Աղանդներում տիրում է արժեքների փոփոխված համակարգ, եթե ընդունվում են միայն ներխմբային արժեքները

փոփոխված արժեքներԱյսպիսով, մենք նշեցինք տոտալիտար աղանդների 4 հայտանիշերը: Դրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է շատ երկար խոսել: Մասնավորպես, շատ հայտանիշեր ունեն կադրային տիպի կազմակերպությունները՝ միասնական լեզու (աղանդավորական ժարգոն), մեկուսացում ողջ արտաքին աշխարհից, արժեքային համակարգի փոփոխություն՝ այնպես, որ ընդունելի են լինում միայն ներխմբային արժեքները: Օրինակ, «Հերբալայֆ»-ում ես դիտարկել եմ այսպիսի մի պատկեր. «Մեր կազմակերպությունը ձեզ է նվիրում բացարձակապես անվճար մի նվեր»: Սրան ի պատասխան բոլորը խանդավառված ծափահարում են և «ուռա» գոռում: Դրան հետևում է միանգամայն բնութագրական մի վերջաբան. «Այդ նվերը… թող ոտքի կանգնեն այն երջանիկները, ովքեր ճանաչում են Մարկ Քեթլինին (անունը ես եմ հորինել – Ա. Դ.), ով է նրան տեսել (կանգնում են 2-ը): Թող կանգնեն ձեզանից նրանք, ովքեր լսել են նրան ձայներիզով (կանգնում են մի քանիսը): Մեր կազմակերպությունը ձեզ է նվիրում անհավանական, ցնցող մի նվեր: Դուք չեք հավատա ձեր ականջներին, երբ լսեք, թե ինչ նվեր է տալիս ձեզ մեր կազմակերպությունը: Այժմ դիստրիբյուտորների (տարածողների) դասընթացում հեռախոսով ձեզ 20 րոպե տևողությամբ համապատասխան հրահանգներ կտա Մարկ Քեթլինը՝ մի մեծ ու անգերագնագատելի դիստրիբյուտոր, որն այսինչ քանակի Արտադրանք է տարածել»:

Կարող եք պատկերացնել՝ մարդիկ լաց էին լինում: Սրահում տեղի էր ունենում անհավանական մի բան՝ հեկեկոց, ծափահարություն: Սա էլ հենց արժեքների փոփոխված համակարգն է, որտեղ բոլորին անծանոթ Մարկ Քեթլինն աստվածացման առարկա է դարձվում: Նույնը վերաբերում է առաջին հայտանիշին՝ առաջնորդությանը, քանզի առաջնորդությունը գործում է բոլոր մակարդակներում: Ինքը՝ առաջնորդը՝ նորաստեղծ աղանդի ցանկացած գուռու, հիանալիորեն հասկանում է, որ եթե ինքն ուզում է պահպանել իշխանությունը, ապա պետք է հեռու մնա աղանդի անդամներից՝ ինչ-որ դիստանցիա պահպանի: Պետք է հնարավորինս քիչ երևա, հակառակ դեպքում բոլորը կտեսնեն, որ նա ապրում է սովորական մարդու կյանքով: Ավելի լավ է փոքրիկ առաջորդներ ունենալ, որոնք գուռուի մերձավորներից կլինեն, բայց որոնց կարելի է շոշափել, իսկ նրանք անմիջականորեն շփվում են բարձրագույն արժեքներիի հետ, ուստի և նրանց միջոցով կարելի կլինի «շոշափել» անձամբ գուռուին:

Այս համակարգը շատ լավ է աշխատում վերից վար ուղղությամբ: «Քրիստոսի Եկեղեցում» գոյություն ունի խրատատու-դաստիարակի համակարգը. աղանդի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խրատատուն: Այդ խրատատուն մարդ է, որին դուք պետք է հնազանդվեք անառարկելիորեն: Դուք պետք է հանդիպեք նրան շաբաթական մի քանի անգամ և հաշվետվություն տաք նրան այն ամենի մասին, ինչ ձեզ հետ տեղի է ունեցել: Դուք ամեն բանում՝ անգամ մանրուքներում, պետք է նմանակեք նրան:

Յուրաքանչյուր խրատատու իր խրատատուն ունի, որին նա նույն կերպ հնազանդվում է և որին նա պետք է նմանակի: Այսպիսի բուրգը իր վերնախավով հենվում է աղանդի հիմնադրին՝ Կիպա Մակինային՝ բոլոր խրատատուների միակ խրատատուին: Ստացվում է, որ կազմակերպությունը բաղկացած է հազարավոր փոքրիկ կիպ մասնիկներից, քանի որ նմանակումն ընթանում է վարից վեր՝ յուրաքանչյուր խրատատու նմանակում է իր խրատատուին: Սա ինքնատիպ հոգևոր պատճենում է  (клонирование): Իսկ ամբողջական առումով սա գուռուական համակարգ է:

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ

Advertisements