Եհովայի վկաները և նրանց քարոզչության նոր երանգները

Եհովայի վկաներ

Եհովայի վկաները՝ Երևանում քարոզչություն իրականացնելիս:

Ընդամենը երեք օր է անցել ՌԴ-ում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացումից: Եվ այսօր արդեն, երեք օր անց, Երևանի կենտրոնական փողոցներում շրջում էին կազմակերպության ռուս գործակալները հայ աղանդավորների հետ՝ ՌԴ-ում արգելված ստենդերը տեղադրելու համար կենտրոնական լավ վայրեր հայթայթելու նպատակով՝ Մաշտոցի պողոտա, Օպերայի տարածք, այգիներ, Աբովյան փողոց, Ծիծեռնակաբերդ:
Պարզ էր, որ ՌԴ-ում արգելված կազմակերպության ներկայացուցիչները և գրականությունը ուղիղ կերպով հայտնվելու էին Հայաստանում: Սակայն ինչու՞ մենք գործողություններ չենք ձեռնարկում: Ինչու՞ պետք է ամեն տեղ արգելված զիբիլին մենք «էստի համեցեք» ասենք: Հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը որևէ գործողություններ չի կիրառում այդ աղբի ներթափանցումը մեր երկիր կասեցնելու կամ վերահսկելու ուղղությամբ: Եվ աբսուրդն այն է, որ պատերազմական երկիր չհանդիսացող Ռուսաստանում էքստրեմիստական համարվող կառույցը և դրա կողմից հրատարակվող գրականությունը չգիտես ինչու մեր՝ պատերազմող երկրում, անարգել տարածվում է և բարգավաճաում, և համարվում է կրոնական բնույթի գրականություն: Եվ ՌԴ-ից ուղղորդվելովՙ էլ ավելի ագրեսիվ քարոզներ են սկսել իրականացվել՝ շատացնելով ստենդները, վիրավորելով մարդկանց և այլադավաններին: Շատ վաճառված իրավապաշտպաններ փորձում են ներկայացնել, թե Եհովայի վկաները ճնշված են Հայաստանում և պաշտպանության կարիք ունեն: Երբևէ նրանց հետ շփված մարդիկ կապացուցեն, որ նրանք ոչ միայն ագրեսիվ են և անհանդուրժող բոլոր մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, այլ նաև անօրինական ձայնագրում են, վախեցնում են և պետական կառավարման մարմինները օգտագործում են իրենց «ճշմարտությունը» ապացուցելու համար («ոստիկաններին կկանչենք ձեզ կձերբակալեն»: Ես իհարկե ուրախ կլինեի, որ կանչեին, բայց դա միայն զզվելի սպառնալիք էր): Եվ դա այն երկրի պետական մարմինները, որի պետականությունը և ազգությունը չեն ընդունում, որը պատրաստ են դավաճանել ամեն վայրկյան, որի համար չեն ուզում պայքարել և զենք կրել, և որի արժեքները տրորում են ամեն օր իրենց գաղափարների տարածումով:
P.S. Ի դեպ ՌԴ եհովայի վկաները ընտանիքներով են եկել, պատկերացրեք քանակը:

Ալմաստ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s