Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Գուռուիզմ» (I)

գուռու/առաջնորդԲառարաններում աղանդները սահմանվում են մոտավորապես այսպես. աղանդը հարաբերականորեն ոչ մեծ կրոնական խումբ է, որը գործում է երկրի հիմնական եկեղեցիներից անկախ: Այս սահմանումն այնքան էլ դիպուկ չէ, քանզի այն զուտ սոցիոլոգիական է: Եթե առաջնորդվենք այսպիսի սահմանումով, ապա օրինակ, Ֆրանսիայում Ուղղափառությունը կարող է միանգամայն համապատասխանել աղանդ հասկացությանը:

Սարկավագ Անդրեյ Կուրաևը իր «Սատանիզմը մտավորականության համար» գրքում տալիս է աղանդի աստվածաբանական սահմանումը. «Աղանդավորական է համարվում ցանկացած կրոնական գործունեություն, որն իրականացվում է Եկեղեցուց դուրս և ուղղված է նրա դեմ:

Սրա հետ մեկտեղ պետք է անմիջապես 2 ճշգրտում անել:

Նախ, պետք է ճշտել, որ ոչ մի աստվածաբան կամ եպիսկոպոս չի կարող գծել Եկեղեցու հստակ սահմանները: Եկեղեցին կյանք է Աստծո մեջ, կյանք Քրիստոսում: Ցանկացած բժիշկ գիտի, թե որքան դժվար է որոշել կյանքի ու մահվան սահմանը: Կենսաբանը հասկանում է, որ կենդանականի ու անկենդանականի միջև սահմանն այն աստիճան ակնհայտ չէ, որքան դա կարող է թվալ կենսաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին: Եվ, այնուամենայնիվ, հասկանալի է, որ ճանապարհին փռվող ասֆալտը կենդանի մատերիա չէ: Նմանապես ակնհայտ է, որ «Աում Սինրիկյեն» կամ «Ագնի յոգան» քրիստոնեություն չէ, դա այն է, ինչ գտնվում է Քրիստոսի Եկեղեցուց դուրս:

Երկրորդ անհրաժեշտ ճշգրտումը. աղանդ չեն բուդիզմը կամ հինդուիզմը, որոնք ի հայտ են եկել մինչև Ավետարանը և նրան չեն ընդդիմանում: Բայց աղանդ են նեոբուդդիզմը (նորատեսակ բուդդիզմը) և նեոհինդուիզմը, որոնք փորձում են արևմտյան աշխարհում վերածնել ոչ ավետարանական կրոնականությունը, և հաստատվել են քրիստոնեության հետ ակնհայտ ու անխուսափելի պայքարում»:

Համաձայն արևմտյան կրոնագիտության, տոտալիտար աղանդների համար հայտանշական են 4 հիմնական հայտանիշեր:

1. Գուռուի (առաջնորդի) առկայություն՝ «Գուռուիզմ»

գուռու/առաջնորդԱղանդի մեջ ամեն բան սկիզբ է առնում առաջնորդից և ավարտվում է նրանով, որ ամեն ինչ պարփակվում է նրանում: Աղանդի մեջ, բացի առաջնորդից (նրա հետ կապից, ինչպես որ աղանդավորներն են այն պատկերացնում), որևէ կապ Աստծո հետ չկա և չի կարող լինել: Մեծ թվով աղանդներ քայքայվում են գուռուի մահից հետո, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա կամ դրանցում հայտնվել է ժառանգորդ գուռու (հիշենք՝ «Ստալինն այսօրվա Լենինն է»), կամ ինքը կազմակերպությունն է իր վրա վերցնում այդ դերը: Կազմակերպության աճի հետ հայտնվում են գուռուի բազում օգնականներ, «մերձավոր անձինք», ովքեր շարքային աղանդավորների համար «փոքրիկ գուռուների» դեր են խաղում: Նրանք նմանակում են գուռուին, իսկ աղանդավորները՝ նրանց: Այսպիսի բրգաձև կառույցն ապահովում է կազմապերպության մեջ կառավարելիության խստությունն ու միօրինակությունը:

Շարունակությունը՝ այստեղ

Ըստ Ալեքսանդր Դվորկինի, «Տոտոլիտար աղանդներ» գրքույկի, Երևան, «Հայաստան», 2001

Կարդացեք նաև Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

Advertisements

2 comments on “Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. «Գուռուիզմ» (I)

  1. Pingback: Տոտալիտար աղանդների 4 հիմնական հայտանիշերը. Կազմակերպություն (II) | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջա

  2. Pingback: Աղանդներում տիրում է արժեքների փոփոխված համակարգ, եթե ընդունվում են միայն ներխմբային արժեքները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s