։
4. Առողջ դատողությունը ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԱԼԵԼՈՒ կարողությունն է։ Իրական խոնարհություն է պետք՝ տեսնելու այն սխալ համոզմունքները, որ ունես։ Երբ մարդ եսասեր է և ոչ մեկի չի վստահում, հարձակվում է յուրաքանչյուր քննադատության վրա, վիրավորելով պաշտպանում է իր կարծիքը. սա հպարտություն է։ Հպարտությունը համոզմունքն է այն բանի, որ այն, ինչ ես անում եմ և ինչին հավատում եմ, հենց դա է ճշմարտությունը։ Փորձեք լսել ձեզ իսկապես սիրող մարդկանց դիտողությունները։
5. Առողջ դատողությունը ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է` ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ Պետք է կարողանալ պայքարել, փոխվել և համբերել, երբ ապրելն ահնարին է, երբ տխուր է, պատել են վախերը, երբ անհասկանալի է ապագան և երկար ժամանակ է պահանջվում՝ որևէ փոփոխություն տեսնելու համար։ Շատ մարդիկ իրենց կյանքում ուզում են տեսնել որևէ գործողության արդյունքները հենց հիմա, այս պահին։ Նրանք ապրում են պարզ մանկամիտ իրականության մեջ` <ուզում եմ հենց հիմա> կարգախոսով կամ բանաձևով։ Շատ աղանդներ օգտագործում են այդ մեխանիզմը` <հենց հիմա Սուրբ Հոգին այստեղ է>, <հենց այս պահին բժշկություններ են կատարվում>, <հենց հիմա կազատագրվեք ձեր բոլոր թերություններից, վախերից, հիվանդություններից>, <հենց հիմա Հիսուսին Տեր ընդունեք և անմիջապես փրկված եք> և այլն կանչելով։ Բայց պետք է հաշվի առնել, որ մարդն իր դժվարությունները մեկ վայրկյանում չի ձեռք բերում, սակայն ուզում է մեկ վայրկյանում ազատագրվել դրանցից։
6. Առողջ դատողությունը սեփական անձից և ուրիշներից ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ճիշտ գնահատականն է, անհաջողությունների կամ դժվարությունների հաղթահարման դեպքում սեփական անձի նկատմամբ ներողամտությունն է։ Պետք չէ խորացնել մեղքի զգացողությունը կամ կենտրոնանալ դրա վրա (ինչպես կատարվում է հոգեգալստական շարժումներում), կամ հակառակը` կարծել թե կատարյալ քրիստոնյա եք, և ամեն բան ճիշտ եք անում (ինչպես շատ խարիզմատիկ շարժումներում), այլ փորձել գիտակցել սեփական սխալները, սովորել դրանցից և շարժվել առաջ։
7. Առողջ դատողությունը ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎԻ հավասարակշռությունն է կյանքում, երբ կյանքի և մարդկանց գնահատման համար չի օգտագործվում միայն միտքը կամ զգացմունքները։ Անառողջ մտածելակերպ է, երբ մարդը հույսը դնում է միայն իր զգացմունքների վրա կամ մարդկանց գնահատման համար օգտագործում է միայն ռացիոնալ, վերլուծական մոտեցումներ։ Զգացմունքները չեն կարող փոխանցել մարդկանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ` <Եթե այսպես եմ զգում, ուրեմն իրավիճակը այդպիսին է>. զգացմունքներն ընդամենը վերարտադրում են ձեր ենթագիտակցական համոզմունքները։ Չի կարելի նաև թաքնվել միայն մտավոր վերլուծությունների ետևում։ 
8. Առողջ դատողությունը սեփական ԱՆՑՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Փակվելով անցյալի հիշողությունների և սխալների մեջ՝ դուք չեք կարող երջանիկ լինել։ Ապրելով անցյալով՝ դուք այն տեղափոխում եք ձեր ներկա և ապագա հարաբերությունների մեջ։ Շատ աղանդներում անձին կենտրոնացնում են իր անցյալում կատարած սխալների վրա և չտալով դրա մասնագիտական հոգեբանական լուծումը՝ անձին դրդում են նույն գործողությունների և սխալների իրականացմանը ողջ կյանքի ընթացքում։
9. Առողջ դատողությունը ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔՆ Է։ Սեփական փրկության փոխարեն պետք չէ ուրիշներին <փրկություն> պարտադրել կամ հասուն մարդու փոխարեն ընտրություն կատարել։ Հարգու՞մ եք արդյոք դիմացինի ընտրությունը, թե, եթե ձեզ նման չի մտածում, նեղանում եք, հեռացնում նրան ձեր կյանքից։ Կարողանու՞մ եք ընդունել դիմացինի <ոչ>-ը։ Շատ աղանդներում սուր քննադատության է արժանանում այն մարդը, ով որևէ մեկի օգնության խնդրանքին կամ հրավերին <ոչ> է պատասխանել։ Ինչու՞ ձեր ինքնավստահ զգալու համար բոլորը պիտք է պարտադիր համաձայնվեն ձեզ հետ։
10. Առողջ դատողությունը ՓԱՓՈՒԿ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է, որը սիրով, առանց բարկության, ագրեսիայի և մանիպուլյացիայի ճշմարտությունը փոխանցելու կարողությունն է։
11. Առողջ դատողությունը ԶԱՐԳԱՑՈՂ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ, որոնք տալիս են ապահովության և իմաստ ունեցող ապագայի զգացողություն, այլ ոչ թե դատարկ և սին զբաղմունքներով լծվելու հեռանկար։ Ունե՞ք արդյոք կյանքի նպատակներ, գիտակցու՞մ եք՝ ՈՎ ԵՔ ԴՈՒՔ, դեպի ուր եք շարժվում, որն է ձեր վերջնակետը։ Արդյո՞ք դուք եք մշակել ձեր կյանքի նպատակները, թե՞ ուրիշ մարդիկ են դա արել։ Մի գուցե ուրիշի կյանքո՞վ եք ապրում, ընթանում եք ջրի հոսանքի հե՞տ։ Դուք պիտի նպատա՛կ ունենաք ձեր կյանքում։
12. Առողջ դատողությունը ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՝ <ՄԵՐ ՀՈԳՈՒ ՀԱՆԴԵՐՁԻ> ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼՆ Է։ Պետք է հոգուն զուգահեռ կարողանալ զգալ նաև մարմնի պահանջները, պաշտպանել այն, ժամանակին ապահովել անհրաժեշտ սնունդով և ֆիզիկական վարժություններով։ Մարմնի անառողջ վիճակը գիրությունն է կամ հյուծվածությունը։ Պետք է ուշադիր լինել և մարմնին համապատասխան ժամանակներում հանգիստ տալ՝ վերականգնվելու համար։ Այն չի կարող անդադար աշխատել բարձր լարվածությամբ։
13. Եվ վերջապես, առողջ դատողությունն ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԵ ՈՒՄ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ, ԻՍԿ ՈՒՄ՝ ՈՉ։ Միամիտ վստահությունը վտանգավոր է այս աշխարհում, որը լեցուն է սուտ մարգարեներով, մանիպուլյատորներով և հավատքի վրա գումարներ աշխատելու պատրաստակամություն ունեցող խաբեբաներով։ Ձեր վստահությունը պետք է վաստակել, որից հետո դուք կարող եք վստահել որևէ մեկին ձեր մարմինը, սիրտը, մտքերը, ընտանիքը, ֆինանսները։ Զոհ-մարդն է ասում է <այո> այն դեպքում, երբ պիտի ասվեր <ոչ, ոչ մի դեպքում, երբեք>։
էզոթերիկ խզումԻրենց չիմացության, անհոգության, միամտության պատճառով շատ մարդիկ Աստծուն հետևելու փափագով զոհ են դառնում աղանդների ձեռքին, ինչի հետևանքով Աստծուն ծառայելու փոխարեն սկսում են ծառայել մարդուն։ Դրա համար պետք է.
• Խուսափել մարդուն մեծարելուց և երկրպագելուց, անգամ եթե նա արտասովոր է թվում,
• Երբեք չթաքցնել ճշմարտությունը և սուտ չխոսել,
• Շատ ուշադիր լինել և չհետևել տարբեր տեսակի տեսիլքներին, մարգարեություններին, հայտնություններին, երազների բացատրություններին,
• Չշտապել գործել, եթե կասկածներ ունեք Աստծո կամքի վրա,
• Պատրաստ լինել ընդունել սխալները, թողնել ամեն բան և ամեն ինչ սկսել նորից։
Եվ վերջում մի քանի խոսք այն մարդկանց, ովքեր տվյալ պահին գտնվում են աղանդներում։ Հասկանալի է, թե խաբկանքը հայտնաբերելուց հետո ինչ դժվար է ընդունել սեփական սխալը և կտրուկ քայլերի դիմել։ Մի կողմից բոլորը պնդում են, որ դուք սխալ տեղում եք գտնվում, մյուս կողմից այնտեղ են ձեր բոլոր ընկերները, հաճախ՝ ընտանիքը, և ամաչում եք, ոմանք գուցե նույնիսկ վախենում հետագա խոսքերից, հայացքներից, ծաղրանքներից։ Այս դեպքում խմբից դուրս գալը ձեզ համար նշանակելու է ընկերների կորուստ, արհամարհանք, որոշ ժամանակ միայնակություն։ Սակայն դուք ունեք երկու ճանապարհ` մնալ զոհի կարգավիճակում, ապրել ուրիշի կյանքով և կամ ուժ, զորություն գտնել և դուրս գալ, ապրել Աստծուց տրված ճշմարիտ քրիստոնյայի ձեր սեփական կյանքով։ Այն մարդիկ, որոնք գնտվում են աղանդներում, միշտ վախ ունեն դժվարությունների, ցավի, փոփոխությունների հանդեպ, մանավանդ եթե արդեն մեկ անգամ դժբախտություն են ապրել և այժմ կարծում են, թե գտել են իրական սեր և երջանկություն։ Սակայն յուրաքանչյուր մարդու իր կյանքի ընթացքում կարող են հանդիպել դժբախտություններ, ցավ, անգամ անցանկալի մահեր, տառապանք (նույն Ս. Գիրքն էլ նման բան չի ասում. արժե հիշել թեկուզ աղքատ Ղազարոսի դրվագը և Աբրահամի խոսքը տանջվող հարուստին։ <Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես> Ղուկ. 16.25) և դրանցից արհեստականորեն փախչելը, ձևացնելը, թե չկան, նշանակում է ապրել սուտ կաղապարի մեջ, քանի որ դրանք կյանքի մի մասն են։ Այո, դժվար է փոխվել և բաց թողնել սովորական դարձած բաները, մանավանդ եթե կարծում եք, որ կյանքը մշտական ուրախություն է, տոն և ցնծություն։ Սակայն փոփոխություններն իրական կյանքի բնույթն են, ինչն Աստված մեզ սովորեցնում է նույնիսկ բնության միջոցով` ամեն աշուն տերևները թափվում են, ճյուղերը չորանում, ձմռանը սառչում, սակայն գարնան առաջին իսկ շնչով կրկին բողբոջում են, կանաչում և ծաղկում։ Կյանքի դժվարությունները ունենք իրենց իմաստը` Բ. Տիմ. 1.12 <Ահա թե ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, քանզի գիտեմ, թե ում եմ հավատացել և վստահ եմ, որ նա կորող է իմ ավանդը պահել մինչև այն օրը>: Դժվարություններով անցած մարդիկ ունեն կյանքի յուրահատուկ ճկունություն։ Ազնի՛վ եղեք ինքներդ ձեզ հետ, մի՛ վախեցեք կյանքի դժվարություններից (հիշե՛ք՝ <ինչքան, որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի (Բ. Կորնթ. 1.5), մի՛ թաքնվեք սուտ երջանկության զգացողություն պարգևող պատերի ետևում, այլ փնտրե՛ք իրական հավատքը. Քրիստոսի իրական եկեղեցին և ներդաշնակություն կգտնեք ձեր և Աստծո միջև, չէ՞ որ առաքյալն էլ է ասում. <Եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին> (Հռոմ. 8.17):

Մարիամ Երանյան
Advertisements

One comment on “Մտավոր և հոգեկան առողջության հիմքերը

  1. Pingback: Անբարոյական պահվածքը՝ Աստծուց տրված փորձություն, իսկ արծաթասիրությունը՝ ֆինանսական օրհնություն. Բարի գալուստ աղանդ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s