Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Կազմակերպություն (II)

Սկիզբը՝ այստեղ

կազմակերպություն / աղանդԱղանդավորական կազմակերպությունը կրոնական կազմակերպություն չէ՝ այն իմաստով, ինչ մենք սովորաբար պատկերացնում ենք: Եթե այն համենատելու լինենք մի որևէ բանի հետ, ապա ամենից շատ այն նման է մաֆիայի կամ լենինյան տիպի կադրային կուսակցության, որը հանդես է գալիս որպես «մեկ որոտալի բռունցք»՝ երկաթյա կարգապահությամբ և անառարկելի ենթակայությամբ, կարևոր դիրքեր զավթելու միանգամայն որոշակի նպատակադրությամբ (փոստ, հեռախոս, հեռագիր և այլն՝ տվյալ դեպքում փոխաբերական իմաստով)՝ տիրելու համար նախ մի երկրին, ապա նաև՝ ողջ աշխարհը:

Տոտալիտար աղանդներից գրեթե ոչ մեկն իր գլխավոր նպատակը չի համարում փողոցներում կատարվող այն հավաքագրումները, որի ականատեսն ենք լինում ամենքս: Նրանց գլխավոր նպատակն այնպիսի ազդեցիկ դիրքերի գրավումն է, որոնք կօգնեն նրանց իրենց հավատքի ուսմունքը, իրենց կազմակերպությունը պարտադրելու մարզին, երկրին, աշխարհին:

Ռուսաստանն այժմ ներկայանում է որպես դասական օրինակ այն բանի, թե ինչպես են գործում աղանդավորները: Ըստ երևույթին, առաջատար աղանդների (մունականներ, սայենթոլոգներ, կրիշնայականներ և այլն) միջև առկա է ազդեցության ոլորտների բաշխման մասին մի չհայտարարված պայմանագիր՝ ասենք, մունականները գործում են կրթության ոլորտում, սայենթոլոգները մղվում են ռազմական արդյունաբերություն և այդ ոլորտի վարչական մարմին, կրիշնայականները կապեր են հաստատում մթերային և դեղագործական արդյունաբերության հետ, «Քրիստոսի եկեղեցին» գործում է երիտասարդության շրջանում՝ տեխնիկական բուհերում և տեխնիկումներում: Յուրաքանչյուրը ձգտում է ղեկավար դիրքեր զավթել: Եթե սայենթոլոգներն իրենց են ենթարկում ֆաբրիկայի տնօրենին, ապա այդպիսով բոլոր աշխատողները հայտնվում են իրենց տրամադրության տակ: Այսինքն՝ ավելի հեշտ է սեփական համակարգը վերևից հաստատելը: Եթե մունականները դավանափոխում են ուսուցչուհուն, ապա վերջինս դեպի իրենց է ուղղորդում ողջ դասարանը: Մոսկովյան դպրոցներից մեկն այցելած ֆրանսիական հեռուստախումբը հաղորդում էր նկարահանել մի մունական ուսուցչուհու մասին, որը պարզամիտ հպարտությամբ հայտնում էր, որ մեկ տարվա աշխատանքի արդյունքում 60 աշակերտից 20-ը սկսել էին պարբերաբար այցելել «Միավորման եկեղեցու» աղոթաժողովներին:

Շարունակությունը՝ այստեղ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Մարդու համար դժվար է խոստովանել, որ ինքը հիմարություն է արել

Advertisements

2 comments on “Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Կազմակերպություն (II)

  1. Pingback: Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Գուռուիզմ» (I) | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հ

  2. Pingback: Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Մեթոդ (III) | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s