Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց. մանիպուլյացիոն մեթոդներ

Մանիպուլյացիա, աղանդԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Խորհրդային Միության կազմում ներգրավված երկրների համար սկսվեց փորձությունների և տառապանքների մի նոր ալիք: Դրանք բազմաթիվ կրոնական, հոգեբանական, օկուլտ աղանդների ներխուժումներն էին, որոնք, եվրոպական երկրներում անհաջողությամբ “ավարտելով” իրենց գործունեությունը, նետվեցին դեպի տանջված, հոգևոր սննդից երկար տարիներ զուրկ մնացած, ավտորիտար գաղափարախոսության ենթարկված, սիրո և խաղաղության կարիք ունեցող, աղանդների մասին պատկերացում չունեցող ժողովուրդները: Իհարկե առաջին ալիքի կրողը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը, հետո նոր, սովորության համաձայն, ցանցն սկսվեց տարածվել այլ երկրներում: Աղանդների գործունեությունը հաջողվում է ոչ թե այն պատճառով, որ նրանք հիմնված են բարձր և վեհ կրոնական գաղափարախոսությունների վրա (որպես կանոն՝ իրենք այդպես են ներկայացնում), այլ այն պատճառով, որ նրանք կարողանում են հմտորեն կառավարել մարդկային թուլությունները և օգտագործել դրանք իրենց նպատակների համար: Նախքան քարոզչություն սկսելն ուսումնասիրվում է բնակչության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը և մշակվում է համապատասխան ռազմավարություն: Օրինակ, եթե խորհրդային ժողովուրդը սովոր էր լսել, թե ինչպես են վատաբանում “տերտերներին”, ապա բոլոր աղանդներն իրենց գործունեությունն սկսեցին եկեղեցու և քահանաների թերությունները մատնանշելով: Խորհրդային մարդը պատասխանատու չէր իր գաղափարախոսությունների և առհասարակ իր կյանքի համար: Նրա փոխարեն այդ պատասխանատվությունը կրում էր պետությունը: Պետությունն էր որոշում՝ ինչպես ապրել, ինչ հագնել, ինչ ուտել, ուր գնալ, ինչ մասնագիտություն ստանալ, ինչ բարոյական նորմերի հետևել: Ամեն բան պլանավորված էր առնվազն 5 տարի առաջ, և տրամադրվում էր մեզ դպրոցի, գրականության, ԶԼՄ-ների միջոցով:

Շատ աղանդավորական կառույցներ համոզված են, որ յուրաքանչյուր երկրում ավետարանչությունն արդյունավետ է, եթե դրա համար կան պատրաստված անձինք հենց այդ ժողովրդի միջից` տվյալ ժողովրդի արժեքներին համապատասխան մտածողությամբ: Դա էր պատճառը, որ նրանք, օգտագործելով մանիպուլյացիայի պարզ մեթոդներ, ընտրեցին և դաստիարակեցին համապատասխան “լիդերների” մի սերունդ: Տարբերությունը առինքնող չէր, որովհետև մանիպուլյատորներ էին և’ Լենինը, և’ Ստալինը, և’ Բերիան, և’ Խորհրդային Միության գրեթե բոլոր առաջնորդները: Կան ընդհանուր մոտեցումներ, որով աղանդավորական առաջնորդները կարողացան ներկայանալ ժամանակաշրջանին համապատասխան. գրեթե բոլոր աղանդների ղեկավարները հանդես եկան որպես խորհրդային իշխանություններից հավատքի պատճառով տուժած, դժվար կյանք կամ հանցավոր ճանապարհ անցած անձնավորություններ, որոնք ապաշխարության արդյունքում դարձել են Աստծուն, և իրենց կյանքը փոխվել է:

աղանդ / sectԱղանդավորական հարձակման համար դա ճիշտ ռազմավարություն էր, որովհետև երկիրը գտնվում էր անցումային շրջանում. խորհրդայինը մերժվում էր, նախկինում հաջողության չհասած և հանցագործ կյանքով ապրող մարդիկ հարստանում էին, բիզնեսներ ստեղծում, ինտելիգենցիան խեղճացած վիճակում էր, կրթության դերը նվազել էր, ոչ ոք չէր զարմանում, երբ կիսագրագետ միսիոներներն աստվածաշնչյան դպրոցներ էին հիմնում և ուսուցանում: Աղանդավորական գործունեությունը և երկրի զարգացումը համահունչ ընթացք ունեին: Ապագա “լիդերներին” տեսան, ընտրեցին, վարժեցրին և զինեցին համապատասխան հմտություններով, մղեցին համարժեք գործունեության` այն կեղծ տեսլականով, թե իբր իրենք Աստծուն և հայ ժողովրդին են ծառայում: Իսկ ինչպիսի՞ հոգեբանական մեխանիզմներ, մեթոդներ, տեխնոլոգիաներ են օգտագործվում աղանդավորական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի վարքի և գիտակցության պլանավորման, ծրագրավորման և համապատասխան իրավիճակում գործելու համար: Սա մի հարց է, որը հուզում է ոչ միայն հոգեբաններին, սոցիոլոգներին, այլ նաև քայքայիչ աղանդներից տուժած անձանց և նրանց մտերիմներին: Դժվար չէ նկատել, որ աղանդավոր լիդերը պետք է իր անձնային տիպով բավարարեր բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվում են “հեղինակություն-մանիպուլյատորի” կողմից: Թե գործունեությունը և թե այն իրականցնող սուբյեկտը պետք է բավարարեն այն հիմնական չափորոշիչներին, որոնք ներկայացվում են այս կամ այն գաղափարախոսության “լույսի” տակ: Այդ չափորոշիչներից կարելի է առանձնացնել անձի մանիպուլյատիվ կարողությունները: Մանիպուլյացիայի միջոցով ստեծվում է “իրականության խեղաթյուրման դաշտը”, որը հնարավորություն է տալիս կառավարել մարդկանց՝ ըստ աղանդի համապատասխան նպատակների: Նախ, ի՞նչ է մանիպուլյացիան, ո՞վ է մանիպուլյատորը, և ի՞նչ կապ ունի մանիպուլյացիան աղանդների հետ: “Մանիպուլյացիան” որևէ անհատի հոգեկանի վրա ազդեցությունն է, որը, համեմատած մյուս հոգեկան ազդեցությունների, ունի այն առանձնահատկությունը, որ մանիպուլյատորը ձգտում է թաքցնել իրական միտումները և ձգտումները։ Հոգեբան Է. Շոստրոմը դիպուկ կերպով նշում է, որ մանիպուլյացիաները դարձել են մեր առօրյա կյանքի մի մասը այնպես, որ մենք դադարել ենք դա նկատել: Սոցիալական դիմակներն օգտագործվում են կյանքի տարբեր սցենարների համապատասխան:

20-րդ դարի շուկայական հարաբերությունների զարգացումը բերեց այն բանին, որ մարդն այլևս դիտվում է որպես շուկայի մի մասնիկ. վաճառողի համար նա հավանական գնորդ է, դերձակի համար` կոստյում, բանկիրի համար` բանկային հաշիվ, աղանդավորական առաջնորդի համար` հերթական զոհ: Մանիպուլյատորին բնորոշ գծերից մեկը մակերեսային զարգացումն է, որի նպատակն է ազդեցություն թողնել մարդկանց վրա` նրանց կառավարելու համար: Սակայն պարադոքսն այն է, որ որքան շատ է նա սիրում կառավարել, այնքան նրա մեջ մեծ է մեկ այլ անձնավորության կողմից կառավարվելու ձգտումը: Ընդ որում, նա փնտրում է որևէ հեղինակություն, որի կարծիքի հիման վրա ձևավորվում է նրա ինքնագնահատականը: Լավը որակվում է այն, ինչ հաճելի է հեղինակություն-անձին, վատը` այն ինչը ընդունելի չէ նրա համար: Այսպիսով, երբ նա թույլ է տալիս որևէ մեկին իր փոխարեն որոշումներ կայացնել, կորցնում է իր անձի ամբողջականությունը և բաժանվում է ինքն իր մեջ, պառակտվում է: Որևէ մեկի կողմից թելադրված և ներշնչված բարոյական արժեքները և սկզբունքները բերում են մերժման և երկատման հոգեվիճակի, որովհետև անձը կանգնում է որոշման առաջ` իր որ կողմերն են լավը և որոնք վատը: Պարզ է, որ նա ջանում է ընդունել իր “լավ կողմը”, իսկ “վատը” դաժանորեն մերժել: Սակայն վտանգավոր է մերժել սեփական բնությունը, պետք է ընդունել մարդկային բնության բոլոր արտահայտումները: Հայտնի հոգեբան Է. Ֆրոմը ասում էր, որ իրերը հնարավոր է մասնատել և մանիպուլյացիայի ենթարկել՝ չվնասելով նրանց բնությունը, սակայն մարդն իր չէ, նրան հնարավոր չէ մասնատել՝ առանց նրան վնասելու և քայքայելու: Դրա համար են հոգեբաններն ու աղանդագետներն աղանդներին կոչում “քայքայիչ”: Ֆ. Փերլզն այս հարցի վերաբերյալ նշում է, որ յուրաքանչյուրիս մեջ կա երկու սկիզբ` “շունը վերևում” և “շունը ներքևում”: “Շունը վերևում” վիճակն ակտիվ սկիզբն է, որն արտահայտվում է ղեկավարելու, իրեն ենթարկելու, հեղինակությամբ ճնշելու ձգտումով: “Շունը ներքևում”-ը պասիվ սկզբունք է, որն արտահայտում է մարդու ենթարկվելու, համաձայնվելու և լսելու կարիքը:

Երկու սզբունքներից յուրաքանչյուրը կարող է արտահայտվել կամ մանիպուլյացիով, կամ ստեղծագործությամբ: Ընդ որում, մենք բոլորս կարող ենք լինել մանիպուլյատորներ, սակայն մանիպուլյատիվ վարքն անհրաժեշտ է վերափոխել ակտուալիզացված վարքի: Ակտուալիզատորը հոգեբանության մեջ մանիպուլյատորի հակառակ հասկացությունն է: Ակտուալիզատորի կյանքի հիմնական դիրքորոշումն է գիտակցել իր սեփական և մյուս մարդկանց ինքնությունը: Եկեք դիտարկենք մանիպուլյատորի և ակտուալիզատորի հակադարձ բնութագրումները: Մանիպուլյատորի հիմնական բնութագրիչներն են. 1. Սուտ, կեղծիք, խաբկանք. Մանիպուլյատորը խաղում է դերեր, փորձում է տպավորություն թողնել, օգտագործելով տարբեր մեթոդներ, ձևեր, մոտեցումներ: Իրական զգացմունքներ չի ապրում, այլ մանրակրկիտ ընտրում է իր հույզերը և արտահայտում դրանք հանգամանքներից ելնելով: 2. Անգիտակցվածություն, անտարբերություն, ձանձրույթ: Չի գիտակցում կյանքի իրական իմաստը, ունի “թունելային” մտածողություն, այսինքն՝ տեսնում և լսում է այն, ինչ ուզում է տեսնել կամ լսել: 3. Վերահսկողություն, փակվածություն, դիտավորություն. Իր համար կյանքը շախմատի խաղ է: Փորձում է վերահսկել իրավիճակը, սակայն իրեն էլ ինչ-որ մեկն անդադար վերահսկում է: Արտաքինից պահպանում են հանգստություն, որպեսզի դիմացինից թաքցնեն իրական պլանները: 4. Ցինիզմ, անհավատություն: Չի վստահում ոչ մեկին, ոչ իրեն, ոչ այլոց: Մարդկանց բաժանում է երկու մեծ խմբերի` նրանք, ովքեր վերահսկվում են, և նրանք, ովքեր վերահսկում են: 

Ակտուալիզատորի բնութագրիչներն են. 1. Ազնվություն, թափանցիկություն, անկեղծություն, վավերականություն: Կարող է ազնիվ լինել յուրաքանչյուր զգացմունքի մեջ, ինչպիսին էլ որ դա լինի: 2. Գիտակցվածություն, ապրումակցում, կենսուրախություն, հետաքրքվածություն: Լավ տեսնում է և լսում է ինքն իրեն և այլոց: 3. Ազատություն, ինքնաբերականություն, շիտակություն: Ունի իր պոտենցիալն արտահայտելու ազատություն: Նա պատասխանատու է կյանքում իր կայացրած որոշումների համար: 4. Վստահություն (հավատք, համոզմունք): Խորությամբ հավատում է իրեն և այլոց: Ձգտում է կյանքի հետ կապ հաստատել, այլ ոչ թե կտրված լինել և դժվարությունները փորձել հաղթահարել տվյալ պահին, տվյալ տեղում: Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է ամփոփել, որ ակտուալիզատորը փնտրում է իր մեջ բացառիկություն և ինքնություն: Իսկ մանիպուլյատորն իր անհատականությունը թաքցնում է խորքում և կրկնօրինակում, բազմացնում է որևէ մեկի վարքային մոդելը: Դիտելով աղանդների ղեկավարների վարքագիծը՝ կարելի է եզրակացնել, որ նրանք կրկնօրինակում են ամերիկյան արտահայտման մոդելները: Ակտուալիզատորը կյանքը դիտում է որպես զարգացման ընթացք: Պարտությունները դիտվում են որպես ժամանակավոր դժվարություններ: Նա ամբողջական անձ է, նրա հիմնական դիրքորոշումն անհատականության գիտակցումն է: Մանիպուլյատորը մասնատված անձ է: Նրա գործողությունները հիմնված են այն բանի վրա, որ իր սեփական անկատարությունը կարող է հաղթահարվել իր և շրջապատի հետ պատերազմելով: Իր համար կյանքը պատերազմ է՝ իր սեփական ռազմավարությամբ, մարտավարությամբ, տեխնիկաներով և խաղերով, որոնք անհրաժեշտ են իրեն՝ պաշտպանական մեխանիզմներ ստեղծելու և գոյատևելու համար: Մարդ-մանիպուլյատորը տարբերվում է. նա աչքի է ընկնում կեղծավորությամբ, ունի իրականության իր սեփական շեղված ընկալումը և փորձում է մարդկանց հարմարեցնել այդ պատկերացմանը, վերահսկել նրանց, օգտագործել և ծառայեցնել սեփական նպատակներին: Մանիպուլյատորներն ի վիճակի չեն ըմբռնելու իրենց գիտակցության ողջ խեղաթյուրված վիճակը: Ի տարբերություն մանիպուլյատորի՝ ակտուալիզատորը համագործակցում է մարդկանց հետ հավասարության սկզբունքով:

Մարիամ Երանյան

Շարունակությունը՝ այստեղ

Աղբյուրը

Կարդացե՛ք նաև Մանիպուլյատիվ մեխանիզմների օգտագործումը քայքայիչ կրոնական կազմակերպություններում

Advertisements

2 comments on “Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց. մանիպուլյացիոն մեթոդներ

  1. Pingback: Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց և որոնք են Արթուր Սիմոնյանի սիրած մանիպուլյացիոն մեթոդները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդակ

  2. Pingback: Ինչպես են աղանդավորական կառույցները կառավարում մարդկանց և որոնք են Արթուր Սիմոնյանի սիրած մանիպուլյացիոն մեթոդները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s