Զգուշացում Կունդալինի յոգայի միջոցով հոգևոր ապրումներ փնտրողների համար

Ուղղափառ ասկետիզմում Կունդալինիի ուժը արթնացնելու միջոցով հոգևոր քաղցրություն  փնտրելը գնահատվում է որպես «անառակաբարո թովչանք»:

Կունդալինի յոգա«Կունդալինիի ուժը» յոգայի գրականության մեջ սովորաբար կոչվում է «օձային», սեռական ուժ, որը գտնվում է պոչուկի շրջանում և արթնանալուն պես տեղաշարժվում է ողնասյունով: Ահա այդ վիճակի և դրա հետևանքների բնորոշիչ նկարագրությունը. «36-ամյա տնային տնտեսուհի և երկու երեխաների մայր Բոդիլ Մորգենսենը այցելում է մեդիտացիայի կենտրոն, որտեղ նրան բացվում է մուտք դեպի մանտրա, որն իր ուսուցչի խոսքերով, հայտնվել է իրեն ներշնչման միջոցով (անունից պարզ է, որ խոսքը հնդուիստական աստվածության մասին է):

Գրեթե անմիջապես նա ներքին ուժեղ ապրումներ է ունենում. «Հանկարծակի գլուխս լցվեց պայծառ լույսով: Այն հոսում էր անսպառ աղբյուրից և կլանում էր ինձ: Ես զգում էի, որ այդ լույսը սիրում է ինձ, և ես ինձ զգում էի սիրո մեջ խորասուզված»: Բոդիլ Մորգենսենը համոզված էր, որ ունեցել է Աստծո հետ հանդիպում: Նա սկսում է օրեցօր ավելի հետաքրքրվել կրոնով: Բայց միևնույն ժամանակ նա հանկարծակի կորցնում է իր երեխաների մասին հոգ տանելու կարողությունը: Նա քիչ թե շատ անտարբեր է դառնում նրանց հանդեպ: Մի օր էլ իր գիտակցության հետևյալ փոփոխությունն է ի հայտ գալիս: Մեդիտացիայով առաջացած լույսի մեջ հանկարծակի հայտնվում է սև կետ, որը նա ընկալում է ինչպես «սև արև»: Տարօրինակ զգացողություն է առաջանում սեռական օրգաններում, ոչ տհաճ, սակայն անհանգստացնող: Ինչ-որ բան սկսում է շարժվել իր ողնաշարի մեջ, կարծես մի օձ է վերև-ներքև սողում: Այդ զգացողությունը անդադար հետապնդում է նրան և առաջացնում է ուժեղ այրող զգացողություններ: Երբ առաջանում է սեռական անբավարարվածություն, այդ երևույթները անտանելի են դառնում: Նա օգնություն է փնտրում տարբեր մարդկանց մոտ: Ուսուցիչը, որ իրեն հաղորդել էր մանտրան, անզոր է գտնվում և օգնություն է փնտրում իր սեփական ուսուցչի (մահարիշիի) մոտ: Սակայն նա էլ չի կարողանում իրեն օգնել: Նրան հանգստացնող դեղահաբեր են տալիս, որի արդյունքում նա կարողանում է քնել, սակայն ապրումների հետևանքները շարունակվում են: Նա փորձում է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ»:

Սուրբ Հայրերի դիտարկմամբ, այդպես է պատահում յուրաքանչյւոր մարդու հետ, ով հաղորդակցման մեջ է մտնում ստվերի Իշխանի հետ: Իր մեջ արթնացած կրքերը կարծես թե պետք է իրեն ուղղորդեն դեպի կյանքի հաճույքները վայելելուն, սակայն հարմար պահին իր «հոգևոր առաջնորդը» հանկարծ բացահայտում է իրեն և շնչում է երեսին իր սարսռությամբ և կյանքը խլելու մոլուցքով:

Ա. Կուռաևի «Աղանդագիտության դասեր» գրքից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s