Պաշտպանենք մեր մերձավորներին հույզերի հմուտ վաճառականներից

15409733_1251013724955092_1156281724_o    Ի՞նչ է աղանդը կամ ո՞վքեր են աղանդավորներ… Այս հարցին են անդրադարձել «Աղանդ» (“Секта”) գեղարվեստական ֆիլմի հեղինակները (ռեժիսոր` Վալերի Դևատիլով):

    Ֆիլմը պատմում է, թե ինչպես մարդը կյանքի դժվար պահերին խաբվելով, կարող է սփոփանք գտնել անծանոթ մարդկանց շրջապատում, ովքեր խոսում են միայն «սիրո և ճշմարտության» մասին: Իսկ ավելի ուշ նա գիտակցում է, թե ինչ է իրականում թաքնված այդ «սիրո և ճշմարտության» ետևում…

 Մարդիկ հաճախ սիրո պակասից կարող են հայտնվել աղանդավորական կազմակերպություններում: Ինչպես ֆիլմի հերոսուհու՝ Նատալիայի կյանքում դժվար պահին, երբ պետք էր հարազատների օգնությունը, նա հայտնվում է լրիվ միայնակ իր խնդիրների հետ և օգնության ձեռք մեկնում է ինչ-որ անծանոթ մի կին, այնպես էլ իրական կյանքում շատ մարդիկ, լինելով ծանր հոգեկան ապրումների մեջ` հայտնվում են աղանդի ճիրաններում: Իսկ այնտեղից մինչև կործանում մեկ քայլ է: Կրոնական կասկածելի կազմակերպությունների ղեկավարներին ու անդամներին հավատալն ու վստահելը հավասարազոր է ինքնասպանության, քանի որ մարդ կորցնում է իր սեփական «եսը», դադարում է սթափ գլխով մտածել ու դատողություններ անել, հավատում է ցանկացած անհեթեթ մտքի: Իսկ ինչպե՞ս է պետք խուսափել նման հոգեորսությունից, յուրաքանչյուրն իր դեղատոմսն ունի, բայց մի բան հստակ է՝ պետք է սիրենք մեր մերձավորներին անկեղծ սիրով և պետք է աջակից լինենք նրանց կյանքի դժվար պահերին: Հակառակ դեպքում դա կանեն հույզերի հմուտ վաճառականներն աղանդավորական կազմակերպություններից: Մի քանի բարի խոսք, բարի ժպիտ, կեղծ հոգատարություն, և մարդու հոգևոր կործանումն ապահովված է:

     «Սիրե՛նք մեր մերձավորներին ճշմարիտ քրիստոնյաների պես, և այդ սիրով պաշտպանենք նրանց հոգևոր թակարդներից», – այս է  այն գաղափարական ամրապնդումը, որ ֆիլմի հանդիսատեսը կպահի իր մտքում:

Անի Ավետիսյան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s