Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

10991049_796909727052247_954274857510343034_n1. Փողոցով քայլելիս խուսափե՛ք հաղորդակցության մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր կրոնական կամ կասկածելի գրականություն են բաժանում փողոցում։ Եթե այնուամենայնիվ այդպիսի մարդը մոտեցել է Ձեզ, փորձեք շրջանցել նրան, և երբեք մի՛ ներգրավվեք խոսակցության մեջ, ինչպիսի հետաքրքիր հարցերով էլ որ Ձեզ դիմեն։ Ամեն դեպքում, քաղաքկիրթ պատասխանով, հրաժարվեք խոսակցությունը շարունակելուց, սակայն եթե շատ համառորեն առաջարկեն գրականությունը, ապա կարող եք վերցնել այն` չմոռանալով, որ կարող եք այն դեն նետել առաջին իսկ պատահած աղբամանը (կապ չունի թե ու՞մ նկարը կամ անունն է վրան գրված), իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք համարձակվում գնալ այդ քայլին, ապա կարող եք այն ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ փոխանցեք Հայ առաքելական եկեղեցու ցանկացած սպասավորին, եկեղեցականին կամ Եկեղեցուն կից գործող Երիտասարդաց միություններին:

2. Շատ դեպքերում աղանդավորները խմբերով շրջում են տներով և բնակարաններով։ Այդպիսի այցելություններից խուսափելու համար երբեք դուռը մի բաց արեք անծանոթ մարդկանց առջև, առանց իմանալու անծանոթների այցելության նպատակը։ Աղանդավորները, սովորաբար, իրենց այցելության նպատակի վերաբերյալ հարցին պատասխանում են ուղիղ. «Եհովայի վկաներ ենք», «Աստծո ճշմարտությունն եք տարածում», «Ուզում ենք զրուցել աշխարհի վերջի, Աստվածաշնչի մասին», «Կցանկանայի՞ք խոսենք Հիսուս Քրիստոիս մասին» և այլն։

images3. Աշխատեք աղանդավորների հետ խոսակցությունը ավարտել կարճ և համառ հրաժարումով՝ խուսափելով որոշ դեպքերում նաև աչքերի մեջ ուղիղ հայացքից, երբեմն իրենց կողմից կիրառվող հիպնոզի ազդեցության տակ չընկնելու նպատակով:

4. Եթե Ձեզ հրավիրել են որևէ երաժշտական, գրական կամ այլ միջոցառմանը, միշտ հետաքրքվեք, թե ովքե՞ր են կազմակերպիչները, ինչու՞ են հրավիրել հենց Ձեզ, ո՞րն է միջոցառման նպատակը և ինչպիսի՞ մասնակցություն է ակնկալվում Ձեզանից։ Շատ աղանդներ օգտագործում եմ հիմնական քրիստոնեական տոները միջոցառումներ կազմակերպելու և նոր անդամներ ներգրավվելու համար։ Օրինակ` Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ։ Այս օրերին մարդիկ առավել բարենպաստ են տրամադրված և չեն կարողանում տարբերել իրական եկեղեցական տոնակատարությունները կեղծ աղանդավորական միջոցառումներից։

5. Եթե Ձեզ առաջարկել են այլընտրանքային բժշկության ձևեր, որոնք իրականացվում են ինչ-որ հավաքատեղիում, և, եթե անգամ Ձեզ բերում են այսպես կոչվող «հրաշքների» վառ օրինակներ, ապա մի՛ համաձայնեք մասնակցել նման բժկության կուրսերին, եթե անգամ առաջարկողը Ձեր սեփական քույրն է կամ ամենամոտ հարազատը:

Դիալոգ ՀԿ

Կարդացեք նաև Ինչպե՞ս վարվել փողոցում քարոզող Եհովայի վկաներին հանդիպելիս

Advertisements

14 comments on “Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

  1. Pingback: Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս I/ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպու

  2. Pingback: Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս I/ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպու

  3. Pingback: Ցանկացած աղանդի սկզբունքն է՝ մարդուն ներքաշել իր մեջ նախքան նա որևէ բան կիմանա իր մասին /մաս II/ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպու

  4. Pingback: Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջ

  5. Pingback: ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպո

  6. Pingback: ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպո

  7. Pingback: ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպո

  8. Pingback: ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպո

  9. Pingback: Եհովայի վկաները, պետությունը, բանակը (մաս 2-րդ) | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կա

  10. Pingback: Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս II | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող

  11. Pingback: Եհովայի վկաները և նրանց գործունեությունը Հայաստանում. մաս II | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող

  12. Pingback: Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջ

  13. Pingback: Անբարոյական պահվածքը՝ Աստծուց տրված փորձություն, իսկ արծաթասիրությունը՝ ֆինանսական օրհնություն. Բարի գալուստ աղանդ | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s