Եհովայի վկաները, պետությունը, բանակը (մաս 2-րդ)

rutherford-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d6%80%d6%86%d5%b8%d6%80%d5%a4

Ջոզեֆ Գրանկլին Ռուտերֆորդը

Սկիզբը՝ այստեղ

1933թ. վերջնականորեն տապալվեցին Ռուտերֆորդի քաղաքական խաղերը, և արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը Պրուսիայում հետևյալ մեկնաբանությամբ. «Աստվածաշնչի գիտական ուսումնասիրության անվան տակ Աստվածաշնչի ուսումնասիրողները և նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները իրականացնում են պետության և եկեղեցու դեմ ուղղված գործունեություն։ Այս երկու ինստիտուտներն անվանելով Սատանայի գործիք` նրանք խարխլում են ազգային միասնականության հիմքերը…. Նրանց պայքարի ձևերն առանձնանում են հետևորդների վրա ֆանատիկ ազդեցությամբ…. Այդ կազմակերպության ուղղվածությունը խիստ տարբերվում է մեր ներկայիս պետության նպատակներից, նրա մշակութային և բարոյական արժեքներից…. Այդ նպատակով պետք է արգելել կազմակերպության գործունեությունը` քաղաքացիներին և պետությանը պաշտպանելու նպատակով»։

Գրասենյակի փակումից հետո կազմակերպության կոչերը առանցքային փոփոխությունների ենթարկվեցին։ Իրենց հետևորդների կյանքի մասին մտածելու և նրանց պաշտպանելու փոխարեն (օրինակ, թույլ տալով յուրաքանչյուրին որոշում կայացնել իր հետագա գաղափարների համար պայքարելու/չպայքարելու հարցում, կամ կազմակերպել հետևորդների դուրս բերումը երկրից), կազմակերպությունն սկսեց ակտիվ հականացիստական գործունեություն ծավալել և կոչել հետևորդներին ինքնազոհաբերության՝ հանուն Եհովայի։ «Մենք ստիպված կլինենք լավ ծառայել Եհովային և նրա կազմակերպությանը, եթե ընդմիշտ հիշենք, որ մենք հավիտենական կյանք ստանալու համար ուրիշ գնալու տեղ չունենք»:

download-1Այսպիսով, Ռուտերֆորդը կոչ էր անում գնալ նահատակության` օրինակ բերելով առաջին դարի քրիստոնյաների նահատակությունը։ Մինչդեռ Ռուտերֆորդը, ծովի ափին վայելելով ալկոհոլը (ի դեպ Ռուտերֆորդը ի թիվս այլ շեղումների տառապում էր նաև ալկոհոլիզմով), Հիտլերի և նացիզմի հասցեին հրապարկումներ էր անում կազմակերպության ամսագրերում` Հիտլերին անվանելով Սատանայի ծնունդ, իսկ իրեն «անապատում կանչողի ձայն»: Ռուտերֆորդը ներկայացրեց Հիտլերի գործունեությունը որպես Արմագեդդոն, իսկ իր հետևորդներին համոզում էր, որ սա հենց այն ժամանակն է, երբ պետք է ապացուցվի յուրաքանչյուրի հավատքը և նվիրումը Եհովային։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Ռուտերֆորդի ժամանակ, հիմք են հանդիսանում ներկայիս Եհովայի վկաների գաղափարախոսության և գործելաոճի։ Սակայն, ինչպես նշեցինք, Ռուտերֆորդն իր համար ապահով ապրում էր Ամերիկայում, իսկ իր հավակնոտ գաղափարների համար համակենտրոնացման ճամբարներում մահանում էին կազմակերպության հետևորդները։

Ռուտերֆոդը մահացավ 1942թ., իսկ իր հետևորդները մինչև այժմ համոզված են, որ զենք չվերցնելը քրիստոնեության դրսևորման բարձրագույն ձևն է։ Ռուտերֆորդը կազմակերպության մեջ ներմուծեց թեոկրատիկ աստվածաբանությունը` այսինքն Աստված Ինքն է ղեկավարում կազմակերպությունը, իսկ Ռուտերֆորդը նրա ներկայացուցիչն է երկրի վրա և մինչ այժմ Եհովայի վկաները այդ մոլորությանն են հետևում։ Գերագույն ղեկավարության յուրաքանչյուր հրահանգ դիտարկվում է որպես Աստծո ձայն, Եհովայի ձայն։

%d5%bc%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d6%80%d6%86%d5%b8%d6%80%d5%a4Հասկանալու համար այս փոփոխությունների և նրա գործելաոճի հիմքը պետք է կարճ  անդրադարձ անենք Ռուտերֆորդի կերպարին: Նա համոզված էր իր բացառիկ «աստվածային» ընտրության մեջ: Այդ պատճառով կարողացավ Աստվածաշնչի ուսումնասիրողների սովորական խմբակից ստեղծել հզոր կառույց, որի հետորդներն անվերապահորեն ենթարկվում են կազմակերպության ղեկավարներին և դոգմաներին: Համոզված լինելով իր բացառիկության մեջ, նա արհամարհում էր և քննադատում էր բոլոր կրոնները, իշխանությունները, կառավարությունները և պետությունները: Նրա ողջ կյանքի ձգտումներից էր քաղաքականությունը, այդ իսկ պատճառով նա անդադար փորձում էր քաղաքական խաղերի մեջ մտնել նաև ԱՄՆ կառավարության հետ: Նա իր սեփական պարանոիդ գաղափարները, ատելությունը, կնատյածությունը և ալկոհոլիզմը բարձրացրեց կրոնական անձեռնմխելիության աստիճանի վրա` իրեն զգալով աստված:

download1938-ից հետո Եհովայի վկաների նկատմամբ ռեպրեսիաները ավելի լայնածավալ բնույթ կրեցին, համակենտրոնացման ճամբարները իրականություն դարձան շատերի համար` նոր զոհեր ներգրավելով իրենց շարքերում։ Զոհեր, որոնք տառապում էին ոչ միայն սեփական գաղափարների համար, այլ շատ դեպքերում կազմակերպության ղեկավարության հերթական անպատասխանատվության պատճառով` մասնավորապես Ռուտերֆորդի հավակնությունների:

Այսօր էլ Եհովայի վկաները` կազմակերպության շարունակական անպատասխանատու քաղաքականության պատճառով տարբեր պատճառներով շարունակում են նոր զոհեր տալ։ Դրա վառ օրինակներից են հրաժարումները պատվաստումներից, արյան փոխներարկումից և այլն։ Ընդ որում, այդ մոտեցումները տարբեր տարիների ընթացքում տրանսֆորմացիայի են ենթարկվում, մե՛կ թույլտվության, մե՛կ բացառության տեսքով։ Սակայն երբեք Եհովայի վկաները ներողություն չեն խնդրում այն մարդկանցից, որոնց երեխաները չպատվաստվելու արդյունքում դարձան հաշմանդամներ, իսկ մարդիկ արյան փոխներարկման անհրաժեշտության պատճառով կանգնեցին կյանք-մահ ընտրության առաջ։ Իսկ մահը կամ հաշմանդամությունը բացատրվում էր որպես Եհովայի կամքը, բայց իրականում դրանք Կազմակերպության ոչ ադեկվատ ղեկավարության մտահղացումներն էին, որոնք խլեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր։ «Անգամ սխալների համար պետք է Աստծուն փառք տալ»` սա է նրանց բացատրությունը:

Խոնարհվելով այն մարդկանց հիշատակի առաջ, որոնք տուժել են նացիստական ռեժիմից, պետք է ասել, որ այս հարցին չէինք անդրադառնա, եթե Եհովայի վկաները հենց իրենք անտեսելով ամեն տեսակի բարոյական սահմաններ, չփորձեին այդ մարդկանց տառապանքից իրենց կազմակերպության համար գովազդային վահանակներ պատրաստել։ Այս մի դեպքը ապացույցն է այն բանի, որ շատ անգամ Եհովայի վկաները չեն գործում իրենց սեփական խղճի և առողջ վերլուծական կարողությունների համեմատ։ Նրանց վարքագիծը` անգամ կյանքի և մահվան հարցերում, ձևավորվում է կազմակերպության՝ ոչ մի քրիստոնեական և մարդասիրական հիմնավորում չունեցող դոգմաների վրա։

Մի քանի դեպք ևս։ 1960-ականների կեսերին Մալավիայում, Աֆրիկա, երկրի կառավարությունը որոշում է ընդունում, որով քաղաքացիները պարտավորվում էին գնել կուսակցական տոմս, որն արժեր 25 ցենտ (մոտ 100 դրամ): Եհովայի վկաների ղեկավարությունն իր հետևորդներին արգելեց գնել այդ տոմսերը, որն էլ հանգեցրեց հազարավոր հետևորդների ձերբակալությանը և մասսայական սպանդին, շուրջ 20 000 հետևորդ փախավ երկրից` վերջնականապես խորտակելով իրենց կյանքը։ Ամենասարսափելին, սակայն, այն է, որ կազմակերպության ղեկավարները տվել են այս կարգադրությունը` ելնելով իրենց այն համոզմունքից, որ պետական իշխանության մեջ լինելը   մեղք է, որևէ կապ ունենալը պետական մարմինների հետ՝ նույնպես: Սակայն ինչն արգելվեց աֆրիկացիներին, թույլատրվեց մեքսիկացիներին։ Մեքսիկայի «Եհովայի վկաներ»-ին թույլատրվեց կաշառք տալ պետական մարմիններին՝ գնելու համար զինվորական գրքույկներ։ Այսինքն, չնչին գումարի համար հազարավոր մարդկանց սպանդի մատնած կազմակերպությունը մյուս դեպքում թույլ է տալիս կաշառքով գնել պետական փաստաթուղթ։ Այս փաստը վերջնականապես մերկացրեց կազմակերպության իրական դեմքը և ցույց տվեց, որ այս կառույցում իշխում են երկակի ստանդարտներ և քրիստոնեության հետ որևէ կապ չունեցող մոտեցումներն ու գաղափարները։

Սարսափելի մեկ փաստ ևս՝ վերևում նշված արյան փոխներարկում կատարելն արգելած կազմակերպությունը վերջերս ուղղակի թույլատրեց կատարել այն, այսինքն, այս արգելքի պատճառով իրենց կյանքից զրկված հազարավոր մարդիկ՝ նորածին երեխաներ, կանայք, ծերեր «ընդամենը դժբախտ էին»։

Եվ զարմանալի չէ, որ Եհովայի վկաները, գտնվելով պատերազմական երկրներում, քարոզում են զենք չվերցնելու և չծառայելու գաղափարը։ Զենք չվերցնողը չի ծառայում հայոց բանակում, բայց նա միանշանանակ ծառայում է թշնամու գաղափարների առաջխաղացման օգտին, քանի որ, ինչպես ասում է Ջ. Օրվելլը, պացիֆիզմը միանշանակ թշնամու կողմնակիցն է։ Եթե որևէ մեկը դեմ է երկրի զինվորական գործողություններին, դա նպաստում է թշնամու գործողություններին։ Մի կողմ քաշվել երկրի պաշտպանության գործում, թողնել որ ուրիշները իրենց կյանքը վտանգեն` սակայն օգտվել այդ երկրի ապահովությունից և անվտանգությունից` անբարոյականության դրսևորում է և ոչ ավելին։ Մարդկային վախկոտություն` թաքնված կրոնական գաղափարախոսությունների և խաղաղության կոչերի ներքո։ Խաղաղության կոչ անողը պետք է պայքարի խաղաղության համար, հակառակ դեպքում դա էլ է կեղծիք` Եհովայի վկաների ողջ գաղափարախոսության նման։

Եհովայի վկաներն իրենց իրավունք են վերապահում յուրաքանչյուր երկրում մտնել քաղաքական խաղերի մեջ, հետո հայտարարել, որ իրենք դուրս են քաղաքականությունից։ Իրենց անդամներին ամենուր ներկայացնել որպես բացառիկ տուժածների և տառապանքների ենթարկվածների, և դրա միջոցով պետություններից գումարներ վաստակել իրենց կազմակերպության ֆինանսական համալրման համար։ Ո՞ւմ են ծառայում նրանք, ովքեր պատերազմական վիճակում գտնվող երկրից բանակում չծառայելու համար պահանջեցին 120 000 եվրո գումար վճարել։ Եվ դա ոչ թե մեկ մարդու որոշումն էր, այլ կազմակերպության ազդեցությունը, որովհետև «այդպես է կարծում Կկազմակերպությունը»։ Պատերազմական իրավիճակում Եհովայի վկաները խուսափում են զինվորական ծառայությունից, որովհետև այդպես է սովորեցնում կազմակերպությունը։ Դժվար է պատկերացնել հայ տղամարդու, որն անտարբեր կմնա իր հայրենիքի և ընտանիքի պաշտպանության հանդեպ, ինչպես շատերը հիմա դժվարանում են պատկերացնել, բայց ստիպված են հավատալ, որ Եհովայի վկան կարող է քարոզել մյուսներին, որ դառնան իրենց կազմակերպության անդամ բանակից խուսափելու համար։ Վստահ եմ, որ դա հայի խիղճը չէ, այլ այն է «ինչ սովորեցնում է կազմակերպությունը», այսինքն՝ Ռուտերֆորդի նման պարանոիկներ, որոնք ծառայում են թշնամուն։

Մեկ հետաքրքիր դեպք ևս։ Պատերազմի ավարտից հետո Եհովայի վկաները դիմել էին դատարան՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով համակենտրոնացման ճամբարում հայտնված անձանց համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Սակայն 1964թ.-ին Համբուրգի դատարանը մերժեց փոխհատոցումը, համարելով, որ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով կալանքի տակ լինելը չի կարող դիտարկվել որպես նացիզմի ռեժիմից տուժած լինելու հանգամանք հետևյալ տրամաբանական հիմնավորմամբ.

«Գոյություն չունեն պետություններ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են իրավունք ընտրելու՝ արդյոք պատերազմը արդար է, թե անարդար, և հետևաբար նաև ընտրել կատարել կամ չկատարել իրենց քաղաքացիական պարտքը երկիրը պաշտպանելու գործում։ Եթե պետությունը վերապահեր այդպիսի իրավասություն յուրաքանչյուր քաղաքացուն, ապա այն կդադարեր որպես պետություն գոյություն ունենալուց։ Հետևաբար, պատերազմի արդար կամ անարդար լինելու որոշումը չի կարող թողնվել առանձին քաղաքացիների հայեցողությանը։ Այդ հարցին չեն կարող պատասխանել անգամ արդի պատմաբանները։ Հաճախ պատմությունը ինքն է դատավճիռ եզրակացնում` կախված պատերազմի արդյունքներից։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը պատերազմի արդարության/անարդարության վերաբերյալ չի կարող գնալ այնքան հեռու, որպեսզի արդարացնի պետությանը զգալի վնաս հասցնելու գործողությունները»։

Այո՛, գոյություն չունեն պետություններ, որտեղ առանձին քաղաքացին կարող է որոշում կայացնել այդ երկրի ռազմական գործողությունների ճշմարտացիության վերաբերյալ, մանավանդ եթե այդ գործողությունները վերաբերվում են ինքնության, ազգության, պետականության և կրոնի պահպանմանը։ Միակ որոշումը` դա խղճի որոշումն է, այն է՝ պաշտպանել սեփական հայրենիքը։

Ալմաստ Մուրադյան

Հոդվածում օգտագործվել են հատվածներ Ս. Կովտունի «Եհովայի վկաներ» գրքից

Կարդացե՛ք նաև Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

Advertisements

One comment on “Եհովայի վկաները, պետությունը, բանակը (մաս 2-րդ)

  1. Pingback: ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱԿԸ (մաս 1-ին) | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s